Ռայան Գուզմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռայան Գուզմեն
Ryan Guzman
Ryan Guzman by Gage Skidmore.jpg
Ծնվել է սեպտեմբերի 21, 1987 (30 տարեկան)
Ծննդավայր Աբիլեն, Տեխաս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան
Գործունեություն 2012 - այժմ
Կայք ryanaguzman.com

Ռայան Էնթոնի Գուզմենը (ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին)[1] ամերիկյան դերասան է, ով առավել հայտնի է Քայլ առաջ 4 և Քայլ առաջ: Ամեն ինչ կամ ոչինչ ֆիլմերի իր դերերով։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Գուզմենը 2014 թվականին

Գուզմենը ծնվել է Աբիլեն, Տեխասում[2]: Նրա հայրը՝ Ռեյը, ազգությամբ մեքսիկացի է[3]: Իսկ մայրը՝ Լիզան, ով ծնվել է Կալիֆորնիայում, ունի անգլիական, շոտլանդական, գերմանական, ֆրանսիական, դանիական և շվեդական ծագում։ Գուզմենը տեղափոխվել է Կալիֆորնիա՝ իր մայրիկի հայրենի քաղաք, դեռևս երիտասարդ տարիքում[4]: Ռայանը ավարտել է Վեստ Քամփուսի ավագ դպրոցը 2005 թվականին, իսկ հետո ընդունվել է Սիերա քոլեջ[5]: Գուզմենը ունի կրտսեր եղբայր Սթիվեն անունով[6][7]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դերը Նշումներ
2012 «72 ժամ կայսրության հետ» Հենց ինքը
«Պատրաստված է Հոլիվուդում: դեռահասների տարբերակ» Հենց ինքը
«Քայլ առաջ հեղաշրջում» Սին Ասա
2013 «Կանանց տղամարդը» Բրեթ
«Ապրիլյան անձրև» Ալեքս
2014 «Դրախտիվ վեր» Սեբաստիան
«Այնտեղ միշտ Վուդսթոք է» Դիլան
«Քայլ առաջ։ Բոլորը միասին» Սին Ասա
2015 «Հարևան տղան» Նոա Սենդբորն
«Ջեմը և հոլոգրամները» Ռիո Պաչեկո
2016 «Բոլորն էլ մի քիչ ուզում են» Ռոփեր Նկարահանվում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ryan Anthony Guzman»։ FamilySearch.org։ Արխիվացված օրիգինալից հունվարի 25, 2015-ին։ Վերցված է հունվարի 25, 2015 
  2. «Ryan Guzman steps into lead role in ‘Revolution’»։ Boston Herald։ հուլիսի 25, 2012։ Վերցված է հունիսի 22, 2013 
  3. on 07/05/2012։ «From boy next door to lead role in "Step Up Revolution"»։ Nbclatino.com։ Վերցված է հունիսի 22, 2013 
  4. Landeros Alexandra M.։ «Music and Entertainment: Popular Hispanics showcases and highlight Hispanic culture through its heavy coverage of the music and entertainment industry. We bring you the latest news whether it salsa, rock or Hollywood, all music all entertainment, all the»։ Popularhispanics.com։ Վերցված է հունիսի 22, 2013 
  5. «Ryan Guzman: He's sexy and he knows it! - Bangalore - DNA»։ Dnaindia.com։ Վերցված է հունիսի 22, 2013 
  6. «One younger brother» 
  7. «Ladies and gents this is why I know I have the best family ever. Love ya» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]