Ռոզա Ռուսո Երվոլինո
Ռոզա Ռուսո Երվոլինո իտալերեն՝ Rosa Russo Iervolino | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1936 (86 տարեկան) |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ Angelo Raffaele Jervolino?, մայր՝ Maria De Unterrichter Jervolino? |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, mayor of Naples?, Italian Minister of the Interior?, Italian Minister of Education?, Italian Minister of Education?, Italian Minister of Labour and Social Affairs?, minister without portfolio for the coordination of civil protection?, Q55167613?, Q55167613?, Q55167613?, Q55178969?, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Ռոզա Ռուսո Երվոլինո (իտալերեն՝ Rosa Russo Iervolino (Jervolino),սեպտեմբերի 17, 1936, Նեապոլ, Իտալիա[1]), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, սոցիալական հարցերի առանց պորտֆելի (1987-1992), կրթության նախարար (1992-1994), Իտալիայի պատմության մեջ ներքին գործերի առաջին նախարարը (1998-1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 17-ին, Նեապոլում։ Հայրը` Անջելո Ռաֆաելե Երվոլինոն (1890-1985) Կաթոլիկ գործողությունների կազմակերպության երիտասարդական ճյուղի նախկին ղեկավարն էր, հետպատերազմյան ժամանակահատվածում զբաղեցրել է նախարարական չորս պաշտոն, մայրը ավստրիացի ազնվական ընտանիքի ներկայացուցիչ Մարիա դե Ունթրիխտերն էր (1902-1975), որը որոշ ժամանակ եղել է Իտալիայի կաթոլիկ համալսարանական ֆեդերացիայի նախագահ (FUCI): Նրա հայրը եղել է Ֆրանցիսկյան, իսկ մայրը` Դոմինիկյան միաբանության անդամ։ 1946 թվականին ծնողները ընտրվել են Իտալիայի հիմնադիր ժողովի պատվիրակ և տեղափոխվել են Հռոմ, որտեղ հաջորդ ինը տարիներին նրանք ապրում էին վանքում, քանի որ չէին կարողանում գնել կամ վարձել բնակարան։ Ռոզա Երվոլինոն ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն։ 1964 թվականին նա ամուսնացել է համալսարանական պրոֆեսոր, վարակիչ հիվանդությունների մասնագետ դոկտոր Ռուսոյի հետ (հետագայում նրանք ունեցել են երեք երեխա՝ Քրիստինա, Միքել, Ֆրանչեսկա, 1985 թվականին Ռոզան այրիացել է)։ 1954 թվականին միացել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը։ Պաշտոնապես փոխեց իր օրիորդական անունը Jervolino-ից Iervolino, չնայած Պատգամավորների պալատի և Իտալիայի Սենատի կայքերում նրա անունը նշվում է նախորդ ուղղագրության պես[2]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1961-1968 թվականներին Ռոզա Երվոլինոն աշխատել է տնտեսագիտության և աշխատանքային հարաբերությունների ազգային խորհրդի (Ufficio Studi del Consiglio Nazionale dell ' Economia e del Lavoro) հետազոտական վարչությունում, 1969-1973 թվականներին՝ բյուջեի և տնտեսական ծրագրավորման նախարարության օրենսդրական վարչությունում։ 15 տարվա ընթացքում եղել է Իտալացի կանանց կենտրոնի (Centro Italiano Femminile) ազգային փոխնախագահ, 1975 թվականին ընտրվել է RAI-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ ավելի ուշ գլխավորել Է RAI-ի վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովը։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կառույցներում պատասխանատու էր կուսակցության ընտանեկան քաղաքականության ձևավորման համար, 1992 թվականին անդամկցել է ՔԴԿ-ի Ազգային խորհուրդին, 1994 թվականին կատարել է վերակազմավորված Իտալիայի ժողովրդական կուսակցության առաջնորդի պարտականությունները[3]։
1974 թվականին Ռուսո-Երվոլինոն ակտիվ մասնակցություն է ունեցել Ամինտորե Ֆանֆանիի արշավին Իտալիայում ամուսնալուծությունների օրինականացման դեմ։ Համոզված կաթոլիկ լինելով` ավելի ուշ դեմ էր հանդես գալիս դպրոցներում ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների և թմրամոլների նկատմամբ բանտարկության կիրառման կրթական ծրագրին[4]։
1979-1994 թվականներին եղել է Իտալիայի Հանրապետության սենատոր։ 1994-1996 թվականներին ընդգրկված է եղել 12-րդ գումարման պատգամավորների պալատի Իտալիայի ժողովրդական կուսակցության խմբակցությունում, 1996-2001 թվականներին եղել է «Ժողովրդավարական Փոթորիկ-Ձիթենու ծառ» 13-րդ գումարման պալատի խմբակցությունում[5]։
Աշխատանք կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսո-Երվոլինոն սոցիալական հարցերի նախարար է եղել Ջովանի Գորիայի կառավարությունում` 1987 թվականի հուլիսի 28-ից մինչև 1988 թվականի ապրիլի 13-ը[6], Չիրիակո Դե Միտայի առաջին կառավարությունում` 1988 թվականի ապրիլի 13-ից մինչև 1989 թվականի հուլիսի 22-ը[7] և Ջուլիո Անդրեոտիի վեցերորդ կառավարությունում` 1989 թվականի հուլիսի 22-ից մինչև 1991 թվականի ապրիլի 12-ը (նույն կառավարությունում 1991 թվականի մարտի 18-ից ժամանակավորապես կատարել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պարտականությունները)[8]։ Անդրեոտիի յոթերորդ կառավարությունում 1991 թվականի ապրիլի 12-ից մինչև 1992 թվականի ապրիլի 24-[9] ը։
Ամատոյի առաջին կառավարությունում զբաղեցրել է հանրային կրթության նախարարի պաշտոնը 1992 թվականի հունիսի 28-ից մինչև 1993 թվականի ապրիլի 28-ը և 1993 թվականի ապրիլի 28-ից[10] մինչև 1994 թվականի մայիսի 10-ը՝ Չամպիի կառավարությունում[11]։
Ներքին գործերի նախարար եղել է Մասիմո Դ'Ալեմի առաջին կառավարությունում` 1998 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը[12]։
Նեապոլի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի մայիսի 27-ին Ռոզա Ռուսո-Երվոլինոն ընտրվել է Նեապոլի քաղաքապետ՝ ձայների 52,9%-ով, 2006 թվականի մայիսի 30-ին վերընտրվել է առաջին փուլում՝ ձայների 57%-ով` առաջ անցնելով աջ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Ֆրանկո Մալվանոյից, որն ստացել է ընտրողների 37,8%-ի աջակցությունը[13]։
Քաղաքապետի պաշտոնում նպաստել է Նեապոլում քաղաքաշինության նոր գլխավոր պլանի իրագործմանը (Nuovo Piano Regolatore Generale), որը նախատեսում էր զբոսաշրջային նավահանգստի արդիականացում, ջերմաէլեկտրակենտրոնի վերակառուցում Վիլյենի շրջանում և նեապոլիտանական համալսարանի շենքերի մի մասի վերակառուցում, ինչպես նաև` այլ միջոցառումներ[14]։
2002 թվականի մարտի 16-ին, Իտալիայի Ժողովրդական կուսակցության և «Ժողովրդավարներ» կուսակցության նեապոլիտանական մասնաճյուղերի ներկայացուցիչներն ընտրել են Ռուսսո-Էրվոլինոյին` որպես այդ ժամանակ նոր ձևավորվող ձախակենտրոն «Մարգարիտկա» կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավար։ Որոշումը կայացվել է Կոմունիստական վերածննդի կուսակցության ներկայացուցիչների բացակայության պայմաններում և այս հարցում INP-ի կառավարման մարմինների նիստից երկու օր առաջ[15]։
2011 թվականի մայիսի 15-16-ին կայացած նոր ընտրություններում նա չի առաջադրվել որպես թեկնածու՝ զիջելով քաղաքապետի աթոռը Լուիջի Դե Մաջիստրիսին[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Giorgio Dell’Arti (2014-07-30)։ «Rosa Russo Iervolino»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-01-22
- ↑ «Rosa Russo Iervolino»։ Argomenti del Sole (իտալերեն)։ il Sole 24 Ore։ 2016-01-21։ Վերցված է 2016-01-24
- ↑ Merlo Francesco (1999-05-05)։ «Jervolino: tutta Chiesa, Dc e famiglia» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-01-22
- ↑ «Rosa Jervolino Russo»։ Gruppi parlamentari (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-01-22
- ↑ «I Governo Goria (28.07.1987 - 13.04.1988)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2015-01-15
- ↑ «I Governo De Mita (13.04.1988 - 22.07.1989)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2015-01-15
- ↑ «VI Governo Andreotti (22.07.1989 - 12.04.1991)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2015-01-15
- ↑ «VII Governo Andreotti (12.04.1991- 24.04.1992)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2016-01-24
- ↑ «I Governo Amato (28.06.1992 - 28.04.1993)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2016-01-24
- ↑ «Governo Ciampi (28/04/1993 - 10/05/1994)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2016-01-24
- ↑ «I Governo D'Alema (21.10.1998 - 22.12.1999)» (իտալերեն)։ Consiglio dei ministri։ Վերցված է 2015-01-15
- ↑ «Napoli»։ Elezioni Comunali 2006 - Campania (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2016-01-24
- ↑ Enrico Cardillo Napoli. L'occasione post-industriale. Da Nitti al piano strategico. — Guida Editori, 2006. — P. 149.
- ↑ «La Margherita sceglie il leader è la Iervolino» (իտալերեն)։ la Repubblica։ 2002-03-16։ Վերցված է 2016-01-24
- ↑ «Napoli»։ Elezioni Comunali 2011 - Campania (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2016-01-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Il Sindaco» (իտալերեն)։ il commune Napoli։ Վերցված է 2016-01-22
|