Ռեգ Փրեսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեգ Փրեսլի
Ռեգ Փրեսլի.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 12, 1941(1941-06-12)[1][2]
Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 4, 2013(2013-02-04)[1][2] (71 տարեկան)
Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներբաս կիթառ, ocarina? և կիթառ
ԱնդամակցությունThe Troggs? և The Corporation?

Ռեջինալդ Մուրիս Բոլ (հայտնի է որպես Ռեգ Փրեսլի, հունիսի 12, 1941(1941-06-12)[1][2], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 4, 2013(2013-02-04)[1][2], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի երգիչ-երգահան։ Առավել հայտնի է որպես The Troggs խմբի վոկալիստ, որը հայտնի դարձավ Wild Thing և With a Girl Like You երգերով (գլխավորել են Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների հիթ-շքերթները)։ Նա գրել է Love Is All Around երգը, որն օգտագործվել է «Չորս հարսանիք և մեկ թաղում» և «Իրական սեր» ֆիլմերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրեսլին, որն իր բեմական անունն ստացել է 1965 թվականին New Musical Express-ի լրագրող և հրապարակախոս Քեյթ Ալթհամի կողմից, ծնվել է Անդովերում, (Հեմփշիր)[4]։ Դպրոցն ավարտելուց հետո շինարարության բնագավառում աշխատել է որպես որմնադիր մինչև 1966 թվականը, երբ "Wild Thing" երգն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթի լավագույն տասնյակում[5][6]։ Երգը Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում հասել է 2-րդ հորիզոնական, իսկ Ամերիկայի Միացյալ Նահագներում՝ 1-ին հորիզոնականին՝ վաճառվելով հինգ միլիոն օրինակով[5][7]։

Փրեսլին գրել է With a Girl Like You, I Can't Control Myself և Love Is All Around հիթերը։ Վերջինիս քավերը 1994 թվականին շոտլանդական Wet Wet Wet խմբի կատարմամբ 15 շաբաթ մնացել է Մեծ Բրիտանիային սինգլների հիթ-շքերթի թոփ տասնյակում։ Այդ սինգլից ստացված ռոյալթիները Փրեսլին օգտագործել է ֆինանսավորելու իր հետազոտությունները անօդաչու թռչող սարքերի, անհետացած քաղաքակրթությունների, ալքիմիայի և դաշտերում հայտնվող շրջանների ոլորտում և այդ մասին գրել իր Wild Things They Don't Tell Us գրքում, որ հրատարակվել է 2002 թվականի հոկտեմբերին[5][8]։

Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Փրեսլին տեղափոխվել է Վինչեստերի հիվանդանոց կաթվածի կասկածանքով։ Նա նաև տառապում էր թոքաբորբով և սրտակրանքի բորբոքումով։ Հոսպիտալացումից մեկ տարի առաջ նա ստացել էր տարածուն կաթված։ Նրա կինն ասում է, որ նա իրեն առաջին անգամ վատ է զգացել Գերմանիայում 2011 թվականի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո նրա վիճալն աստիճանաբար վատանում էր։ «Բժիշկները կասկածում են, որ նրա մոտ հերթական կաթվածն է։ Նա շատ վատ է, և ես չգիտեմ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասել է նա[9]։ Մեկ ամիս անց Փրեսլիի մոտ բացահայտվել է թոքերի քաղցկեղ, ինչի պատճառով նա որոշել է հեռանալ երգարվեստից[10]։ Ուղիղ մեկ տարի հետ՝ 2013 թվականի փետրվարի 4-ին, Փրեսլին մահացել է քաղցկեղից[11][12]: Նա դիակիզվել է Բեյզինգսթոքի դիակիզարանում։

Նրա հիշատակին Անդովեր փողոցում բացվել է կապույտ հուշատախտակ այն վայրում, որտեղ փորձեր էր անում The Troggs խումբը[13]։

Ազդեցություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրեսլիի երաժշտական ժառանգությունը ազդել է Իգգի Փոփի վրա և բարձր է գնահատվել Բոբ Դիլանի կողմից։ Երաժշտական քննադատ Լեսթեր ԲենգսըThe Troggs-ը համարել է «փանկի կնքահայր» և Փրեսլիին համեմատել Մարսել Պրուստի հետ[5]։ Սթիվ Էրիքսոնի These Dreams of You (հայ.՝ «Այս երազները քո մասին են», 2012) գրքի հերոսներից մեկը Փրեսլին է[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134762932 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. «Obituary: The Troggs' Reg Presley»։ փետրվարի 5, 2013։ Վերցված է մայիսի 8, 2018 – via www.bbc.co.uk 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Reg Presley»։ www.telegraph.co.uk։ փետրվարի 5, 2013։ Վերցված է փետրվարի 5, 2013 
  6. Gary James։ «Interview with Reg Presley»։ www.classicbands.com։ Վերցված է 2018-05-25 
  7. Bronson Fred (մայիսի 8, 2018)։ «The Billboard Book of Number One Hits»։ Billboard Books։ Վերցված է մայիսի 8, 2018 – via Google Books 
  8. «Reg Presley's 'Wild Things They Don't Tell Us'»։ BBC Wiltshire։ Վերցված է մարտի 20, 2010 
  9. «Oldies Music News»։ 2011-12-14։ Վերցված է 2012-01-04 
  10. «Reg Presley of the Troggs Announces He Has Cancer, Retires from Music»։ 2012-01-24։ Վերցված է 2012-01-24 
  11. «The Troggs | The Troggs Leader Reg Presley Loses Cancer Battle»։ Contactmusic.com։ Վերցված է 2013-02-05 
  12. «Reg Presley of the Troggs dies aged 71»։ BBC News։ փետրվարի 4, 2013։ Վերցված է փետրվարի 4, 2013 
  13. Birkett Frances (օգոստոսի 8, 2016)։ «Andover icon, Reg Presley, honoured with memorial plaque»։ andoveradvertiser.co.uk։ Վերցված է օգոստոսի 9, 2018 
  14. These Dreams of You, Steve Erickson, p. 160

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]