Colgate-Palmolive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Colgate-Palmolive
Colgate-Palmolive logo.svg
Colgate-Palmolive Building 300 Park Avenue.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1806
ՀիմնադիրWilliam Colgate?
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենIan M. Cook?
Արդյունաբերությունհիգիենայի միջոցներ
Դուստր ընկերություններColgate-Palmolive (Switzerland)?, Hill's Pet Nutrition? և Hill's Pet Nutrition Manufacturing?
Կայքcolgatepalmolive.com(անգլ.)
ԲորսաNYSECL
Colgate-Palmolive Վիքիպահեստում

Colgate-Palmolive Company (NYSECL), միջազգային ընկերություն, որն արտադրում է օճառ, բերանի հիգիենայի միջոցներ, ատամի մածուկ ու խոզանակ, տնային կենդանիների կեր, կենցաղային քիմիա։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր և գրասենյակներ աշխարհի ավելի քան 200 երկրում։ Ընկերությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշների իրավունքները, ինչպիսիք են՝ Colgate, Palmolive, Mennen, Lady Speed Stick, Softsoap, Protex, Sorriso, Kolynos, Ajax, Axion, Soupline, Suavitel և Fab, ինչպես նաև կենդանիների կերերը՝ Hill’s:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Palmolive» օճառի գովազդ, 1915 թվական

1806 թվականին Մանհեթենի Դաթչ ստրիթ փողոցում Վիլյամ Կոլգեյթը հիմնադրել է «William Colgate & Company» ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր՝ ընկերությունը մի քանի անգամ փոխել է իր անունը: 1953 թվականից սկսած՝ կրում է «Colgate-Palmolive Company» անվանումը։

1920-30-ական թվականներին դարձել է ռադիոնովելների արտադրության հիմնադիրը, 1940-ականներին հանդես է եկել որպես օպերաների, իսկ 1950-ականներից՝ նաև հեռուստանովելների պրոդյուսեր։

«Colgate» ընկերության պատմությունը սկսվում է դեռևս 19-րդ դարում՝ 1806 թվականին։ Ընկերության հիմնադիրն էր Վիլյամ Կոլգեյթը՝ էմիգրանտ Մեծ Բրիտանիայից, որը օսլայի, մոմերի և օճառի վաճառքի բիզնես էր բացել Նյու Յորքում[1]։ 1817 թվականին նա ստեղծել է ընկերության առաջին կարգախոսը՝ «Soap, Mould and Dipt Candles»։ Այդ ժամանակ ընկերությունը հիմնականում արտադրում էր հիգիենիկ օճառ և հատիկավոր օսլա։

1857 թվականը նշանավորվեց տխուր իրադարձությամբ`ընկերության հիմնադիր Ուիլյամ Կոլգեյթի (William Colgate) վախճանով։ Ընկերությունն այդ ժամանակ կրում էր «Colgate & Company» անվանումը։ 1866 թվականին սկսվեց բուրավետ օճառի և պարֆյումերային արտադրանքի արտադրությունը, իսկ 6 տարի անց գրանցվեց նոր ապրանքանիշ ՝ բուրավետ օճառ «Cashmere Bouquet»։

Ատամի մածուկի պատմությունը սկսվում է 1873 թվականին, երբ ստեղծվեց բուրավետ դենտալ կրեմ, այսինքն՝ ատամի մածուկ։ 1896 թվականին ատամի մածուկի պահպանության համար օգտագործվող ապակյա բանկաների փոխարեն սկսեցին կիրառել անագե պարկուճներ, որոնք նման էին մեր օրերում օգտագործվողներին[2]։ Ատամի մածուկի պատմության մեջ մածուկի կիրառման գաղափարը, որպես մածուցիկ ապրանքներ, մտել է ատամնաբույժ Շեֆիլդի շնորհիվ. մեկ տարի անց «Colgate»-ը սկսեց մածուկի արտադրությունը պարկուճի մեջ և դարձավ այս գյուտի իրավատերը:

1906 թվականին արտադրություն սկսվեց Ջերսի Սիթիում։ Երկու տարի անց ընկերությունը ամբողջ կազմով տեղափոխվեց Ջերսի Սիթի: 1928 թվականին «Colgate & Company» ընկերությունը միացավ «Palmolive» ընկերությանը[3]։ Այս գործարքի արդյունքում գործարար ընկերությունը, որն այժմ կոչվում էր «Colgate-Palmolive-Pit Company», դարձավ արդյունաբերության խոշորագույններից մեկը․ մինչև 1940 թվականը վաճառքը գերազանցեց 100 միլիոն դոլարը, և «Colgate»-ի պատմությունը սկսեց նոր փուլ։ Դա պատմության մեջ առաջին անդրազգային ընկերություններից էր, որն արտադրում էր ատամի մածուկներ և օճառ: Քսանականներին մասնաճյուղեր բացվեցին Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, իսկ հետագայում նաև Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Արգենտինայում։ 1937 թվականին ընկերությունը մասնաճյուղեր բացեց Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում: «Fab», «Ajax» և «Palmolive» ապրանքանիշների ընդլայնումով 1947 թվականը նշանավորվեց երկու նշանակալի ապրանքի թողարկմամբ, որոնք հետագայում հայտնի ապրանքանիշեր դարձան լվացքի միջոցների շարքում` «Fab» լվացքի փոշի և «Ajax» լվացող միջոցներ:

1956 թվականին՝ ընկերությունը վերանվանվելուց երեք տարի անց, «Colgate-Palmolive»-ի ներքին և միջազգային շտաբները տեղափոխվեցին Նյու Յորքի Պարկ Ավենյու 300: 1966 թվականը նշանավորվեց շուկայում նոր արտադրանքի՝ «Palmolive» աման լվացող հեղուկի թողարկմամբ։ 1967 թվականին ընկերության վաճառքը գերազանցեց միլիարդը։ Հաջորդ տարին ատամի մածուկների պատմության մեջ կապված էր բերանի խնամքի միջոցների բուժական և պրոֆիլակտիկ հատկությունների բարելավման հետ, որը մատուցվեց նոր բանաձևով․ ներմուծեց ֆտոր պարունակող միացություններ, որոնք որակվում են որպես ատամների հուսալի պաշտպանություն կարիեսից: Այնուհետև ընկերությունը թողարկել է նոր արտադրանք՝ «Ultra Brite», որը հանդես է եկել որպես կոսմետիկ ատամի մածուկ:

1976 թվականին կենդանիների դիետիկ սննդի արտադրանքով «Colgate-Palmolive»-ը սկսեց ընդլայնել իր բիզնեսը․ «Hill’s Pet Products» կազմակերպությունը գնելուց հետո սկսեց վաճառել ընտանի կենդանիների սնունդ։ Ընկերությունը անընդհատ թողարկում էր ինչ-որ մի նոր ապրանք. օրինակ՝ 1972 թվականին թողարկվեց «Irish Spring» դեզոդորացնող օճառը, այնուհետև՝ «Colgate Winterfresh» գելի նման ատամի մածուկը, իսկ 1986 թվականին՝ աման լվացող մեքենայի հեղուկը: 1990-ականները նշանավորվեցին նոր ապրանքանիշների ձեռքբերմամբ, տեսականու նորոգմամբ և բիզնեսի ամեն հնարավոր ամրապնդմամբ (նման ռազմավարություն ընտրվեց նաև «Unilever» ընկերությունը):

1990 թվականին ընկերությունը ձեռք բերեց «Javex» ապրանքանիշը (սպիտակացման միջոց), ինչի շնորհիվ «Colgate-Palmolive»-ը ԱՄՆ-ում դարձավ առաջինը։ 1991 թվականին «Colgate-Palmolive»-ը միացավ ԱՄՆ-ի փայտամաքրման առաջատար «Murphy Oil Soap» ընկերության բիզնեսին: 1992 թվականին «Mennen»-ը միացավ «Colgate-Palmolive Corporation»-ին՝ այն դարձնելով մարմնի խնամքի միջոցների շուկայի առաջատարներից մեկը: Ընկերությունը նաև զարգացավ և մեծացավ համաշխարհային մասշտաբով․ օրինակ՝ 1992 թվականին ընկերությունն ընդլայնեց իր սահմանները և սկսեց աշխատել Արևելյան Եվրոպայում և Չինաստանում:

1993 թվականին ընկերություն դարձավ «S. C. Johnson» ընկերության հեղուկ օճառի բրենդի իրավունքների սեփականատերը, ինչը «Colgate-Palmolive»-ին բերեց ձեռքերի օճառի շուկայի առաջատար դիրք: 1994 թվականին ավարտվեցին աշխատանքները Չինաստանի «Colgate-Palmolive»-ին պատկանող ֆաբրիկայում, որը զբաղվում է բերանի խոռոչի խնամքի միջոցների արտադրությամբ: 1998 թվականին «Colgate-Palmoliv»e-ը բացարձակ առաջատար դարձավ Միացյալ Նահանգների ատամի մածուկի շուկայում, ինչին մեծապես նպաստեց «Colgate Total» ատամի մածուկի հաջողությունը։ Այդ արտադրանքը 12 ժամվա ընթացքում ապահովում է հուսալի պաշտպանություն բերանի խոռոչի 12 խնդիրներից: Այս տեսակի ատամի մածուկ վաճառում են 100 երկրում։ 1997 թվականին այս տեսակի մածուկը հաստատվել է ԱՄՆ-ում սննդի և առողջապահության վարչության, ինչպես նաև ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիայի կողմից՝ որպես բերանի խոռոչի և ատամների, մասնավորապես՝ կարիեսի և գինգիվիտի հիվանդությունների դեմ դեղամիջոց։ Ներկայումս «Colgate-Palmolive» կորպորացիան 13 միլիարդանոց տրանսկոնտինենտալ ընկերություն է և զբաղվում է բերանի խոռոչի և մարմնի խնամքի, կենցաղային քիմիայի, ինչպես նաև կենդանիների կերերի համար նախատեսված արտադրանքի վաճառքով:

Colgate-Palmolive logo.svg

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Colgate» ընկերությունը դժվարություններ է ունեցել՝ կապված Իսպանիայում գովազդելու հետ, քանի որ «colgate» բառը նաև նշանակում է «կախվի′ր»։ Այնուամենայնիվ, անգլերեն անվանումը տարբեր կերպ է արտասանվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Legal/Privacy Archived February 6, 2016, at the Wayback Machine.." Colgate-Palmolive. Retrieved June 26, 2010.
  2. Jones Geoffrey (2008)։ «Blonde and blue-eyed? Globalizing beauty, c.1945–c.1980» (PDF)։ Economic History Review 61 (1): 125–154։ Արխիվացված է օրիգինալից August 10, 2015-ին 
  3. «Colgate-Palmolive Company History: Creating Bright Smiles for 200 Years»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-02-ին։ Վերցված է 2009-02-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]