Ռուբեն Գրիգորյան (ինժեներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1917[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ |
Մահացել է | նոյեմբերի 25, 1976 (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական լեռնային համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ռուբեն Արամայիսի Գրիգորյան (նոյեմբերի 11, 1917[1], Կարս, Կարսի մարզ - նոյեմբերի 25, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), լեռնային ինժեներ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։ Լենինյան (1959) և ստալինյան մրցանակների դափնեկիր (1951)։ ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության մերձկասպյան լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն (1961—1970), Ա. Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ (1970—1976):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի լեռնային համալսարանը (1940)։ 1952-1961 թվականներին եղել է Տերնիի լեռնային ձեռնարկության տնօրեն, 1961-1970 թվականներին՝ Շևչենկո քաղաքի շին-վարչության պետ, մերձկասպյան լեռնա-մետալուրգիական կոմբինատի տնօրեն, 1970 թվականից՝ Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի համալսարանի տնօրենի տեղակալ։ 1961-1970 թվականներին ընտրվել է ՂԽՍՀ ԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1963-1971 թվականներին՝ ՂԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1951) և լենինյան (1959) մրցանակների։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 227)։ ![]() |
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Կարս քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 1976 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ճարտարագետներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին