Ռոմեն Քենոն
Ռոմեն Քենոն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 12, 1997[2] (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուլոն Բիյանկուր[2] |
Ռոմեն Քենոն (ֆր.՝ Romain Cannone, ապրիլի 12, 1997[2], Բուլոն Բիյանկուր[2]), ֆրանսիացի սուսերամարտիկ, Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3][4][5]։
Ճանաչվել է 2020 թվականի տարվա մարզիկ Կոլմարում (Ֆրանսիա)[6][7][8]։
Կենսագրություն և մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմեն Քենոն ծնվել է 1997 թվականի ապրիլի 12-ին Ֆրանսիայի Բուլոն-Բիյանկուր քաղաքում։
Վաղ տարքիում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրազիլիա[9]։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Ստորին Իսթ Սայդ, այնտեղ էլ 12 տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով, հետագայում Մայքլ Մոկրեցովի ղեկավարությամբ մարզվել է Նյու Յորքի Քոնի Այլենդ սուսերամարտի ակադեմիայում 13 տարեկանում[9]։
2019 թվականին Քանոնը Բուդապեշտում կայացած տղամարդկանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում զբաղեցրել է 30-րդ տեղը։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալից առաջ նրա ամենաբարձր նվաճումը եղել է 7-րդ տեղը Վանկուվերի աշխարհի առաջնությունում 2019 թվականի փետրվարի 8-ին[9]։ 2019 թվականին, երբ Քենոնն անցել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլ, նա եղել է Սկեմի բիզնես-դպրոցի ուսանող[10]։
Օլիմպիական խաղեր 2020[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմեն Քենոնը, որն ի սկզբանե նախատեսված էր միայն որպես փոխարինող, 2020 թվականի Ֆրանսիայի հավաքականի ամենաերիտասարդ անդամն էր։ Սակայն 2021 թվականի հունիսի 18-ին, երբ ֆրանսիացի սուսերամարտիկ Դանիել Ժերենը դոպինգ թեստի պատճառով հեռացվել է թիմից, նրան փոխարինող է նշանակվել Քենոնը[11]։
2021 թվականի հուլիսի 25-ին նա քառորդ եզրափակչում հաղթել է ռուս Սերգեյ Բիդուին և կիսաեզրափակչում ուկրաինացի Իգոր Ռեյզլինին ու նվաճել ոսկե մեդալը՝ եզրափակչում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն հունգարացի սուսերամարտիկ Գերգեյ Շիկլոշիին[12]։ Համեմատաբար անծանոթ լինելով իր հակառակորդների համար՝ նա նրանց զարմացրել է`զբաղվելով ստեղծագործական հարձակողական սուսերավարությամբ և ցուցադրելով գեղեցիկ տեխնիկական պալիտրա[13]։
Քենոնի հաղթանակը որակվել է որպես «անսպասելի»։ Նա դարձել է անհատական սուսերամարտի Ֆրանսիայի առաջին օլիմպիական չեմպիոնը այն բանից հետո, երբ Բրիս Գայյարը ոսկե մեդալ էր նվաճել 2004 թվականին[14]։
Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վայր | Մրցություն | Տեղ |
---|---|---|---|
2021 | ![]() |
Անհատական | 1-ին[15] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://web.archive.org/web/20210725103323/https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/fencing/athlete-profile-n1351036-cannone-romain.htm
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website»։ INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website։ Վերցված է 2021-08-03
- ↑ «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?»։ July 25, 2021։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2021-ին։ Վերցված է August 26, 2021
- ↑ «MICHAEL MOKRETSOV, HEAD COACH»։ March 21, 2018
- ↑ «Fencing CANNONE Romain - Tokyo 2020 Olympics»։ ..(չաշխատող հղում)
- ↑ «Fencing - CANNONE Romain vs LIMARDO GASCON Ruben - Table of 32 Results»։ ..(չաշխատող հղում)
- ↑ «Romain Cannone profile»։ Eurosport
- ↑ 9,0 9,1 9,2 «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին։ Վերցված է 2021-08-26
- ↑ A focus on Romain Cannone, high-achieving athlete at SKEMA
- ↑ French Pull 2016 Fencing Champion Jerent From Tokyo Team For Doping
- ↑ Tokyo Olympics: Romain Cannone qualified for the epee final, third medal assured for the Blues
- ↑ Pour Romain Cannone (Escrime), le jour de grâce à Tokyo
- ↑ «Romain Cannone Olympic champion»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին։ Վերցված է 2021-08-26
- ↑ «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website»։ INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website։ Վերցված է 2021-08-10
|