Ռիո Պիլկոմայո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո Պիլկոմայո ազգային պարկ
Parque Nacional Río Pilcomayo
Տեսակազգային պարկ
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքFormosa Province?
Հիմնվել է1951
Մակերես51 889 հեկտար
Ռիո Պիլկոմայո ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Ռիո Պիլկոմայո ազգային պարկ

Ռիո Պիլկոմայո ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Río Pilcomayo), ազգային պարկ, որը տեղակայված է Արգենտինայի հյուսիսարևելյան հատվածում, Ֆորմոսա պրովինցիայում։ Սահմանակից է Պարագվային։ Հիմնադրվել է 1951 թվականի սեպտեմբերի 29-ին՝ բնական տարածքները պահպանելու համար (խոտհարքներ, ճահիճներ, ծովածոցեր, լճեր և անտառներ), Գրան Չակո էկոշրջանում։ Ազգային պարկն ընդգրկված է Ռամսարի համաժողովի միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների ցանկում[1]։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը զբաղեցնում է մեծ հարթավայր, որը ձևավորվել է այն ժամանակ, երբ պալեոզոյան դարաշրջանում բյուրեղային ժայռերը լցված են եղել օրգանական և անօրգանական ողողատներով։ Այդպիսով ստեղծվել է նստվածքային ավազանը։ Պարկի արևելյան մասում գերակշռում են տիղմն ու կավը, իսկ արևմտյան մասերում պարունակվող հողերը ավելի կոշտ են և ավելի ծակոտկեն։

Կան բազմաթիվ խզումային խախտումներ Պարագվայ գետին զուգահեռ, որոնք առաջացել են Անդերի ձևավորման ժամանակ։ Հորդառատ անձրևների և հեղեղների ժամանակ տարածքը լցվում է ջրային ավազաններով։ Դրանք կապված են ջրանցքներով, որոնք ձևավորում են ամենացածրադիր վայրերը։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլկոմայո գետը, որի անունով կոչվում է ազգային պարկը, տարածքի հիմնական ջրատարն է։ Խոնավ եղանակների ժամանակ գետը և նրա վտակները հոսում են դեպի մոտակա տարածքները՝ ստեղծելով լճեր և ճահճուտներ, որոնց մեծ մասը ժամանակավոր են[2]։ Պարկի հարավային հատվածում տեղակայված է Լագունա Բլանկա լիճը, որը բազմաթիվ ջրային թռչունների ապաստարանն է և ժամանակավոր բնակավայր չվող թռչունների համար։ Վերջիներս այստեղ են գալիս հյուսիսային կիսագնդից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը գտնվում է մերձարևադարձային գոտում։ Տարեկան միջին ջերմաստիճանը 23 °C է, իսկ տեղումների քանակը՝ միջինը 1200 մմ։ Ամռանը ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 °C, իսկ ձմռան ամիսներին հազվադեպ է սառնամանիք լինում։ Ձմեռները չոր են, տեղումների քանակը բարձրանում է մարտ և նոյեմբեր ամիսներին։ Տարածքը երբեմն գտնվում է տորնադոների ազդեցության տակ։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի տեսակները դասակարգելու նպատակով տարածքը կարելի է բաժանել 4 հստակ գոտիների։ Առաջինը սավաննաների գոտին է, որտեղ գերակշռում է Copernicia alba արմավենին՝ տարածքի ոչ պաշտոնական խորհրդանիշը։ Այստեղ աճում են նաև խոտաբույսեր (հատկապես՝ շամբի)։ Ծառերից այստեղ աճում են Vachellia caven ու Prosopis nigra տեսակները։

Խոնավ վայրերն աչքի են ընկնում ջրային բուսականությամբ։ Ջրային բույսերից են գիացինտը, Limnocharitaceae, ջրաշուշանը և լյուդվիգիան։

Պիլկոմայո գետի ու նրա ջրանցքների հարակից գոտին հաճախակի է վարարում։ Այն ունի խոտածածկ բուսականություն։ Այստեղ կարելի է գտնել թզենիներ և sweetwood ծառատեսակներ` ծածկված բազմաթիվ լիաններով, մագլցող բույսերով և մակաբույսերով։

Չորրորդ գոտին ներկայացնում է բարձրադիր հողերի խայտաբղետ բուսականություն, որոնք կազմում են տարբեր «լեռնային կղզիներ»։ Այստեղ հաճախակի է հանդիպում կվեբրախո ծառատեսակը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի բարձր շրջանները բնակեցված են կաթնասուններով, դրանք են մոխրագույն մազաման, ջրախոզուկը, պեկարին, մագլցող կապիկը և պուման, իսկ թռչուններից՝ կաչաղակները և ջրահովվիկները։ Բաշավոր գայլ կարելի է գտնել ցածրադիր վայրերում։

Ջրային միջավայրում բնակվում են արագիլներ, հերոն, տարգալակտուց ու բադեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The List of Wetlands of International Importance» (PDF). Ramsar Convention. 2008 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Río Pilcomayo» (իսպաներեն). patrimonionatural.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Պիլկոմայո ազգային պարկ» հոդվածին։