Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես
Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1861[1] |
Ծննդավայր | Էդինբուրգ |
Մահացել է | մարտի 13, 1933[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Աշխատավայր | Յոհանեսբուրգի աստղադիտարան |
Պարգևներ և մրցանակներ | Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր[3] |
Robert Thorburn Ayton Innes (astronomer) Վիքիպահեստում |
Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես (անգլ.՝ Robert Thorburn Ayton Innes; նոյեմբերի 10, 1861[1], Էդինբուրգ - մարտի 13, 1933[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի աստղագետ:
Ծնվել է Էդինբուրգում, ինքնուրույն է կրթվել: Երիտասարդ տարիքում ուղևորվել է Ավստրալիա, Սիդնեյում աշխատել է որպես գինու վաճառող և միաժամանակ որպես սիրողական աստղագետ 12 դյույմանոց տնական Ռեֆլեկտորով կատարել է դիտարկումներ:
Հայտնաբերել է մի քանի նոր աստղեր, նաև հրապարակել է նյութեր Մարսի և Վեներայի ուղեծրերի վերաբերյալ: 1894 թվականին Բրիտանական թագավորական ընկերության աստղագետ սըր Դեյվիդ Գիլլի կողմից հրավիրվել է Բարեհուսո հրվանդանում գտնվող աստղադիտարան՝ աշխատանքի: 1903 թվականին զբաղեցրել է Յոհաննեսբուրգի նոր մետեորոլոգիական աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, որը հետագայում վերակազմավորվել է Յոհանեսբուրգի աստղադիտարանի, իսկ Իննեսը մնացել է այդ պաշտոնում մինչև 1927 թվականը:
1915 թվականին հայտնաբերել է Կենտավրոսի ալֆա C-ն[4], որի համար առաջարկել է «Proxima Centaurus»[5], լատիներեն՝ «Կենտավրոսին ամենամոտ աստղ»[6] անունը։ Կենտավրոսի Պրոքսիման հետագայում ավելի լայն կիրառություն է ձեռք բերել և այժմ Միջազգային աստղագիտական միության կողմից համարվում է ընդունելի հատուկ անուն[7][8]
Հիմնական աշխատությունները վերաբերվում են դիտարկման աստղագիտությանը, մասնավորապես հայտնի է կրկնակի աստղերի բազմաթիվ դիտարկումներով, մշտադիտարկումներ է իրականացրել նաև փոփոխական աստղերին, հայտնագործել է ավելի քան հարյուր փոփոխական աստղեր: Առաջիններից մեկն է հայտնաբերել մեծ հունվարյան գիսավորը՝ 1910 թվականին: Եղել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ (1904), ունեցել է Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (1923)։
Նրա պատվին է անվանվել լուսնի խառնարաններից մեկը և № 1658 աստերոիդը:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Biography of Robert T. A. Innes at the S2A3 Biographical Database of Southern African Science
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գիտությունների առաջխաղացման Հարավային Աֆրիկայի ասոցիացիա — 1902.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117139645 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
- ↑ Innes R. T. A. (October 1915)։ «A Faint Star of Large Proper Motion»։ Circular of the Union Observatory Johannesburg 30: 235–236։ Bibcode:1915CiUO...30..235I
- ↑ Innes R. T. A. (September 1917)։ «Parallax of the Faint Proper Motion Star Near Alpha of Centaurus. 1900. R.A. 14 h 22 m 55s.-0s 6t. Dec-62° 15'2 0'8 t»։ Circular of the Union Observatory Johannesburg 40: 331–336։ Bibcode:1917CiUO...40..331I
- ↑ Stevenson, Angus, ed։ (2010), Oxford Dictionary of English, OUP Oxford, p. 1431, ISBN 978-0-19-957112-3, https://books.google.com/books?id=anecAQAAQBAJ&pg=PA1431.
- ↑ Alden Harold L. (1928)։ «Alpha and Proxima Centauri»։ Astronomical Journal 39 (913): 20–23։ Bibcode:1928AJ.....39...20A։ doi:10.1086/104871
- ↑ «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 2»։ International Astronomical Union։ October 2016։ Վերցված է 2019-05-29
|