Ռաունի Մագգա Լուքքարի
Ռաունի Մագգա Լուքքարի | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 30, 1943[1] (83 տարեկան) |
| Ծննդավայր | Ուտսյոկի, Lapland, Ֆինլանդիա |
| Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող, բանաստեղծուհի, լրագրող և ուսուցչուհի |
| Լեզու | Հյուսիսսաամերեն |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Ռաունի Մագգա Լուքքարի (ֆիններեն՝ Rauni Magga Lukkari, սեպտեմբերի 30, 1943[1], Ուտսյոկի, Lapland, Ֆինլանդիա), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանիչ և արձակագիր։ Հիմնականում ստեղծագործում է հյուսիսսաամերենով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաունի Մագգա Լուքքարին ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 30-ին Ֆինլանդիայի Վեսթսիքո բնակավայրում՝ Ութսոյքի հարևանությամբ։ Ավելի ուշ տեղափոխվում է Նորվեգիայի Տանա կոմունա։ Ռաունի Մագգա Լուքքարին այսօր ապրում և ստեղծագործում է Թրոմսյոյում։ Ակտիվորեն համագործակցում է «Gollegiella» խմբագրության հետ։
Ռաունի Մագգա Լուքքարին համարվում է ամենահայտնի սաամ բանաստեղծուհին՝ Նիլս-Ասլաք Վալքեափյայից հետո։
Բանաստեղծուհին 1987 թվականին արժանացել է Հյուսիսային խորհրդի մրցանակին՝ սաամական գրականության ասպարեզում։ Ռաունի Մագգա Լուքքարին 1996 թվականին արժանանում է սաամական գրական հրատարակչության՝ «Davvi Girji» գրական առաջին մրցանակին «Árbeeadni» ստեղծագործության համար։
Ռաունի Մագգա Լուքքարին ամուսնացած է։ Ամուսինը հայտնի հոգեբան Փեթթեր Լուքքարին է[3]։ Համատեղ կյանքում ունեցել են երեք երեխաներ։
Ընտիր ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- 1980 — Jieŋat vulget.
- 1981 — Báze dearvan, Biehtar.
- 1986 — Losses beaivegirji.
- 1991 — Mu gonagasa gollebiktasat.
- 1995 — Čalbmemihttu.
- 1996 — Árbeeadni.
- 1999 — The Time of the Lustful Mother/Morslodd/Árbeeadni
- 1999 — Dearvvuođat.
- 2006 — Ávvudivttat.
- 2007 — Lihkošalmmái.
- 2009 — LEX SÁPMI. Ja eará joccit/Og andre stubber.
- Թարգմանություններ
- 1991 — Laila Stien: Olle P ja imas beaivvás.
- 1998 — Einar Bragi: Vaikke jiehkki jávkkodivccii.
- 1999 — Marion Palmer: Utsatte strök/Rasis guovllut.
- 2000 — Kati-Claudia Fofonoff Eana áđai nuppebeliid.
- 2001 — Dás álget johtolagat. Barents guovllu antologia.
- 2004 — Riina Katajavuori: Gii halla.
- 2004 — Edith Södergran: Manin munnje eallin addui.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=Lukkari%2C+Rauni+Magga&type=&aarstall=
- ↑ Ядне Н. Жизнь женщин Севера. // Я родом из тундры. — М., 1999. — С. 58
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rauni Magga Lukkari (նորվ.)
- Lukkari, Rauni Magga | Nordic Women’s Literature(չաշխատող հղում) (անգլ.)
- En lykkens mann – portrett av en sønn Արխիվացված 2007-10-12 Wayback Machine
- Herdet gjennom motgang - av John Gustavsen i Vinduet 1999 Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
- Intervjuer og portretter registrert i Litteraturnett Nord-Norge om Rauni Magga Lukkari(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաունի Մագգա Լուքքարի» հոդվածին։ |
| ||||||||||||||||