Ռիչարդ Մ. Միլս կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Մ. Միլս կրտսեր
Richard M. Mills, Jr.
Richard Mills 2015.jpg
 2015
Նախորդող Ջոն Հեֆֆերն
 
Կրթություն՝ Ջորջթաունի համալսարան, Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց և Պաշտպանության ազգային համալսարան
Գիտական աստիճան՝ իրավագիտության դոկտոր, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոս
Մասնագիտություն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ծննդյան օր 1959(1959)
Ծննդավայր Լուիզիանա
Ամուսին Լի Քարտեր
 
Պարգևներ

9-ը անգամ արժանացել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրագույն պարգևների:

Ռիչարդ Մ. Միլս կրտսեր (անգլ.՝ Richard M. Mills, Jr., 1959), դիվանագիտական կադրային ծառայող, Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան 2012-2014 թթ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան 2015 թ[1]։

Վաղ կյանքը և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Մ. Միլս կրտսերը ծնվել է Լուիզիանա նահանգում և մեծացել է Միչիգանում։ Սովորել է Ջորջթաունի համալսարանում, Թեքսասի համալսարանում, Պաշտպանության ազգային համալսարանում։ Ունի բակալավրի, իրավագիտության դոկտորի, Ազգային անվտանգության ռազմավարության մագիստրոսի գիտական կոչում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1998 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության գործադիր քարտուղարության ճյուղային վարչության տնօրենի պաշտոնը[2]: 1999-2001 թվականներին տնտեսագիտական հարցերով խորհրդատու է աշխատել Դուբլինի (Իռլանդիա) ԱՄՆ դեսպանությունում [3]: 2001-2003 թվականներին քաղաքական հարցերով պատասխանատու է եղել Միավորված ազգերի կազմակերպության ԱՄՆ առաքելությունում։ 2003 թվականին Իսլամաբադի (Պակիստան) ԱՄՆ դեսպանությունում նշանակվել է քաղաքական խորհրդատուի տեղակալ։ 2005-2006 թվականներին Ռիադի (Սաուդյան Արաբիա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է էներգետիկ հարցերով կցորդ և միաժամանակ տնտեսագիտական հարցերով խորհրդատուի պաշտոնակատար։ Ռիչարդ Մ. Միլս կրտսերը Լոնդոնի (Միացյալ Թագավորություն) ԱՄՆ դեսպանությունում քաղաքական հարցերով խորհրդատու աշխատել է 2006-2009 թվականներին։ Դրանից հետո մեկ տարի ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու է աշխատել Բաղդադի (Իրաք) ԱՄՆ դեսպանությունում։ 2010-2012 թվականներին Վալետայի (Մալթա) ԱՄՆ դեսպանությունում աշխատել է փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2012-2014 թվականներին եղել է Բեյրութի (Լիբանան) ԱՄՆ փոխդեսպանը։ 2015 թվականի փետրվարին Ռիչարդ Մ. Միլս կրտսերը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]