Ռոում Ֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոում Ֆլին
անգլ.՝ Rome Trumain Flynn
Ծնվել էնոյեմբերի 25, 1991 (32 տարեկան)
ԾննդավայրՍփրինգֆիլդ, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունLanphier High School?
Մասնագիտություն
Գործունեություն2014-այժմ

Ռոում Թրումեյն Ֆլին (անգլ.՝ Rome Trumain Flynn, նոյեմբերի 25, 1991(1991-11-25), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մոդել և երաժիշտ։ Նա հայտնի է դարձել CBS-ի «Համարձակ և գեղեցիկ» դրամայում Զենդե Ֆորեսթեր Դոմինգեզի դերը կերտելուց հետո, որի համար արժանացել է Daytime Emmy Award մրցանակին «Լավագույն երիտասարդ դերասան դրամա սերիալում» անվանակարգում[1]։ Նա նաև պատկերում է իրավաբան ուսանող Գաբրիել Մեդոքսին ABC«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» դրամայում[2]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոում Թրումեյն Ֆլինը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 25-ին Իլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Նա աֆրոկուբայական և իռլանդական արմատներ ունի[3][4][5]։ Ֆլինը 6 քույր և եղբայր ունի[6]։ 2010 թվականին նա ավարտել է Լանֆյերի ավագ դպրոցը[7]։

Ֆլինը բասկետբոլ է խաղացել ավագ դպրոցում, ինչի համար կրթաթոշակ է ստացել քոլեջի համար։ Լոս Անջելես տեղափոխվելուց առաջ նա աշխատել է Չիկագոյում՝ որպես բարձր նորաձևության մոդել։ Ֆլինը նաև երգում է և կիթառ նվագում[5]։ Բասկետբոլի շնորհիվ ստացած կրթաթոշակով նա հաճախել է Բենեդեդիքթայնի համալսարանը, մինչև որ նրան չի բացահայտել է տաղանդների հետախույզը[8][9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլինը կարողացել է հայտնվել քասթինգի տնօրենների տեսադաշտում՝ ստեղծելով իր սոցիալական ցանցերը։ 2014 թվականի գարնանը Ֆլինն ընդգրկվել է 2020 թվականի «Դրամլայն» ֆիլմի սիքվելի՝ «Դրամլայն։ Նոր բիթ» հեռուստաֆիլմի դերասանական կազմում[5]։ Դերասանը նկարահանումների էր մասնակցում, երբ ծնվել է նրա դուստրը[10]։

2015 թվականի մայիսին Ֆլինը միացել է CBS-ի «Համարձակ և գեղեցիկ» օճառային դերասանական կազմին Զենդեի դերում[11][12][13]։ 2016 թվականի նոյեմբերին նա հայտարարել է, որ Չայնա Էն Մաքքլեյնի հետ միասին նկարահանվել է Գրեթչեն ՄաքՆիլի «TEN» վեպի էկրանավորմանը[14]։

2017 թվականին Ֆլինը դրվագային դերերով հանդես է եկել CBS-ի «Ծովային ոստիկանություն։ Նոր Օռլեան» և «ՄաքԳայվեր» քրեական դրամա հեռուստասերիալներում[15][16]։ Ավելի ուշ նա միացել է նաև OWN-ի «Ունեևորները և չունևորները» հեռուստասերիալի դերասանական խմբին[17]։ 2017 թվականի օգոստոսի 17-ին Ֆլինը հայտարարել է իր սոցիալական ցանցերում, որ որոշել է լքել «Համարձակ և գեղեցիկ» նախագիծը երկու տարի նկարահանվելուց հետո[18]։

2018 թվականին՝ ABC-ի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» դրամա հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում Գեբրիել Մեդոքսի դերում նկարահանվելուց հետո, Ֆլինի մասնակցությունը հաստատվել է նաև հինգերորդ եթերաշրջանում[19]։ Սերիալում Մեդոքսը ուսանող է պրոֆեսոր Անալիզ Քիթինգի դասարանում, որին պատկերել է Վիոլա Դևիսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլինը Քիմիկո անունով դուստր ունի, որը ծնվել է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2015 թվականին Քիմիկոն Ֆլինի հետ միասին մասնակցել է «CBS Soaps In Depth» սուրբծննդյան թեմայով ֆոտոսեսիային[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2014 Դրամլայն։ Նոր բիթ Լեոն Հեռուստաֆիլմ
Երկուսը մեկ օրում Պաշտպան Կարճամետրաժ ֆիլմ
2015–17 Համարձակ և գեղեցիկ Զենդե Ֆորեսթեր Դոմինգեզ Պարբերական դեր․ Հունիսի 29, 2015 - Սեպտեմբերի 8, 2017
2017 Տաս։ Սպանության կղզիներ ԹիՋեյ Հեռուստաֆիլմ
Ծովային ոստիկանություն։ Նոր Օռլեան Ջոնաթան Ռադ Սերիա՝ «Knockout»
ՄաքԳայվեր Քալեյ Սերիա՝ «Flashlight»
2018 Ունեևորները և չունևորները ԱրՔեյ Պարբերական դեր
Նոր աշխարհի կարգ Ջեք Երկրորդ պլանի դեր
2018–20 Ինչպես խուսափել սպանության համար պատժից Գեբրիել Մեդոքս (Հյուր) Եթերաշրջան 4, (Գլխավոր) Եթերաշրջան 5–6
2019 Սուրբծննդյան դուետ Ջես Հեռուստաֆիլմ
2020 Ընտանիքի վերամիավորում Թոնի Սերիա՝ «Remember Cousin Kenya?»

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2018
Daytime Emmy Award Լավագույն երիտասարդ դերասան դրամա սերիալում Համարձակ և գեղեցիկ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rome Flynn Wins Outstanding Younger Actor Daytime Emmy». Daytime Confidential. Confidential Media, Inc. 2018 թ․ ապրիլի 29.
  2. «Rome Flynn filmography». IMDB.
  3. «Bold & Beautiful». TV Plus (South Africa): 55. 2016 թ․ դեկտեմբերի 7.
  4. «Rome Flynn». The Bold and the Beautiful Cast. The Bold and the Beautiful. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 Helmes, Amy (2015 թ․ դեկտեմբերի 14). «Dream Weaver». Feature Interview. CBS Soaps in Depth. Bauer Media Group. 19 (50): 34–37.
  6. «Skin in the Game». Up-Close & Personal. CBS Soaps In Depth. Bauer Media Group. 20 (12): 44. 2016 թ․ մարտի 21.
  7. «Rome Flynn's (Springfield, IL) Basketball Stats». MaxPreps. CBS Interactive. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Can't Hold Back». Up Close & Personal. CBS Soaps in Depth. Bauer Media Group. 19 (36): 45. 2015 թ․ սեպտեմբերի 7.
  9. «Practice Makes Perfect». Up-Close & Personal. CBS Soaps In Depth. Bauer Media Group. 20 (40): 54. 2016 թ․ հոկտեմբերի 3.
  10. Stacy, Tom (2016 թ․ հունիսի 20). «Daddy's Little Girl». Soap Opera Digest. American Media, Inc. 41 (25): 54–57.
  11. Logan, Michael (2015 թ․ մայիսի 12). «The Bold and the Beautiful Recruits Drumline Star Rome Flynn». TV Insider. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  12. «B&B CASTS NEW ZENDE». Soap Opera Digest. American Media, Inc. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  13. Clifford, Kambra (2015 թ․ մայիսի 12). «Zende Forrester returning to ruffle Nicole's feathers». Soap Central. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  14. Eades, Chris (2016 թ․ նոյեմբերի 30). «THE BOLD & THE BEAUTIFUL's Rome Flynn Stars in New Movie — Get the Exciting Details!». CBS Soaps In Depth. Bauer Media Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  15. «B&B's Rome Flynn Guests On NCIS: NEW ORLEANS». Soap Opera Digest. American Media, Inc. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «Zende on THE BOLD & THE BEAUTIFUL — Relive His Entire Dramatic History!». CBS Soaps In Depth. Bauer Media Group. 2017 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  17. Bowe, Jillian (2017 թ․ օգոստոսի 17). «Rome Flynn Exits The Bold and the Beautiful». Daytime Confidential. Confidential Media, Inc. (SAY Media). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  18. «B&B's Rome Flynn Out». Soap Opera Digest. American Media, Inc. 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  19. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 7). «'How To Get Away With Murder': Rome Flynn Upped To Series Regular For Season 5». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  20. «Christmas Cuties». Wrap It Up. CBS Soaps in Depth. Bauer Media Group. 19 (52): 56–57. 2015 թ․ դեկտեմբերի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]