Ռիչարդ Թաշջյան
Ռիչարդ Թաշջյան | |
---|---|
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Չելսի, Մասաչուսեթս |
Ազգություն | ամերիկահայ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Ռիչարդ Թաշջյան (անգլ.՝ Richard H. Tashjian, 1926[1], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկահայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Թաշջյանը ծնվել է 1926 թվականին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Չելսի քաղաքում։ 1944-1948 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային պահեստազորում, եղել է լուսանկարիչ։ 1950 թվականին ավարտել է Բեստոնի գեղարվեստի թանգարանային դպրոցը։ Սովորել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի վիզուալ դիզայն ճարտարապետական դպրոցում՝ պրոֆեսոր Գեորգի Կեպեսի մոտ։ Բոստոնի տարբեր գովազդային գործակալություններում զբաղեցրել է կոմերցիոն նկարչի, արվեստի պատասխանատուի պաշտոնները։ Երկար տարիներ Ուոթերթաունում գործել է նրա արվեստանոց-պատկերասրահը[2]։
Ցուցահանդեսներ է ունեցել Մասաչուսեթսում, Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանում[3], Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում, Երևանում։
Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդիպել է Հակոբ Հակոբյանին, Ժանսեմին, Գառզուին, Մինաս Ավետիսյանին[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարի և գործվածքի Բոստոնյան արվեստի փառատոնի մրցանակ, Բեստոբ, Մասաչուսեթս, 1978
- Ջրաներկի և գրաֆիկական աշխատանքների առաջին մրցանակ, 1979
- Հովհաննես Այվազովսկու 100-ամյա հոբելյանի այցելու նկարիչ պատվավոր մեդալ, 1990, հուլիսի 22, Թեոդոսիա, Ղրիմ, Ռուսաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.aegallery.com/portfolios/richard-tashjian/
- ↑ «EXHIBITION OF ACCLAIMED ARTIST RICHARD TASHJIAN AT ZORAYAN MUSEUM – OCTOBER 27, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «The Artwork of Richard H. Tashjian and Levon A. Mnazakanian». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Richard Tashjian Solo Exhibit in New Mexico