Ռենե Մագրիտի թանգարան
Ռենե Մագրիտի թանգարան | |
---|---|
Տեսակ | single-artist museum? |
Երկիր | Բելգիա |
Ղեկավարության նստավայր | Ժետ, Բրյուսել, Բելգիա |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 28, 1994 |
Կայք | magrittemuseum.be(անգլ.)(ֆր.)(նիդեր.) |
Ռենե Մագրիտի թանգարան (ֆր.՝ Musée René Magritte, հոլ.՝ René Magritte Museum), բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված թանգարան Բրյուսելի մայրաքաղաքային տարածքի բաղկացուցիչ մաս կազմող Ժետ քաղաքում[1], այն տանը, որտեղ նա ապրել ու ստեղծագործել է 24 տարի՝ 1930-1954 թվականներին[2]։ Բնակարանը, որտեղ ապրել են նա ու իր կինը՝ Ժորժետը, գտնվում է շենքի առաջին հարկում։ Երկրորդ ու երրորդ հարկերի սենյակները հատկացվել են նկարչի կենսագրության կարևոր դրվագներն արտացոլող նյութերի ցուցադրմանը[1]։ 1954 թվականին ամուսնական զույգը տեղափոխվել է Սխաարբեկ, բնակություն հաստատել ավելի ընդարձակ մի բնակարանում, սակայն, Ժորժետի վկայությամբ, Ժետում գտնվող բնակարանն առավել կարևոր դեր է խաղացել Ռենեի կյանքում ու ստեղծագործական գործունեության մեջ։
Արվեստի գործերի հավաքորդ, բելգիական սյուրռեալիզմով տարված Անդրե Գարիտը 1993 թվականին գնել է այդ շենքը, վերանորոգել և նրա գործադրած ջանքերի շնորհիվ Մագրիտի ծննդյան 100-ամյա հոբելյանի տարում՝ 1998 թվականին, թանգարանն իր դռները բացել է հանրության առաջ։ 2000-ական թվականներին, անհրաժեշտ վերակառուցման հետ կապված մեծածավալ աշխատանքների իրականացման պատճառով, թանգարանը որոշ ժամանակ փակվել է։ Վերաբացվել է 2009 թվականին[3]։
2009 թվականի սեպտեմբերի 24-ին թանգարանում ավազակային հարձակում է տեղի ունեցել. երկու անձնավորություն հափշտակել են «Օլիմպիա» նկարը, որը գնահատված էր 750 000 եվրո[4]։ Երկու տարի անց գողերը միջնորդի միջոցով նկարը վերադարձրել են թանգարանին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «René Magritte Museum». Museum website. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «René Magritte Museum toont ongeziene werken van kunstenaar» (Dutch). De Redactie. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Mund, Sabine (2009). «André Garitte: Magritte au quotidien» (PDF). 2009 (French). Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Gewapende overvallers stelen doek, De Morgen, 24 september 2009
- ↑ "Olympia" van René Magritte is terecht, deredactie.be, 5 januari 2012
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Ceuleers: René Magritte, 135 rue Esseghem, Jette-Brussels. Musée René Magritte und Pandora Verlag, Antwerpen 1999, ISBN 90-5325-121-9.
- André Garitte et al., Musée René Magritte (1999-2009) : Dix ans, éd. René Magritte Museum/Pandora, 2009.
- André Garitte, Redécouverte du surréalisme, éd. René Magritte Museum/Pandora, 2011.
- Louis Scutenaire, Avec Magritte, Presses Universitaire de France, 1977.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internetpräsenz des René Magritte Museum (englisch/französisch/niederländisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մագրիտի թանգարան» հոդվածին։ |
|