Ռուբեն Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Բաբայան
Ծնվել էհունվարի 20, 1957(1957-01-20) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1978)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ

Ռուբեն Բաբայան (հունվարի 20, 1957(1957-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2004), Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1990 թվականին՝ Ռուսաստանի թատերական ակադեմիան[1]։

1991 թվականից աշխատում է Երևանի պետական տիկնիկային թատրոնում` որպես ռեժիսոր, 1998 թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2003 թվականից նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։

1991 թվականից UNIMA (UNESCO) անհատական անդամ է։ Մշակութային ու հասարակական անվանի գործիչ է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին հիմնադրել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, 2008 թվականին «Թատրոն X» փառատոնը։

Բեմադրել է 16 ներկայացում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն», Հովհաննես Թումանյանի «Հենց էն Հուռին», «Հայի բախտ», Անտոն Չեխովի «Բալենու այգի», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սլավոմիր Մրոժեկի «Սովածները», Նիկոլայ Գոգոլի «AK-AK» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2008 թվական) և այլն։

Նրա բեմադրությունները մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր և արժանացել են բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2008 թվական
  • Կրակովյան փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Գայանե Դանիելյան. «Տիկնիկայինը մեծ հաջողություն է ունեցել Չեխովյան 14-րդ փառատոնում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]