Ռաֆիկ Հերգնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Հերգնյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1964(1964-10-10) (59 տարեկան)
ԾննդավայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
ԳործունեությունՃարտարապետների միության անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ, Արտոնագրված ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ

Ռաֆիկ Պապինի Հերգնյան (հոկտեմբերի 10, 1964(1964-10-10), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ, Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ, Արտոնագրված ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ, Հայաստանի Հանրապետության Երկրորդ կարգի գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Պապինի Հերգնյանը ծնվել է 1964 թվականին Նոր Բայազետում՝ Կամո (այժմ՝ Գավառ)։ 1977-1981 թվականներին հաճախել է Գավառի գեղարվեստի դպրոց[1]։

1982 թվականին ընդունվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։ 1989 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1994 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կամոյի Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական բաժնում որպես ճարտարապետ։ 1989 թվականից սկսել է ծավալել անհատական ճարտարապետական և ստեղծագործական գործունեություն։ 1996-2000 թվականներին եղել է Գեղարքունիքի թեմի (Գեղարքունյաց թեմ) ճարտարապետ։ 1999 թվականին մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությանը որպես պատգամավոր[2][3]։

2014-2015 թվականներին կատարել է շինարարության տեխնիկական վերահսկում «Վորլդ-Վիժն»-ի՝ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Գավառի ՏԶԾ-ում։ 2007 թվականից աշխատում է Գավառի պետական երաժշտական քոլեջի[4] Գեղանկարչության բաժնում որպես գեղանկարչության դասախոս։ 2009 թվականին հիմնադրել է «ՌԱՖ-ԱՎՈ», այժմ՝ «Հերգնյան» ճարտարապետանախագծային կազմակերպությունը։ 2019 թվականից հանդիսանում է ճարտարապետների միության անդամ։ 2019 թվականից ՀՀ Ճարտարապետների պալատի կողմից ճանաչվել է որպես արտոնագրված ճարտարապետ[5]։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ճարտարապետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1997 թթ. Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներ
  • 1998 թ. Գավառի Սուրբ Խաչ[6] եկեղեցի
  • 2005 թ. Արտանիշի Սուրբ Հովհաննես Կարապետի (Մկրտչի) մատուռ[7]
  • 2008 թ. Արմաղանի Սուրբ Հարություն եկեղեցի[8][9][10]
  • 2010 թ. Մեծ Մասրիկի Սուրբ Աստվածածին[11]
  • 2011 թ. Գավառի Կենտրոնական Հրապարակ[12]
  • 2012 թ. Կարմիր գյուղի Մայիսյան Հաղթանակներին նվիրված հուշարձան[13]
  • 2013 թ. Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու զանգակատան կառուցում, հիմնանորոգման աշխատանքներ[14]
  • 2014 թ. Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատան կառուցում[15][16]
  • 2015 թ. Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 1941-1945 թթ.-ին նվիրված հուշարձանի վերակառուցում[17]
  • 2015 թ. Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 1915 թ.-ին նվիրված հուշարձան
  • 2017 թ. Դսեղ գյուղում Թումանյանի տուն-թանգարանի դիմաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան նախագծում, եկեղեցու հիմնանորոգում
  • 2018 թ. Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության «Անձնագիր» հուշապատի նախագծի հեղինակ, ճարտարապետ[18]
  • 2021 թ. Գավառ քաղաքի մուտքի ճարտարապետական հուշարձան[19][20]
  • 2021 թ Գավառի Հուշահամալիր — պանթեոն[21]
  • 2021 թ. Մադինա գյուղի եկեղեցի[22]

Ճարտարապետական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է». ԳԱՎԱՌԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է ~ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ. среда, 14 марта 2012 г. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Էջմիածին, 1999, ԾԵ, տարի, Ժ-ԺԱ».
  3. «Ցանկ 1999 թվականի հոկտեմբերի 26-28-ը տեղի ունեցած ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների».
  4. «DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». www.dasaran.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  5. «ՀՀ ճարտարապետների պալատ - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե». www.mud.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  6. Սամուելյան, Արև (2021 թ․ օգոստոսի 18). «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման խնդիրները». Journal of Art Studies: 180–187. doi:10.52853/25792830-2021.1-180. ISSN 2579-2830.
  7. «Արտանիշ-Արտանուշի պատմությունը - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Արմաղան | 17». Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  9. LLC, Helix Consulting. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Արմաղանի Ս. Հարություն մատուռը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Armaghan, Surb Harutyun - Libertà di pensiero». g484y294g4x3e574v4r5u2.funclip.tv (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.(չաշխատող հղում)
  11. «Մեծ Մասրիկում բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  12. «Գավառի կենտրոնական հրապարակը` նորացված ու վերափոխված». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  13. «ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՀԱՄԱԼԻՐ». ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՀԱՄԱԼԻՐ ~ ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ. понедельник, 9 мая 2011 г. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Գավառում հիմնանորոգվել եւ վերաօծվել է Սուրբ Կարապետ եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  15. Studio, Sargssyan. «Times.am | Ամբողջությամբ վերականգնվել է Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին». times.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  16. «Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց 158 տարի անց». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  17. «Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բացվեց Մայիսյան հաղթանակների հուշահամալիրը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  18. «Վերակառուցվում է Գավառ քաղաքի անձնագիր-հուշապատը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  19. «Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  20. yerelur (2021 թ․ օգոստոսի 18). «Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
  21. «Գավառում հուշահամալիր — պանթեոն է կառուցվում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  22. «Մադինա համայնքում օրհնվեցին եկեղեցու հիմնաքարերը». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.