Ռաֆ Վալլոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆ Վալլոնե
Raf Vallone 1949.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1916(1916-02-17)[1][2][3][4]
ԾննդավայրՏրոպեա, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 31, 2002(2002-10-31)[5][1][2][3] (86 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[5]
ԿրթությունԹուրինի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ, լրագրող, թատրոնի դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Էլենա Վարցի
Երեխա(ներ)Eleonora Vallone և Saverio Vallone
Պարգևներ և մրցանակներԱսպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Ռաֆ Վալլոնե (իտալ.՝ Raf Vallone), իսկական անունը Ռաֆֆայել Վալլոնե (իտալ.՝ Raffaele Vallone, փետրվարի 17, 1916(1916-02-17)[1][2][3][4], Տրոպեա, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա - հոկտեմբերի 31, 2002(2002-10-31)[5][1][2][3], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, ֆուտբոլիստ, լրագրող և պարտիզան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆֆայելե Վալլոնենե, ավելի հայտնի ինչպես Ռաֆ Վալլոնե, ծնվել է 1916 թվականի փետրվարի 17-ին Տրոպեայում (իտալական Կալաբրիա տարածաշրջանում), ապահովված փաստաբանի և արիստոկրատ մոր ընտանիքում։

Մանուկ հասակում ծնողների հետ մեկնել է Թուրին և սովորել Liceo classico Cavour լիցեյում։ Ուսումնասիրում է գրականություն, իրավաբանություն և փիլիսոփայություն Թուրինի համալսարանում, որտեղ իր ուսուցիչները եղել են Լուիջի Էյնաուձին և Լևոն Գինզբուրգը։ Համալսարանը ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է հոր իրավաբանական ֆիրմայում։

Երիտասարդ ժամանակ Ռաֆֆայելե Վալլոնենե եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կիսապաշտպան, մասնակցել է Իտալիայի Սերիա A չեմպիոնատին։ 1935-1936 թվականների խաղաշրջանում «Տորինո» իտալական ակումբում հաղթել է Իտալիայի գավաթը։ 1934-1941 թվականներին խաղացել է «Տոնարիո» ակումբում, 1939-1940 թվականների խաղաշրջանում՝ «Նովարայի» կազմում, 1940-1941 թվականներին նորից «Տոնարիոյի» կազմում։ 1939 թվականին տրավմա ստանալուց հետո թողեց պրոֆեսիոնալ ֆուտբոլը 1941 թվականին և իրեն նվիրեց լրագրությանը։

Հետագայում Ռաֆ Վալլոնենե դարձավ Իտալական կոմունիստական կուսակցության «Ունտիա» մշակույթի գծով խմբագրության պետ, ինչպես նաև թատերգական և կինոկրիտիկական թուրինական «Լա Սթանպա» թերթի ղեկավար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռաֆը մասնակցել է ֆաշիստների դեմ Իտալական հակամարտության շարժմանը։

Ռաֆ Վալլոնեն առաջին անգամ որպես կինոդերասան կինոյում հայտնվեց 1942 թվականին ոչ մեծ նավաստու դերով «Մենք ողջ ենք» կինոֆիլմում, որը Այն Ռանդի համանուն վեպի հիման վրա է նկարված։ 1946 թվականին դեբյուտում է Թուրինի Teatro Gobetti թատրոնի բեմում Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսի հիման վրա գրված ներկայացման մեջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին «Հույսի ճանապարհ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Վալլոնեն ծանոթանում է իտալացի կինոդերասանուհի Էլենա Վարցիի հետ, ծնված 1926 թվականի դեկտեմբերի 21-ին Հռոմում։ 1952 թվականին նրանք ամուսնացան և միասին ապրեցին 50 տարի՝ մինչև Ռաֆ Վալլոնեի մահը։ 50-ական թվականներին Ռաֆը և Էլենան միասին նկարահանվում են մի քանի ֆիլմերում։ «Արգելված Քրիստոս» (1951), «Կիրակի օրվա հերոսները» (1952), «Հռոմ, 11 ժամում» (1952), «Հրթիռ մարդիկ» (1954), իսկ վերջին անգամ միասին նկարահանվել են «Թոնի» ֆիլմում (1999)։ Ամուսնանալուց հետո Էլենան քիչ-քիչ հրաժարվեց իր կարիերայից ընտանիքի և երեխաներին դաստիարակելու համար։ Նրանք ունեն երեք երեխա՝ մեծ դուստր Էլեոնորան, ինչպես նաև երկվորյակներ — որդի Սավերիոն և դուստր Արաբելլան։ Էլեոնորա Վալլոնեն (ծնվել է 1955 թվականի փետրվարի 1-ին Հռոմում) և Սավերիո Վալլոնեն (ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Հռոմում), իրենց ծնողների նման դարձան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասաններ, իսկ Արաբելլան դարձավ երգչուհի։

Ընտրված ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան
  • 1942 — Մենք ողջ ենք / Noi vivi (Իտալիա) — նավաստի
  • 1949 — Դառը բրինձ / Riso amaro (Италия) — Մարկո (գլխավոր դեր)
  • 1950 — Չկա աշխարհ ձիթենու տակ / Non c'è pace tra gli ulivi (Италия) — Ֆրանչեսկո Դոմինիչի (գլխավոր դեր)
  • 1950 — Հույսի ճանապարհը / Il Cammino della speranza (Италия) — Սարո Կամմարատա (գլխավոր դեր)
  • 1950 — Անսահման սրտեր / Cuori senza frontiere — Դոմենիկո
  • 1951 — Արգելված Քրիստոս / Il Cristo proibito (Италия) — Բրունո Բալյձի (գլխավոր դեր)
  • 1951 — Աննա / Anna (Италия, Франция) — Անդրեա (գլխավոր դեր)
  • 1951 — Երկճյուղավորում / Il bivio — Ալյդո Մալչի
  • 1952 — Կիրակի օրվա հերոսները / Gli eroi della domenica — Ջինո Բարձի (գլխավոր դեր)
  • 1952 — Կարմիր շապիկները / Camicie rosse (Италия, Франция) — Ջուզեպպե Գրիբալդի (գլխավոր դեր)
  • 1952 — Հռոմ 11 / Roma ore 11 (Италия, Франция) — Կառլո
  • 1952 — Մանդրենյի արկածները / Le avventure di Mandrin — Մանդրեն
  • 1953 — Թերեզա Ռաքեն / Thérèse Raquin (Италия, Франция) — Լորան (գլխավոր դեր)
  • 1954 — Լողափ / La spiaggia (Италия, Франция) — Սիլյվիո (գլխավոր դեր)
  • 1954 — Մոլեգնություն (Տեսիլք) / Obsession (Ֆրանսիա) — Ալյդո Ջովանի (գլխավոր դեր)
  • 1954 — Ճակատագիրներ (в новелле «Лисистрата») / Destinées (Իտալիա, Ֆրանսիա)
  • 1954 — Տրոպեդ մարդիկ / Siluri umani — Կառլո Ֆերրի (գլխավոր դեր)
  • 1955 — Վեներայի նշանը / Il Segno di Venere (Իտալիա) — Ինյացիո Բոլոնյինի
  • 1955 — Անդրե Շենյե / Andrea Chénier — Ջերար
  • 1956 — Դիվահար / Les possédées — Անջելո
  • 1956 — Սեր / Liebe — Անդրեա
  • 1956 — Անժելայի քրոջ գաղտնիքը / Le secret de soeur Angèle — Մարսելո
  • 1957 — Գվենդոլին / Guendalina — Գվիդո
  • 1957 — Ռոզա Բրենդ / Rose Bernd — Արտուր
  • 1958 — Մանուշակ վաճառողուհին / La Violetera (Իսպանիա, Իտալիա) — Ֆերնանդո (գլխավոր դեր)
  • 1958 — Վրեժ / La Venganza (Իսպանիա) — Լուիս
  • 1958 — Թակարդ / Le piège — Ջինո Կարսոնե
  • 1960 — Չիոչիառա / La Ciociara (Իտալիա, Ֆրանսիա) — Ջովաննի
  • 1960 — Ամուրի բնակարան / La garçonnière — Ալյբերտո Ֆիորինի
  • 1960 — Ներման խնդրագիր / Recours en grâce — Մարիո դի Դոնատի
  • 1961 — Էլ Սիդ / El Cid (Իտալիա, ԱՄՆ) — կոմս Օրդոնյես
  • 1962 — Տեսարան կամրջից / Uno sguardo dal ponte / Vu du pont (Իտալիա, Ֆրանսիա) — Էդդի Կարբոնե (գլխավոր դեր)
  • 1962 — Ֆեդրա / Phaedra (Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) — Տանոս, հարուստ նավատեր
  • 1963 — Կարդինալ / The Cardinal (ԱՄՆ) — կարդինալ Կվարենգի
  • 1964 — Գաղտնի ներխուժում / The Secret Invasion (ԱՄՆ)
  • 1964 — Ամերիկայի բացումը / La scoperta dell’America
  • 1965 — Մահվան ցանկություն / Una voglia da morire
  • 1965 — Հարլով / Harlow — Մարինո Բելլո
  • 1966 — Եթե աշխարհի բոլոր կանայք / Se tutte le donne del mondo (Իտալիա)
  • 1966 — Նեվաֆա Սմիթ / Nevada Smith (ԱՄՆ) — Զակկարդի, քահանա
  • 1967 — Հուսահատված որսորդները / The Desperate Ones — Վիկտոր
  • 1968 — Կյանքի մյուս կողմը / Volver a vivir — Լուիս Ռուբիո
  • 1969 — Կողոպուտ իտալական ձևով (Իտալական աշխատանք) / The Italian Job (Մեծ Բրիտանիա) — Ալտբանե
  • 1970 — Կրեմելյան նամակ / The Kremlin Letter (ԱՄՆ)
  • 1970 — Զենք Կորդոբի համար / Cannon for Cordoba (США) — Կորդոբա (գլխավոր դեր)
  • 1970 — Դիակը հայտնվել է երեկ երեկոյան / La Morte risale a ieri sera (Իտալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) — գլխավոր դեր
  • 1971 — Փոխհրաձգություն / A Gunfight (ԱՄՆ)
  • 1972 — Ամառը սպանության ժամանակն է/ Un Verano para matar (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա)
  • 1974 — Վախի տուն / La casa della paura
  • 1974 — Սիմոնա / Simona
  • 1975 — Վարդի կոկոն/ Rosebud (ԱՄՆ) — Ջորջ Նիկոլաս
  • 1975 — Մարդկային գործոն / The 'Human' Factor (Մեծ Բրիտանի) — Լուպո, դոկտոր
  • 1975 — Անսպասելի հաջողություն / That Lucky Touch
  • 1977 — Կեսգիշերի հակառակ կողմը / The Other Side of Midnight (ԱՄՆ) — Կանստանտին Դեմերիս, հունական մագնատ
  • 1977 — Սատանայի փաստաբանը / Des Teufels Advokat
  • 1978 — Հունական մագնատ / The Greek Tycoon (ԱՄՆ)
  • 1979 — Գրեթե իդեալական վեպ / An Almost Perfect Affair (США) — Ֆեդերիկո «Ֆրեդդի» Բերոն
  • 1980 — Վերադարձ Մարսել / Retour à Marseille
  • 1981 — Անապատի առյուծը (Օմար Մուխտար) / Lion of the Desert / Omar Mukhtar (Լիբիան, ԱՄՆ) — գնդապետ Դիոդիս
  • 1981 — Փարիզի աշխարհի մրցաշրջան / Peace season in Paris (Ֆրանսիա, Հարավսլավիա)
  • 1982 — Մահանալու ժամանակն է / A Time to Die
  • 1985 — Պարադիգմա / Power of Evil (Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա, Իտալիա) — լաբորատորիայի ղեկավար
  • 1990 — Կնքահայր 3 / The Godfather: Part III — կարդինալ Լամբերտո
  • 1999 — Թոնի / Toni
Ռեժիսոր
  • 1970 — Մեկ տարի անց աշնանը (Իտալիա)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 — Ջեյն Էյր / Ջեյն Էյր
  • 1963 — Հողմաղաց Պո / Il mulino del Po
  • 1972 — 1973 — Մադիգանի միլիոնները (սերիալ) / Մադիգան
  • 1975 — Մարկո Վիսկոնտի (Իտալիա) / Marco Visconti — Մարկո Վիսկոնտի (գլխավոր դեր)
  • 1982 — Կարմիր և սև / The Scarlet And The Black (ԱՄՆ) — Վիտտորիո, քահանա
  • 1984 — Քրիստափոր Կոլումբոս / Christopher Columbus (Իտալիա, ԱՄՆ) — Խոսե Վազինյո, աստղագետ և բժիշկ
  • 1985 — Գոյա / Goya
  • 1989 — / La leyenda del cura de Bargota
  • 1991 — Միքելանջելոյի գարունը / La primavera di Michelangelo (Իտալիա, ԱՄՆ) — իսպանացի դեսպան
  • 1992 — Առաջին շրջանում / The First Circle (ԱՄՆ, Ֆրանսիա)
  • 2000 — / Vino santo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Transfermarkt — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137523580 // Gemeinsame Normdatei — 2012—2016.