Ռաֆայել Համբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Համբարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1932[1] |
Ծննդավայր | Նալբանդ, Սպիտակի շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 2022[2] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ավանգարդ և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Ռաֆայել Համբարյան Վիքիդարանում |
Ռաֆայել Սեդրակի Համբարյան (մարտի 21, 1932[1], Նալբանդ, Սպիտակի շրջան - դեկտեմբերի 23, 2022[2], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, հրապարակախոս։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)[3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Համբարյանը ծնվել է 1932 թվականի մարտի 21-ին Նալբանդ գյուղում (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Շիրակամուտ գյուղ)։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1960-1970 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի գաղափարական բաժնի վարիչ, ապա՝ քարտուղար, 1973-1993 թվականներին՝ հայկական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների, ապա՝ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիր։ Համբարյանի ջանքերով միութենական էկրան են բարձրացել վավերագրական ֆիլմեր՝ նվիրված հայ գրողներին (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան), ռուսերեն թարգմանվել և կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել են հայ գրողների դրամատիկական ստեղծագործություններ։ Համբարյանի խմբագիր եղած տարիներին հեռուստատեսությունը բեմադրել է հայ դասական և ժամանակակից, արտասահմանյան գրողների ստեղծագործություններից։ 1984 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[3]։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, էսսեներ, վիպակներ, վեպեր, որոնք տպագրվել են գրական մամուլում, հնչել են հեռուստատեսությամբ և ռադիոյով[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարյանի վեպերի, վիպակների, պատմվածքների հիմքում խորհրդային և հետխորհրդային անցումային շրջանի բախումների կենտրոնում գտնվող մարդն է։ Հրատարակվել են նրա («30000 կիլոմետր օդով, ջրով, ցամաքով» (1971), «Գեներալի Երրորդ աստղը» (1974), «Հավաստի հեքիաթ» (1979), «Խոստովանանք» (1980), «Զորավիգ» (1983), «Ապոլլոնի ընտրյալները» (1984), «Բախում» (1986), «Սոխակ Տարոնա» (2001), «Աղուհաց» (2003), «Հրածաղիկ» (2003), «Արթուն է քնած առյուծը» (2010),«Արթուն է քնած առյուծը» (2016) և այլ գրքեր։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուն է քնած առյուծը, Երևան, 2010, 2016։
- Հրածաղիկ, Երևան, 2003։
- Սոխակ Տարոնա, Երևան, 2001։
- Բախում, Երևան, 1986։
- Զորավիգ, Երևան, 1983։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8420
- ↑ 2,0 2,1 2,2 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, արձակագիր, հրապարակագիր, լրագրող Ռաֆիկ (Ռափայել) Համբարյանը
- ↑ 3,0 3,1 Ռաֆայել Համբարյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.արակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.