Ռոզա Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Մինասյան
Ծնվել է1922
ԾննդավայրՍարատակ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռոզա Արշալույսի Մինասյան (1922, Սարատակ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Մինասյանը ծնվել է 1922 թվականին, Արթիկի շրջանի Սարատակ գյուղում։ 1938 թվականին ավարտել է Լենինականի Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի անցել սկզբում հայրենի, ապա՝ Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1939 թվականին Ռոզան ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտ[1]։

Հորը ռազմաճակատ ուղարկելուց հետո Ռոզան նույնպես որպես կամավորական մեկնել է ռազմաճակատ, միացել Կովկասի պաշտպանների շարքերին։ Զենիթային մարտկոցը, որի անձնակազմում կռվել է Ռոզան, անվրեպ կրակով գետնին են տապալել ռմբակոծիչներ ու կործանիչներ։ Ռոզայի հայրը 1943 թվականին հրամանատարության հերթական առաջադրանքը կատարելիս զոհվել է Կրիմսկ քաղաքի մատույցներում։ 1943 թվականին Ռոզան ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Ռոզան հաղթանակով վերադարձել է հայրենի գյուղ, շարունակել մանկավարժական աշխատանքը։ Մինասյանն աշխատել է Արթիկի շրջանի Լուսակերտ, Գեղանիստ գյուղերի լոթնամյա դպրոցներում, Ալագյազի, Ապարանի գիշերօթիկ դպրոցներում, դասավանդել հայոց լեզու և գրականություն։ 1966 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել է Երևանի № 12 գիշերօթիկ դպրոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]