Ռյոզելի երկգույն ծղրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյոզելի երկգույն ծղրիդ
Ռյոզելի երկգույն ծղրիդ
Ռյոզելի երկգույն ծղրիդ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Ծղրիդներ
Ցեղ Metrioptera
Տեսակ Ռյոզելի երկգույն ծղրիդ (M. Ռյոզելի)
Միջազգային անվանում
Metrioptera Ռյոզելի երկգույն ծղրիդ

Ռյոզելի երկգույն ծղրիդ (լատին․՝ Bicolorana roeseli), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափի ծղրիդ է․ արուի մարմնի երկարությունը 16 մմ է, էգինը` 17 մմ, ձվադրինը` 6-7 մմ։ Գունավորումը ժանգագույն դեղին է կամ դեղնականաչավուն, վերնաթևերը սովորաբար կարճացած են. արուներինը չեն հասնում փորիկի գագաթին, էգերինը` փորիկի կենտրոնին, հազվադեպ հանդիպում են նաև լավ զարգացած վերնաթևերով և թևերով առանձնյակներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Կովկասում, Վրաստանում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիրում, Հյուսիսային և Արևելյան Ղազախստանում և Հյուսիսային Մոնղոլիայում, Հայաստանում ապրելավայրերից հայտնի է Հանքավան գյուղի շրջակայքից (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյոզելի երկգույն ծղրիդն ապրում է ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա, անտառի վերին եզրին։ Բուսակեր է։ Թրթուրները դուրս են գալիս հունիսի սկզբին, հասուն առանձնյակները` հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է արեալի սահմանաեզրում գտնվող մեկուսացած պոպուլյացիա է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հանդիպում են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները անասունների գերարածեցումն ու խոտհունձն է։

Պահպանվում է «Հանքավան» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոզելի երկգույն ծղրիդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոզելի երկգույն ծղրիդ» հոդվածին։