Լեհաստանի բաժանումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի առաջին երեք բաժանումների (1772, 1793, 1795) քարտեզը:

Լեհաստանի բաժանումներ (լեհ.՝ Rozbiory Rzeczpospolitej, լեհ.՝ Rozbiory Polski, բելառուս․՝ Падзелы Рэчы Паспалітай, լիտ.՝ PadalijimasՌեչ Պոսպոլիտա լեհ-լիտվական պետության տարածքի բաժանումը Պրուսիայի թագավորության, Ռուսական կայսրության և Ավստրիական միապետոթյան միջև 18-րդ դարի վերջում (1772-1795 թթ.)։

Տեղի է ունեցել հինգ բաժանում՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը հինգ անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները[1][2][3][4]։

  • Առաջին բաժանում՝ 1772 թվականին՝ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
  • Երկրորդ բաժանում՝ 1793 թվականի հունվարի 23-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
  • Երրորդ բաժանում՝ 1795 թվականի հոկտեմբերի 24-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, որի ժամանակ տեղի ունեցավ անկախ լեհական ազգային պետության վերացում,

1807-1814 թթ. շնորհիվ Նապոլեոնյան պատերազմների՝ 1807 թ. Պրուսիայից, իսկ 1809 թ.՝ նաև Ավստրիայից խլված լեհական հողերի վրա Նապոլեոն Բոնապարտ կայսեր կողմից վերստեղծվեց լեհական ազգային պետականություն, Վարշավայի դքսություն անվամբ, որի գլուխ կանգնեցվեց Սաքսոնիայի կուրֆյուրստը։ Սակայն Նապոլեոն I-ի պարտությունից հետո Լեհական պետականությունը դարձյալ լուծարվեց, իսկ նրա հողերը բաժանվեցին կամ վերաբաժանվեցին հարևան պետությունների միջև։

  • Չորրորդ բաժանում՝ 1814–1815 թթ.՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, սակայն այս անգամ Ռուսաստանի բաժինն առավել մեծացավ։ 1846 թվականին Ավստրիան՝ Ռուսաստանի և Պրուսիայի համաձայնությամբ զավթեց Կրակով քաղաքը իր շրջակայքով։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանական երկրորդ ռայխից ցարական Ռուսաստանի պարտության և ցարիզմի տապալման արդյունքում 1918 թվականին վերականգնվեց անկախ լեհական ազգային պետականությունը,

  • Հինգերորդ բաժանում՝ 1939 թ. օգոստոսի 23-ին՝ Խորհրդային Ռուսաստանի կամ ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև (տե՛ս Մոլոտով-Ռիբենտրոպի պակտ)։ Օգոստոսի 23-ի գաղտնի խորհրդա-գերմանական պակտը կենսագործվեց 1939 թ. սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով, որի առաջին զոհը դարձավ Լեհաստանը։ Գերմանիան զավթեց Բուգ և Սան գետերից դեպի արևմուտք, իսկ ԽՍՀՄ-ը՝ դեպի արևելք գտնվող լեհական հողերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լեհական պետությունը դարձյալ վերականգնվեց։ Ըստ Պոտսդամի կոնֆերանսի (1945թ. հուլիս-օգոստոս) որոշումների և 1945 թ. օգոստոսի 16-ի խորհրդա-լեհական պայմանագրի՝ Լեհաստանին միացվեցին Օդեր գետից արևելք գտնվող գերմանական հողերը՝ Արևմտյան Պրուսիան, Սիլեզիան, Արևելյան Պոմերանիան և Արևելյան Բրանդենբուրգը, իսկ դրա փոխարեն ԽՍՀՄ-ը իրեն պահեց 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանից խլած գրեթե բոլոր հողերը (բացառությամբ՝ 1945թ. Լեհաստանին վերադարձված Բելոստոկի օկորւգի (Պոդլյաշյե) Սան գետի աջ ափին գտնվող ոչ մեծ շրջանի)։ Ի դեպ, ԽՍՀՄ-ն իրեն պահեց նաև Գերմանիայից խլված Արևելյան Պրուսիան։

Այսպիսով՝ Լեհաստանի Ներկայիս սահմանները ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ավելի քան երեսուն տարի Խորհրդային Միության գերիշխանության տակ գտնվելուց հետո (սոցիալիստական Լեհաստան՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն) Լեհաստանը 2001 թ.-ից Եվրամիության անդամ-երկիր է։

Առաջին բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի առաջին բաժանումը տեղի է ունեցել 1772 թվականին՝ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև։

Լեհաստանի առաջին բաժանման (1772) քարտեզը:

Երկրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 1793 թվականի հունվարի 23-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև։

Լեհաստանի երկրորդ բաժանման (1793) քարտեզը:

Երրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի երրորդ բաժանումը տեղի է ունեցել 1795 թվականի հոկտեմբերի 24-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև։

Լեհաստանի երրորդ բաժանման (1795) քարտեզը:

Չորրորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունեցել 1814–1815 թթ.՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, սակայն այս անգամ Ռուսաստանի բաժինն առավել մեծացավ։ 1846 թվականին Ավստրիան՝ Ռուսաստանի և Պրուսիայի համաձայնությամբ զավթեց Կրակով քաղաքը իր շրջակայքով։

Հինգերորդ բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի հինգերորդ բաժանումը տեղի է ունեցել 1939 թ. օգոստոսի 23-ին՝ Խորհրդային Ռուսաստանի կամ ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև (տե՛ս Մոլոտով-Ռիբենտրոպի պակտ)։ Օգոստոսի 23-ի գաղտնի խորհրդա-գերմանական պակտը կենսագործվեց 1939 թ. սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով, որի առաջին զոհը դարձավ Լեհաստանը։ Գերմանիան զավթեց Բուգ և Սան գետերից դեպի արևմուտք, իսկ ԽՍՀՄ-ը՝ դեպի արևելք գտնվող լեհական հողերը։

Լեհաստանի հինգերորդ բաժանման (1939) քարտեզը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Костомаров Н. И. Старый спор: Последние годы Речи Посполитой. М., 1994.
  2. Туполев Б.М. Фридрих II, Россия и первый раздел Польши // Россия и Германия. Вып. 1. М., 1998.
  3. Польша и Европа в ХVIII веке: Международные и внутренние факторы разделов Речи Посполитой. М., 1999.
  4. Стегний П.В. Первый раздел Польши и российская дипломатия. – В кн.: Новая и новейшая история. 2001, № 1–2.