Նաթան Ռիբակ
Նաթան Ռիբակ Натан Рибак | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21 1912 (հունվարի 3 1913) |
Ծննդավայր | Իվանովկա, Q20096800?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 11, 1978 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | պատմավեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Natan Rybak Վիքիպահեստում |
Նաթան Սամոյլովիչ Ռիբակ (ուկրաիներեն՝ Натан Самійлович Рибак, դեկտեմբերի 21 1912 (հունվարի 3 1913), Իվանովկա, Q20096800?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1978, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930-ական թվականներին պատմական արձակի վարպետ Ռիբակը հրատարակել է «Պատմվածքներ Ֆրունզեի մասին» (1937) ժողովածուն, «Դնեպր» (գիրք 1-2, 1937-1938) վեպը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ Հրատարակել է նովելների ու պատմվածքների, բանաստեղծությունների, վեպերի, պիեսների 30-ից ավելի գիրք։ Լայնորեն հայտնի է նրա «Օնորե դը Բալզակի սխալը» (1940, լրացված 1956, կինոնկար՝ 1969) պատմակենսագրական վեպը։ «Պերեյասլավի Ռադան» (գիրք 1-2, 1948-1953, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, հայ գիրք 1-2, 1954-1956 վեպում արտացոլված է Բոգդան՝ Խմելնիցկու գլխավորությամբ ուկրաինական ժողովրդի պայքարը Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար։
Խորհրդային ժողովրդի հերոսությանն է նվիրված «Զենքը մեզ հետ է» (1943) վեպը, խորհրդային ֆիզիկոսների աշխատանքին՝ «Հույսերի և իրականացումների ժամանակը» (1-3, 1960-1965 եռերգությունը։ Ռիբակի լավագույն վեպերն աչքի են ընկնում սուր բախումներով, ռոմանտիկ պաթոսով։ Նրա գործերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Українська Вікіпедія (укр.) — 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Ռիբակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հունվարի 3 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1978 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին