Jump to content

Ռալֆ Հեգնաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Հեգնաուեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1910(1910-09-22)[1]
ԾննդավայրԱրաու, Շվեյցարիա
Մահացել էնոյեմբերի 17, 1997(1997-11-17)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունհակապատերազմային ակտիվիստ և հումանիստ
 Ralph Hegnauer Վիքիպահեստում

Ռալֆ Հեգնաուեր (գերմ.՝ Ralph Hegnauer, սեպտեմբերի 22, 1910(1910-09-22)[1], Արաու, Շվեյցարիա - նոյեմբերի 17, 1997(1997-11-17)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), խաղաղության համար պայքարող շվեյցարացի ակտիվիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Հեգնաուերը ծնվել է 1910 թվականին, Արաուում, արդյունաբերող Ռուդոլֆ Հեգնաուերի ընտանիքում[2]։ Նախքան Խաղաղության կողմնակիցների շարժմանը միանալն Արգենտինայում աշխատել է բանկում[3]։ Տեղեկանալով Միջազգային քաղաքացիական ծառայության մասին՝ 1937-1939 թվականներին մասնակցել է Ayuda Suiza խմբի աշխատանքներին՝ մարդասիրական օգնության գործողություններ, որոնք Միջազգային քաղաքացիական ծառայությունն իրականացրել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Իր ապագա կնոջը՝ Իդա Հեգնաուերին (Idy Häberling), հանդիպել է այդ խմբում[3]։

1944 թվականից Հեգնաուերը եղել է Միջազգային քաղաքացիական ծառայության Շվեյցարիայի մասնաճյուղի քարտուղարը և օգնել է դրա գերմանական և ֆրանսիական մասնաճյուղերի հիմնադրմանն ու զարգացմանը։ Եվրոպայի տարբեր մասերում կազմակերպել է կամավորական ճամբարներ։ Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել Եվրոպայից դուրս մարդասիրական օգնության և խաղաղության ակտիվիզմի ոլորտում։ Ռալֆ և Իդա Հեգնաուրները 1948 և 1949 թվականներին քվակերական Ամերիկյան ընկերների ծառայության կոմիտե կազմակերպության համար Պաղեստինի Գազայի հատվածում աջակցել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքներին։ 1950-1954 թվականներին սատարել են Հնդկաստանում և Պակիստանում Միջազգային քաղաքացիական ծառայության միջոցով կամավորական աշխատանքների իրականացմանը։ Ռալֆը Լիբանանում մասնակցել է կամավորական նախագծերի իրականացմանը, սակայն հակապատերազմական համոզմունքների պատճառով նրան խնդրել են լքել երկիրը[2][3]։

1952 թվականին Ռալֆ Հեգնաուերը դարձել է Միջազգային քաղաքացիական ծառայության քարտուղարը (Դորոթի Աբբոտի (Dorothy (Abott) Guiborat) հետ համատեղ)։ 1972 թվականին այդ պաշտոնում Ռալֆին փոխարինել է Թեդի ֆոն Ֆելենբերգը։ 1975 թվականից մինչև իր կյանքի վերջը Ռալֆը ստեղծել և ղեկավարել է Միջազգային քաղաքացիական ծառայության արխիվները Լա Շո դը Ֆոնում[3]։

Կենդանության օրոք գրել է մի քանի հոդվածներ, էսսեներ և գրքերի գլուխներ փախստականներին օգնության աշխատանքի, ոչ բռնության և հակամիլիտարիզմի վերաբերյալ[4]։

Մահացել է 1997 թվականին, Ցյուրիխում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.hls-dhs-dss.ch/textes/d/D32117.php
  2. 2,0 2,1 2,2 «Hegnauer, Ralph». hls-dhs-dss.ch (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ralph Hegnauer - Archives of Service Civil International». archives.sci.ngo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Katalog der Deutschen Nationalbibliothek». portal.dnb.de. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Հեգնաուեր» հոդվածին։