Ռոջեր Բարտ
Ռոջեր Բարտ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 29, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նորուոլկ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0058372 |
Ռոջեր Բարտ (անգլ.՝ Roger Bart, սեպտեմբերի 29, 1962[1], Նորուոլկ), ամերիկացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր, «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների դափնեկիր։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Նորուոլկ քաղաքում, ինժեներ-քիմիկոսի ընտանիքում, իսկ մեծացել է Նյու Ջերսիում[2]։ Բարտը հասել է ճանաչման բրոդվեյան բեմում ունեցած ելույթների շնորհիվ։ Դեբյուտ է ունեցել 1987 թվականին Big River մյուզիքլում, իսկ ավելի ուշ դարձել է առավել ճանաչված King David, Triumph of Love և You're a Good Man, Charlie Brown մյուզիքլներում կատարած աշխատանքի համար Քրիստին Չենովետի հետ միասին, ինչը 1999 թվականին բերել է նրան «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակները։ Նրա հաջորդ նախագիծն է դարձել The Producers մյուզիքլը, որը կրկին բերել է նրան «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների անվանակարգեր։ 2004 թվականին նա հանդես է եկել The Frogs մյուզիքլում։
1997 թվականին «Հերկուլես» մուլտֆիլմի համար կատարել է «Go the Distance» երգը, որն առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Հեռուստատեսությունում Բարտն առավել հայտնի է դարձել «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմում խաղացած Ջորջ Ուիլյամսի՝ Բրի Վան դը Կամպի հոգեկան շեղումներով երկրպագուի դերի շնորհիվ, որը 2006 թվականին նրան բերել է «ԱՄՆ կինոդերասանների Գիլդի» մրցանակը[3]։ Հեռուստատեսային դերեր է ունեցել նաև «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Ստուդիա 30» և «Մեդիում» հեռուստասերիալներում։ Նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սթեփֆորդյան կանայք», «Պրոդյուսերներ», «Հոսթել 2», «Գանգստեր» և «Օրինապահ քաղաքացի» ֆիլմերը։
2007 թվականին Բարտը Մել Բրուքսի գլխավոր դերով հանդես է եկել Young Frankenstein մյուզիքլում։ 2011 թվականին նկարահանվել է «Իրադարձություն» սերիալում, իսկ 2012 թվականին որպես աստղ հրավիրվել է «Վրեժ» սերիալի որոշ էպիզոդներում նկարահանվելու։ Նկարահանվել է նաև «Քաղաքական կենդանիներ» մինի սերիալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Gardner, Amanda. «THEATER; Tony Awards' New Jersey Ties», The New York Times, July 23, 2008. Accessed March 21, 2011.
- ↑ Internet Movie Database. «Awards for Roger Bart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոջեր Բարտ Internet Movie Database կայքում
|
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հրեա երգիչներ