1853 թվականին ընտանիքի հետ Էդինբուրգից (Շոտլանդիա) գաղթել է ԱՄՆ։ Հոր հետ միասին Նյու Ջերսիում աշխատել է սանտեխնիկ, հետո Նյու Յորքում զբաղվել է մանրածախ առևտրով։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում ծառայել է դաշնային բանակում։ 1864 թվականին Մանհեթենում բացել է իր առաջին թղթի գործարանը[2]։ Այդ ընթացքում Գեյրը զբաղվել է թղթե տոպրակների արտադրությամբ։ Սկզբնական փուլում դրանք պատրաստվել են ձեռքով՝ կանանց աշխատանքի կիրառմամբ, իսկ հետագայում՝ հատուկ սարքավորումներով (ամենամեծ չափի տոպրակները նախատեսված էին կրինոլինների փաթեթավորման համար)[3]։ 1879 թվականին Գեյրը մշակել է տարաների համար ստվարաթղթե փաթեթավորման պատրաստման տեխնոլոգիան[4]։ 1890-ական թվականներին Bloomingdale’s, Colgate, Pond’s առևտրական ցանցերի և մի քանի ծխախոտային ընկերությունների պատվերով նա արտադրել է ստվարաթղթե փաթեթավորում։ Ամենամեծ հաջողությանը գործարարը հասել է 1896 թվականին, երբ National Biscuit Company (Nabisco)-ը իր հայտնի «Uneeda» բիսկվիտները սկսել է փաթեթավորել Գեյրի արտադրած ստվարաթղթերով[5]։ 1900-ական թվականներին նա մտել է ծալքավոր ստվարաթղթերից պատրաստված տուփերի բիզնես, որը հետագայում զարգացվել է E. S. & A. Robinson ընկերության կողմից, որի հետ Գեյրը ունեցել է գործնական սերտ հարաբերություններ[6]։
Գեյրը դարձել է թղթե կայսրության հիմնադիրը և Բրուքլինի մի քանի շենքերի սեփականատերը, որոնցից շատերը 21-րդ դարում դեռ կրում են նրա անունը[7]։ մահացել է 88 տարեկանում։