Ռիսիերա դի Սան Սաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ռիսիերա դի Սան Սաբա
Risiera di San Sabba
Risiera di San Sabba 2.JPG
Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնական ճամբարի ներկայիս տեսքը
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրԻտալիա
ՏեղագրությունՏրիեստ
ՎայրՏրիեստ
Հասցեvia Giovanni Palatucci 5
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Կառուցման սկիզբ1913 թվական
Բացված1965
Սկսել է աշխատել1943 թվականի սեպտեմբեր
Փակվել է1945 թվական
Դադարել է աշխատել1945 թվականի ապրիլի 29
ԻրադարձություններՀոլոքոստ
Կոորդինատներ: 45°37′15.000000098811″ հս․ լ. 13°47′21.000000101202″ ավ. ե. / 45.62083333336077828° հս․. լ. 13.78916666669477920° ավ. ե. / 45.62083333336077828; 13.78916666669477920
Պաշտոնական կայք

Ռիսիերա դի Սան Սաբա (իտալ.՝ Risiera di San Sabba), նացիստական համակենտրոնացման ճամբար։ Այն ստեղծվել է 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի հյուսիսում գտնվող Տրիեստ քաղաքում՝ Սլովենիայի սահմանին մոտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճամբար են տեղափոխվել 25․000 մարդ, որոնցից 3000-ից 5000-ին կտտանքների են ենթարկել և սպանել[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շինությունը կառուցվել է 1913 թվականին և նախատեսված էր բրնձի կեղևահանման համար (այստեղից է անվանումը՝ իտալ.՝ Risiera1943 թվականի աշնանը նացիստներն այս շինությունը դարձրին համակենտրոնացման ճամբար՝ նախատեսված հրեաների, պարտիզանների, քաղաքական ու այլ բանտարկյալների համար։ Ճամբարի կենտրոնական շինությունում գտնվել է Գերմանիայի և Իտալիայի ՍՍ-ի զինվորների զորանոցը։

Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնացման ճամբարի կալանավորների մեծ մասը տեղափոխվեցին այլ մահվան ճամբարներ՝ Դախաու, Մաուտհաուզեն, Օսվենցիմ։

Այս ճամբարում, ըստ տարբեր աղբյուրների, խոշտանգվել և սպանվել են մոտավորապես 3․000-5000 անձինք։ 1944 թվականի ապրիլի 4-ից ճամբարում սկսեց գործել դիակիզարանը, որտեղ հենց առաջին օրը 70 դիակներ այրեցին․ որոնց սպանել էին Օպիչինայում մեկ օր առաջ։

1945 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը պարտիզաններից նահանջող նացիստները պայթեցրին դիակիզարանի շենքը, որպեսզի քողարկեն հանցագործության հետքերը։ Փլատակների տակից գտնվեցին թղթե երեք պարկեր, որոնցում կային սպանվածների մոխիրներն ու ոսկորները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեսուն տարի անց, 1976 թվականի ապրիլին դատական գործ սկսվեց Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնացման ճամբարի ղեկավարների հետ։ Սակայն մեղադրյալներ Դիտրիխ Ալլերսին ու մյունխենցի գարեջրագործ Յոզեֆ Օբերհաուզերին չարտահանձնեցին Իտալիային։

1965 թվականին Ռիսիերա դի Սան Սաբայի շենքը հայտարարվել է որպես ազգային հուշարձան, իսկ 1975 թվականից ցայսօր բանտի տարածքում տեղակայված է քաղաքային թանգարանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]