Ռոզա Պապիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոլա Բեթ
Rosa Papier by August Weger.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Rosa Papier
Ծնվել է1859 հունիսի 9
Բադեն (Ստորին Ավստրիա)
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 2, 1932(1932-09-02) (տարիքը 72)
Վիեննա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
երաժշտության ուսուցչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԱմուսինHans Paumgartner?[1]

Ռոզա Պապիր (գերմ.՝ Rosa Papier, ամուսնական ազգանունը Պաումգարտներ; 18 սեպտեմբերի 1859 թ., Բադեն (Ստորին Ավստրիա), Ավստրիական կայսրություն - 9 փետրվարի 1932 թ., Վիեննա), ավստրիացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո) և երաժշտության ուսուցիչ։ Հանս Պաումգարտների կինն է, Բերնարդ Պաումգարտների մայրը։

Եղել է Մատիլդա Մարկեզիի աշակերտուհին։ 1881-1891 թվականներին երգել է Վիեննայի կայսերական օպերայում, նրա լավագույն կատարումներից են Վերդիի «Աիդա» և «Տրուբադուր» օպերաներից Ամներիսի և Ազուչենայի դերերը։ Լայնորեն շրջագայել է Գերմանիայում և Նիդերլանդներում, բացի այդ կատարել է օպերային դերեր Շուբերտի, Շումանի և Բրամսի ստեղծագործություններից։ 1891 թ.-ին հիվանդության պատճառով լքել է բեմը և 1892 թ.-ից զբաղեցրել է վոկալի պրոֆեսորի պաշտոնը Վիեննայի երաժշտական ակադեմիայում: Նրա մոտ ուսանել են Աննա Բար-Միլդենբուրգը, Ռոզա Պաուլին և շատ այլ հայտնի երգչուհիներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Г. Риман Папир // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 988.