Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաջարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզա շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել բարեփոխումներ դատական, ռազմական, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 620)։