Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Դսեղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Կազմված է | Գերեզմանոց, Զանգակատուն, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | VII դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շրջապատված է քարե ցածր պարսպով։ Կառուցվել է 7-րդ դար։ Բազմաթիվ անգամներ վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է՝ արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Հարավային ավանդատունը հետագայում՝ 10-րդ դար, Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որը կառուցվել է դեղնակարմրավուն ֆելզիտով։ Զանգակատան արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ ճանկերում գառ։ Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց։
Եկեղեցին վերակառուցման է ենթարկվել նաև 1900 թ., որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ։ Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո։
Եկեղեցու վերջին վերակառուցումը վերաբերում է 1969 թվականին։
Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարյան այն ճարտարապետական հուշարձաններից է, որտեղ զուգադրվել են տարբեր դարաշրջանների վերակառուցումները[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
-
-
-
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս
-
-
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Դսեղ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2014-11-11
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/16 |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Դսեղ) կատեգորիայում։ |