Ռիչարդ Կարպենտեր
Ռիչարդ Կարպենտեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Richard Lynn Carpenter |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1946[1] (76 տարեկան) Նյու Հեյվեն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երգիչ, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, դաշնակահար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | A&M Records |
Կրթություն | Կալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ |
![]() |
Ռիչարդ Կարպենտեր (անգլ.՝ Richard Carpenter, հոկտեմբերի 15, 1946[1], Նյու Հեյվեն), ամերիկացի երաժիշտ, երգիչ և գործիքավորող։ «Carpenters» խմբի հիմնադիրն ու անդամը կրտսեր քրոջ՝ Կարենի հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Կարպենտերը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերին 15-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ կոնտեյներային ընկերության աշխատակից Հարոլդ Քարփենթերի (1908-1988) ընտանիքում[2]։ Մայրը՝ Ագնես Կարպենտերը (1915-1996), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է «Mettler Brothers» ավտոսերվիսում, ապա ծառայել «North American Aviation» օդատիեզերական ձեռնարկությունում[3]։
Ռիչարդը դեռ վաղ մանկությունից երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել. նա լսել է երաժշտական ձայնագրություններ հոր հավաքածուից, համերգներ ռադիոյով։ Ութ տարեկանում կարճ ժամանակի ընթացքում սովորել է նվագել նախ ակորդեոնով, այնուհետև դաշնամուրով[4]։ Մեկ տարվա ընթացքում դաշնամուրի դասեր էր վերցրել դասախոս Ֆլորենս Ջունից, որն աչքի է ընկել չափազանց խստությամբ։ Տարին լրանալուց հետո պարապմունքները դադարեցվել են Ռիչարդի «ընդունակությունների և հետաքրքրության» բացակայության պատճառով[5]։ Տասնմեկ տարեկանում Ռիչարդն իր լավ երաժշտական լսողության միջոցով սովորել է ինքնուրույն երաժշտություն նվագել և շարունակել է դաշնամուր նվագել Հենրի «Ուիլլա» Ուիլսինսկու մոտ[6][7]։ Տասներեք տարեկանում Ռիչարդը որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ և իր կյանքը կապել շոու-բիզնեսի հետ[8]։
1963 թվականին Կարպենտերի ընտանիքը Նյու Հեյվենից տեղափոխվել է քաղաք Դաունի[9]՝ Լոս Անջելեսի արվարձան, որպեսզի Ռիչարդը որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ զարգանա[10]։ 1964 թվականին Ռիչարդը ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոնգ Բիչ արվեստի ֆակուլտետի երաժշտական բաժին[11]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Ռիչարդը հիմնադրել է «The Richard Carpenter Trio» փոփ-ջազային գործիքային անսամբլը, որի մեջ Ռիչարդից բացի ընդգրկվել են նաև Կարեն Կարպենտերը (հարվածային գործիքներ) և Քաշ Ջեյքոբսը (բաս կիթառ և տուբա)[12]։ 1966 թվականի հունիսի 24-ին տրիոն հաղթել է «Երաժշտական ավազակախմբերի ճակատամարտ» սիրողական երաժիշտների հեղինակավոր մրցույթում (անգլ.՝ Battle of Bands)[13]։ Մրցույթում հաղթելով՝ եռյակը պայմանագիր է կնքել «RCA Records» ձայնագրման ընկերության հետ, սակայն երկու ձայնագրված ալբոմ չի թողարկվել ստուդիայի կողմից[14]։ Ջեյքոբսի խմբից հեռանալուց հետո, որն ընդունել է Դեթրոյթի նվագախմբում տուբիստ դառնալու հրավերը, եռյակը լուծարվել է[15][16]։
1967 թվականին Ռիչարդը կազմել է «Spectrum» անունով ֆոլկ-ռոք, որտեղ բացի Կարենից մտնել են նաև Ռիչարդի չորս համալսարանական ընկերները։ 1968 թվականի խումբը նվագել է Լոս Անջելեսի «Troubadour» և «Whisky a Go Go» ակումբներում[17] և անօգուտ բանակցություններ վարել «White Whale Records» ձայնագրման ստուդիայի հետ[18]։ 1969 թվականին «Spectrum»-ը փլուզվել է։ Խմբի չորս մասնակիցները՝ Ռիչարդ և Կարեն Կարպենտերները, Դենի Վուդհեմսը և Ջոն Բեթիսը, ընդգրկվել են «Carpenters» անվանումը ստացած նոր խմբի կազմում[18]։
Carpenters[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականի ապրիլի 22-ին «A&M Records» ստուդիայի համասեփականատեր Հերբ Ալպերտի հետ ծանոթության շնորհիվ[19] «Carpenters»-ը ստուդիայի հետ պայմանագիր է կնքել[20]։ Կարեն Կարպենտերի անչափահաս լինելու պատճառով պայմանագրի մեջ նրա փոխարեն ստորագրել են ծնողները[21]։
«Carpenters Offering» դեբյուտային ալբոմից (1969 թվականի նոյեմբեր[22]) վաճառվել է ընդամենը 18000 օրինակ[23]։ Միակ սինգլը, որն ընդգրկվել է ամերիկյան երաժշտական հիթ-շքերթներում, դա «Բիթլզ»-ի «Ticket to Ride» երգի քավեր-տարբերակն էր[24]։
Offering-ի թողարկման հետևանքով «A&M Records»-ը կորուստներ է ունեցել, բայց Հերբ Ալպերտը շարունակել է հավատալ խմբի ուժերին և ժամանակ տվել ավելի լավ ալբոմ ստեղծելու համար։ Խումբը նրա հույսերը արդարացրել է․ 1970 թվականի օգոստոսին թողարկվել են «Close to You» ալբոմի երկու սինգլները, որոնք հետագայում հասել են ամերիկյան հիթ-շքերթների գագաթնակետին[25]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Carpenters»-ի կազմում․
1969՝ «Ticket to Ride» (ի սկզբանե թողարկվել է «Offering» ավանումով)
1970՝ «Close to You»
1971՝ «Carpenters»
1972՝ «A Song for You»
1973՝ «Now and Then»
1975՝ «Horizon»
1975՝ «Live in Japan» (համերգային ձայնագրություն)
1976՝ «A Kind of Hush»
1977՝ «Passage»
1977՝ «Live at the Palladium» (համերգային ձայնագրություն)
1978՝ «Christmas Portrait»
1981՝ «Made in America»
Կարենի մահից հետո թողարկվել են հետևյալ ալբոմները.
1983՝ «Voice of the Heart»
1985՝ «An Old-Fashioned Christmas»
1989՝ «Lovelines»
2001՝ «As Time Goes By»
Ռիչարդ Կարպենտերի սոլո ալբոմները․
1987՝ «Time»
1998՝ «Pianist, Arranger, Composer, Conductor»
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականի մայիսի 19-ին Ռիչարդ Կարպենտերն ամուսնացել է Մերի Էլիզաբեթ Ռուդոլֆի հետ։ Ամուսիններն ունեցել են հինգ երեխա՝ Քրիստի Լինը (ծնված 1987 թվականի օգոստոս 17-ին), Թրեյսի Թեթումը (ծնված 1989 թվականի հուլիսի 25-ին), Մինդի Կարենը (ծնված 1992 թվականի հուլիսի 7-ին), Քոլին Պոլը (ծնված 1994 թվականի հուլիս 20-ին), Թեյլոր Մերին (ծնված 1998 թվականի դեկտեմբերի 5-ին)[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ «Carpenters Bio — Nurtured by Music»։ Վերցված է 2014-04-14
- ↑ «Agnes Carpenter on IMDb»։ Վերցված է 2014-04-14
- ↑ «Carptenters Bio»։ Վերցված է 2014-04-19
- ↑ Randy L. Schmidt Little Girl Blue: The Life of Karen Carpenter.
- ↑ Randy L. Schmidt. Little Girl Blue: The Life of Karen Carpenter, 2010, p. 18
- ↑ «International Polka Association — Henry "Will" Wilczynski»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-20-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ Close to You: Remembering The Carpenters, MPI Home Video, 1998
- ↑ «City of Downey — Carpenters Collection»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ Joel Samberg։ «Karen Carpenter: all she needed was love»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ «Karen Carpenter — Singer and Musician»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ «Hollywood Bowl — Carpenters»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է 2013-10-31
- ↑ «Turning Point — Carpenters Bio»։ Վերցված է 2013-10-31
- ↑ «Musician Guide — Carpenters, The Biography»։ Վերցված է 2014-04-19
- ↑ «The Carpenters — Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-05-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ «Wesley Jacobs’ Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-13-ին։ Վերցված է 2014-04-19
- ↑ «Musician Guide — Carpenters, the Biography»։ Վերցված է 2014-04-20
- ↑ 18,0 18,1 Randy L. Schmidt. Yesterday Once More: The Carpenters Reader, Chicago Review Press, 2012
- ↑ Randy L. Schmidt. Little Girl Blue: The Life of Karen Carpenter, 2010, p. 53
- ↑ Stephen Vincent Orourke. The Herb Alpert File, 2008, p. 57
- ↑ «Carpenters Bio — Carpenters join A&M»։ Վերցված է 2014-04-20
- ↑ «Carpenters Bio — On the Charts»։ Վերցված է 2014-04-20
- ↑ «The Downey Patriot Newspaper — Karen Carpenter: all she needed was love»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է 2014-04-20
- ↑ «Carpenters — Ticket to Ride»։ Վերցված է 2014-04-20
- ↑ «Carpenters — Close to You»։ Վերցված է 2014-04-20
- ↑ Randy L. Schmidt Little Girl Blue: The Life of Karen Carpenter.
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի ստեղնահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Երաժիշտներ Կալիֆոռնիայից
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Սոֆթ ռոք երաժիշտներ