Ռոստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստո
Ծնվել էփետրվարի 14, 1969(1969-02-14)[1]
ԾննդավայրԼեուվարդեն, Նիդերլանդներ
Մահացել էմարտի 7, 2019(2019-03-07)[2] (50 տարեկան) կամ մարտի 8, 2019(2019-03-08)[3][4] (50 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, երաժիշտ և սցենարիստ
ԱմուսինSuzie Templeton?[3]
Կայքrostoad.com

Ռոստո (հոլ.՝ Rosto, փետրվարի 14, 1969(1969-02-14)[1], Լեուվարդեն, Նիդերլանդներ - մարտի 7, 2019(2019-03-07)[2] կամ մարտի 8, 2019(2019-03-08)[3][4], Ամստերդամ, Նիդերլանդներ[3]), հոլանդացի նկարիչ, ռեժիսոր-անիմատոր։ Բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստոն համարվում է Studio Rosto A. D անիմացիոն ստուդիայի, որը գտնվում է Ամստերդամում, հիմնադիր և սեփականատեր։ Բացի կարճամետրաժ անիմացիաներից, ստուդիան նաև նկարահանում է երաժշտական տեսահոլովակներ։ Ռեժիսորը բավականին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում՝ հանդես է գալիս դասախոսություններով, կինոփառատոների ժյուրիի անդամ է, մասնակցում է հեռուստահաղորդումներին։ Հայտնի է ֆիլմերի վրա իր մանրակրկիտ աշխատանքով։ Իր ֆիլմերի սցենարների և երաժշտության հեղինակն է։ Հնչյունավորել է նրանց կերպարները։

Առաջին ֆիլմը «The Rise and Fall of the Legendary Anglobilly Feverson» նկարհանել է 2002 թվականին։ Արժանացել է մրցանակի Ամստերդամի ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնում։ Կինոքննադատների և լայն լսարանի ուշադրությունը հրավիրել է «Jona/Tomberry» ֆիլմի վրա, որը ներկայացվել Է Կաննի կինոփառատոնում և արժանացել «Canal+ Award» մրցանակին։ Այս երկու կարճամետրաժ ֆիլմերը մտնում են «Mind My Gap» ռեժիսորի բազմամյա նախագծի մեջ, որը սկսվել է դեռևս 1998 թվականին, որպես գրաֆիկական վեպ (առցանց տարբերակով) և հետագայում համալրվել է երաժշտական և անիմացիոն նախագծերով։

Ռոստոյի պատվախնդիր ու հայտնի ֆիլմն այս պահին «Նիքս գյուղի հրեշը» ֆիլմն է (2011 թվական)։ Այս պոստմոդեռնիզմը երեսուն րոպե անիմացիոն մյուզիքլը պատմում է առեղծվածային հրեշին փոքրիկ տղայի համարձակ դիմակայության մասին, որը ոչնչացնում է աշխարհը և շատ հնարավոր է՝ առևանգել է նրա տատիկին։ Մութ անտառի աշխարհը, որտեղ ուղևորվում է գլխավոր հերոսը, բնակեցված է ֆանտաստիկ տգեղ կերպարներով և լցված է երկընտրանքային մշակույթի տեսիլքներով։ Ֆիլմը նկարահանվել է վեց տարվա ընթացքում երեք երկրների կինեմատոգրաֆիստների (Նիդեռլանդներ, Բելգիա և Ֆրանսիա) մասնակցությամբ, նկարահանումների ժամանակ դերերն հնչունավորել են Արտ հաուսի կուռքային կերպարները՝ կինոռեժիսոր Թերի Գիլիամը, երգիչ Թոմ Ուեյթսը, «Օսկարի» մուլտիպլիկատոր Սյուզի Թեմփլթոնը, «Metropole Orkest», «the Residents» և «The Dø» խմբերը։ Ֆիլմը նվիրված էր Ռոստոյի որդուն՝ Մաքսին, մուլտֆիլմի երաժշտության հեղինակը հենց ռեժիսորն էր։ Հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմը մեծ թվով մրցանակների է արժանացել (որոշ ժամանակ ռեժիսորը մտադիր էր լիամետրաժ ֆիլմ ստեղծել դրա հիման վրա, սակայն հրաժարվել է այդ մտքից[5]2015 թվականի հունվարին նրա վերջին «Splintertime» ֆիլմը ցուցադրվել է Կլերմոն Ֆերան կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի շրջանակներում։

Մասնակցել է ռեժիսոր Հանս Պուլի «Allemaal film» վավերագրական ֆիլմի նկարահանումներին (2007 թվական

2019 թվականի մարտի 7-ին Ռոստոն մահացել է թոքերի քաղցկեղից, որով նկարիչը տառապում էր կյանքի վերջին մեկ տարվա ընթացքում։

Ֆիլմագրություն և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանումը Մրցանակներ
2002 The Rise and Fall of the Legendary Anglobilly Feverson (Հոլանդիա, կարճամետրաժ, 10 րոպե) Amsterdam Fantastic Film Festival 2002 հաղթող․ Grand Prize of European Fantasy Short Film in Silver։ Grand Prize of European Fantasy Short Film in Gold (Cinénygma — Luxembourg International Film Festival 2003) հավակնորդ[6]
2005 Jona/Tomberry (Հոլանդիա, կարճամետրաժ, 12 րոպե) Amsterdam Fantastic Film Festival 2002 հաղթող․ Canal+ Award։ The Annecy Cristal (Annecy International Animated Film Festival 2005) նոմինատ։ Nederlands Film Festival 2005 անվանակարգում լավագույն կարճամետրաժ ֆիլմ[7]
2009 No Place Like Home (Ֆրանսիա, Հոլանդիա, կարճամետրաժ, 10 րոպե)
2011 Նիքս գյուղի հրեշը (Նիդերլանդներ, Բելգիա և Ֆրանսիա, կարճամետրաժ, 30 րոպե) Annecy International Animated Film Festival-ից The Annecy Cristal-ի նոմինանտ։ Գիշերային ֆիստիվալ փառատոնում հանդիսատեսի համակրանքի մրցանակ «Utopiales»: Բադալոնի կինոփառատոնում լավագույն անիմացիա։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ CMS int փառատոնում։ Childrens Film Fest Լակհնայում։ Լավագույն անիմացիոն ֆիլմը «Golden Horse» Թայբեյի փառատոնում[8]
2013 Փխրուն ոսկորներ (Ֆրանսիա, Նիդերլանդներ, կարճամետրաժ, 10 րոպե) Annecy International Animated Film Festival 2013 թվականի հաղթող The Wreckers-ի օրիգինալ երաժշտության համար։ Annecy International Animated Film Festival նոմինանտ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ Fantasporto 2014-ի նոմինանտ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ Hiroshima International Animation Festival 2014-ի հաղթող ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսոր [9] Hiroshima International Animation Festival 2014-ից Grand Prix անվանակարգում[10]
2015 Splintertime (Նիդերլանդներ, Բելգիա, Ֆրանսիա, կարճամետրաժ, 11 րոպե)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]