Ռոսա Դիես Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսա Դիես Գոնսալես
իսպ.՝ Rosa Díez
Rosa Díez (Recortada).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն, Union, Progress and Democracy? և Ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր մայիսի 27, 1952(1952-05-27) (68 տարեկան)
Ծննդավայր Güeñes, Enkarterri, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Rosa María Díez González

Ռոսա Դիես Գոնսալես (իսպ.՝ Rosa Díez González, մայիսի 27, 1952(1952-05-27), Güeñes, Enkarterri, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, «Միություն, առաջընթաց և ժողովրդավարություն» կուսակցության հիմնադիր և նախագահ: 2008 թվականից Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունից՝ 1999-2007 թվականը Եվրախորհրդարանի պատգամավոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսա Դիես Գոնսալեսը ծնվել է 1952 թվականի մայիսի 27-ին Իսպանիայում՝ բասկյան մետալուրգի ընտանիքում, որը Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդեի օրոք արգելված սոցիալիստական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն մահապատիժը փոխարինվել էր բանտարկությամբ: 1977 թվականին Դիաս Գոնսալեսը դարձել է Իսպանիայի օրինական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ և տարբեր պաշտոններ զբաղեցրել։ 1979 թվականից մինչև 1983 թվականը եղել է բիսկայան խորհրդարանի պատգամավոր, այնուհետև մինչև 1987 թվականը եղել նահանգի կառավարության կազմում: 1986 թվականին Դիաս Գոնսալեսն ընտրվել է Բասկերի Երկիր ինքնավար հանրակցության տարածաշրջանային խորհրդարան։

1997 թվականին բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպությունը մահափորձ էր իրականացրել Ռոսա Դիես Գոնսալեսի նկատմամբ՝ փոստային առաքման մեջ թաքնված ռումբի օգնությամբ։ Նախագծման սխալի պատճառով ռումբը չի աշխատել։

2006 թվականին Դիես Գոնսալեսի անհամաձայնությունն Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության քաղաքականության հետ ակնհայտ էր դարձել։ Կուսակցության գործընկերները նրան մեղադրել էին ժողովրդական կուսակցությունից պահպանողական ընդդիմությանը աջակցելու մեջ։ Դիես Գոնսալեսը ամրապնդել է իր կապերը բասկյան և կատալանական անջատողականության դեմ հանդես եկող քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ և 2007 թվականի օգոստոսին հայտարարել, որ դուրս է գալիս Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունից և հիմնվում է «Միություն, առաջընթաց և ժողովրդավարություն» նոր կուսակցությանը: Միաժամանակ Ռոս Դիես Գոնսալեսը Եվրախորհրդարանում հանձնել է իր պատգամավորական մանդատը։ «Միություն, առաջընթաց և ժողովրդավարություն» կուսակցությունը հիմնադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին, նրա աջակցությամբ հանդես են եկել, մասնավորապես, իսպանացի փիլիսոփա Ֆերնանդո Սավաթերը և Իսպանիայում բնակվող պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան: 2008 թվականի Կոնգրեսի պատգամավորների ընտրություններում «Միություն, առաջընթաց և ժողովրդավարություն» կուսակցությունը ստացել է մեկ տեղ, որը զբաղեցրել է Ռոս Դիես Գոնսալեսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sueldos Públicos. Transparencia y Libertad»։ Sueldospublicos.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2014-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]