Ռոջեր Կլեմենս
Ռոջեր Կլեմենս | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բեյսբոլիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 4, 1962[1] (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դեյթոն, Օհայո, ԱՄՆ |
Ուիլյամ Ռոջեր Կլեմենս (անգլ.՝ William Roger Clemens, օգոստոսի 4, 1962[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, աջլիկ գնդակ նետող (Pitcher):
Բեյսբոլի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջեր Կլեմենսը 1984-2007 թվականներին հանդես է եկել Բեյսբոլի գլխավոր լիգայի «Բոստոն Ռեդ Սոքս», «Տորոնտո Բլյու Ջեյս», «Նյու Յորք Յանկիս» և «Հյուստոն Աստրոս» թիմերում։ Կլեմենսը յոթ անգամ շահել է Սայ Յանգի ամենամյա մրցանակ, որը շնորհվում է լիգայի լավագույն գնդակ նետողին։ 1986 թվականին ընտրվել է Ամերիկայի լիգայի ամենաարժեքավոր խաղացողը։ Նյու Յորք Յանկիսի կազմում Կլեմենսը երկու անգամ (1999 և 2000 թվականներին) հաղթել է Համաշխարհային սերիան[2]։
2007 թվականին ԱՄՆ-ի նախկին սենատոր Ջորջ Ջոն Միտչելը, ով հետաքննում էր բեյսբոլում դոպինգ օգտագործելու դեպքերը, Կլեմենսին մեղադրել է իր կարիերայի ավարտին անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ օգտագործելու մեջ։ Ինքը `Կլեմենսը, ԱՄՆ Կոնգրեսի առաջ երդվել է և հերքել անթույլատրելի թմրանյութերի օգտագործուման փաստը[3]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլեմենսը ծնվել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում՝ Բիլ և Բես Կլեմենսների ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերը[4]։ Նրա պապը՝ Ջոզեֆ Կլեմենսը, 1880-ականներին ներգաղթել է Գերմանիայից[5]։ Երբ Ռոջերը դեռ նորածին էր, նրա ծնողները բաժանվել են, և նա շարունակել է ապրել իր մոր հետ, ով շուտով ամուսնացել է Վուդի Բուխերի հետ, որին էլ Կլեմենսը համարում է իր հայրը։ Ռոջերը ինը տարեկան է եղել, երբ Բուխերը մահացել է։ Կլեմենսի խոսքերով, դա միակ դեպքն էր, որ ինքը նախանձով է նայել մյուս խաղացողներին, երբ նրանց տեսել է ակումբի հանդերձարանում իրենց ծնողների հետ։
Մինչև 1977 թվականը նա ապրել է Օհայո նահանգի Վանդալիա քաղաքում և ավագ դպրոց է հաճախել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Նա Սպրինգ-Վուդս դպրոցում բեյսբոլ է խաղացել մարզիչ Չարլզ Մայորանի գլխավորությամբ[6]։ Նա խաղացել է նաև ամերիկյան ֆուտբոլ և բասկետբոլ։ Ավագ դպրոցի վերջին տարում նրան նկատել են «Ֆիլադելֆիա Ֆիլիեսի» և «Մինեսոտա Թվինս» պրոֆեսիոնալ ակումբների սկաուտները և առաջարկել են պայմանագիր կնքել, բայց Ռոջերը որոշել է գնալ համալսարանում սովորելու[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ «St. Petersburg Times - Поиск в архиве Google Новостей»։ news.google.com։ Վերցված է 2021-01-26
- ↑ «Roger Clemens - BR Bullpen»։ www.baseball-reference.com։ Վերցված է 2021-01-26
- ↑ «MLB News, Scores, Fantasy Games and Highlights 2021»։ sports.yahoo.com (en-US)։ Վերցված է 2021-01-19
- ↑ «FamilySearch: Ошибка запроса Oauth2»։ ident.familysearch.org։ Վերցված է 2021-01-19
- ↑ «Legalsportsbettingstates.com and karlyoungbaseball.com»։ www.legalsportsbettingstates.com։ Վերցված է 2021-01-19
- ↑ rogerclemensonline.com https://rogerclemensonline.com/։ Վերցված է 2021-01-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Roger Clemens Stats, Fantasy & News»։ MLB.com (անգլերեն)։ Վերցված է 2021-01-26
- «The Roger Clemens Foundation»։ web.archive.org։ 2008-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-08-ին։ Վերցված է 2021-01-26
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոջեր Կլեմենս կատեգորիայում։ |