Ռեա Միթչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեա Միթչել
Rhea Mitchell 1920.jpg
Ծնվել էդեկտեմբերի 10, 1890(1890-12-10)[1][2]
ԾննդավայրՊորտլենդ
Մահացել էսեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1][2] (66 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Rhea Mitchell Վիքիպահեստում

Ռեա Միթչել (անգլ. Rhea Mitchell, դեկտեմբերի 10, 1890(1890-12-10)[1][2], Պորտլենդ - սեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և սցենարիստ: Կարիերան սկսել է համր կինոյի դարաշրջանում և այդ պահից սկսած, նկարահանվել հարյուր կինոֆիլմերում: Ստացել է «աղջիկ-կասկադյոր» մականունը, որովհետև միշտ պատրաստ է եղել նկարահանվել ֆիլմերի գրավիչ տեսարաններում[3]: Միթչելի առաջին դերը On the Night Stage (1915) ֆիլմում էր, որից հետո Լոտտի Փիքֆորդ գլխավոր դերն էր The Diamond from the Sky սերիալում:

Հնչուն կինոյի ի հայտ գալուց հետո Միթչելը շարունակում էր աշխատել կինոարտադրությունում և հայտնվում էր տիտրերում՝ ընդհուպ մինչև 1952 թվականին թոշակի գնալը: 1957 թվականին Միթչելն սպանվել է վարձակալի կողմից՝ իր սեփական տանը՝ Լոս-Անջելեսում, Կալիֆորնիա նահանգում: Հուղարկավորված է Hollywood Forever Cemetery գերեզմանոցում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890թ. դեկտեմբերի 10-ին Փորթլենդում, Օրեգոն նահանգ[4], Լիլի և Վիլս Միթչելների ընտանիքում[5]: Մեծացել է Փորթլենդում`լինելով ընտանիքի միակ երեխան[6]: 17 տարեկանում Միթչելն սկսել է մասնակցել թատերական բեմադրությունների[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1909թ. Միթչելը միացել է Baker Theater Stock Company-ին իր հարազատ Փորթլենդում: 1911-1915թթ. Միթչելը խաղացել է Սպոկանայում, Սիեթլում, Վաշինգտոն նահանգում, նաև Վանքուվերում, Բրիտանական Կոլումբիայում`Կանադայում, հետո բնակություն է հաստատել Սան-Ֆրանցիսկոյում[6]: Այնտեղ նա խաղացել է այնպիսի բեմահարթակներում, ինչպիսիք են Orpheum Circuit և Alcazar Theater: 1912թ. Միթչելն առաջին անգամ նկարահանվել է կինոյում` պայմանագիր կնքելով New York Motion Picture Corporation[7] հետ և նկարահանվել է հարյուր ֆիլմում: Նկարահանվում էր վեսթեռնների աստղ Վիլյամ Հարթի հետ: 1916թ. Ֆորրեթ Վիննաթի և Արթուր Մոդի հետ նկարահանվել է The Brink կինոնկարում[8]:

1917թ. հետո նրա դերասանական կարիերան անկում է ապրել: 1930-ականների կեսին նա նկարահանվել է մի քանի ֆիլմում և խաղացել մի քանի էպիզոդիկ դերերում , որոնց մեծամասնությունում նա նույնիսկ չի նշվել տիտրերում: 1936թ. Քլարք Գեյբլի հետ նկարահանվել է San Francisco ֆիլմում: Ռեժիսորը Վ. Վան-Դայքն էր, որն արդեն նկարահանել էր Միթչելին 1916թ. The Hawk's Trail ֆիլմում[9]: Միթչելը նաև սցենարիստ էր[6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարդյունաբերությունից հեռանալուց հետո Միթչելը մեծ տուն է ձեռք բերել Լոս-Անջելեսում: 1957թվականին, երբ Միթչելը վարձակալել էր երկրորդ բնակարանը, դժգոհ վարձակալ Սոնի Հարթվոդ- կրտսերը խեղդել է նրան իր երկնագույն խալաթի կապիչով[10][11]: Դերասանուհու մահը գրավել է Press-Telegram թերթի ուշադրությունը:

Հուղարկավորված է Hollywood Forever Cemetery գերեզմանոցում` Լոս-Անջելեսում[4]։

Ընտրված ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1912 The Hidden Trail
1912 His Squaw
1913 An Indian’s Gratitude
1913 An Indian’s Honor
1914 The Fires of Ambition Միսիս Պաթթոն
1914 In the Southern Hills Նեն Հոփքինս
1915 The Scourge of the Desert Էլեն Հոլթ Այլընտրանքային անվանում` Reformed Outlaw
1915 On the Night Stage Բել Շիլդս
1915 The Devil Միլի
1915 The Diamond from the Sky
1915 Tools of Providence Դեյզի Օսթին
1916 The Sable Curse Մերի Այլընտրանքային անվանում` The Sable Blessing
1916 Sequel to the Diamond from the Sky Էսթեր Սթենլի
1916 The Three Musketeers Կոնստանցիա Բոնաչեքս
1916 The Overcoat Բել[12]
1916 The Man from Manhattan Վիրջինիա Ուինթերս
1917 The Gilded Youth Մերի
1917 Whither Thou Goest Մեյզի
1918 Honor’s Cross Ջեյն Քաբոթ
1918 The Goat Բիժե Լամուր
1919 The Money Corral Ջանեթ Քոլինզ
1919 The Hawk’s Trail Ջին Դռեյք
1920 The Devil’s Claim Վիրջինիա Քրոսբի
1920 The Scoffer Էլիս Փորն
1921 A Ridin' Romeo Մեյբլ Բրենթվուդ
1921 The Innocent Cheat Փեգի Ադեյր
1923 The Greatest Menace Մերի Լյուիս
1924 The Other Kind of Love Խմբերգչուհի
1926 Modern Youth
1927 The Home Trail
1928 Danger Patrol Գլեդիս Լոուլոր
1933 The Big Bluff
1934 Behold My Wife Լրագրող Տիտրերում չի նշված
1934 One Hour Late Դայակ Տիտրերում չի նշված
1936 San Francisco Տիտրերում չի նշված
1936 Mysterious Crossing Սպասավորուհի Տիտրերում չի նշված
1938 The Ship That Died
1940 I Take This Woman Դեքերի քարտուղարուհի Տիտրերում չի նշված
1943 Harrigan’s Kid Կին ձիարշավարանում Տիտրերում չի նշված
1943 The Cross of Lorraine Մայր Տիտրերում չի նշված
1944 Marriage Is a Private Affair Բուժքույր Տիտրերում չի նշված
1944 Mrs. Parkington Միսիս Համֆրի Տիտրերում չի նշված
1945 The Hidden Eye Հետիոտն Տիտրերում չի նշված
1946 The Hoodlum Saint Լրագրող Տիտրերում չի նշված
1947 The Mighty McGurk Կին ծնողական ժողովում Տիտրերում չի նշված
1947 Green Dolphin Street Էմիլի Տիտրերում չի նշված
1948 The Bride Goes Wild Հյուր հարսանիքում Տիտրերում չի նշված
1948 State of the Union Ջենի Այլընտրանքային անվանում` The World and His Wife
1949 In the Good Old Summertime Կին պատուհանի մոտ Տիտրերում չի նշված
1950 Stars In My Crown Միսիս Բաքեթ Տիտրերում չի նշված
1950 The Next Voice You Hear… Կին եկեղեցում Տիտրերում չի նշված
1951 The Unknown Man Աղախին Տիտրերում չի նշված
1951 It’s a Big Country Դպրոցի ուսուցչուհի Տիտրերում չի նշված
1952 My Man and I Բուժքույր Տիտրերում չի նշված
1952 The Member of the Wedding Քաղաքի բնակչուհի Տիտրերում չի նշված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Daisy Dean «News Notes From Movieland», Janesville Daily Gazette (Wednesday, October 4, 1916) p 6, Janesville, Wisconsin
  4. 4,0 4,1 «Rhea Mitchell (1890 - 1957)»։ Find A Grave։ Վերցված է July 1, 2016 
  5. «Rhea Mitchell in household of * N Mitchell, Precinct 44 Portland city Ward 9, Multnomah, Oregon, United States; citing sheet 4B, family 88, NARA microfilm publication T623 (Washington, D.C.: National Archives and Records Administration, n.d.); FHL microfilm 1,241,350.»։ U.S. Census, 1900։ January 22, 2015։ Վերցված է July 1, 2016 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Wadleigh, Ryan (July 4, 2013)։ «Silent film actress: Rhea Mitchell»։ Ryan's Dead Ancestors։ Վերցված է July 1, 2016 
  7. The Moving Picture World, Vol. 29 (1916) Chalmers Publishing Company, New York
  8. «Unique Theater», Marshfield Times (April 26, 1916) p4, Marshfield, Wisconsin
  9. «Brilliant Picture to Close Its Show Tomorrow Night»։ San Jose News։ July 17, 1936։ էջ 27։ Վերցված է July 1, 2016 
  10. «Ex-Star Slain, Jail Houseboy» (September 17, 1957) Long Beach, California Press-Telegram p 1.
  11. Los Angeles Times, «Ex-Actress Strangled», September 17, 1957, Page 38.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]