Ջրկոտեմ դեղատու
| Ջրկոտեմ | |
Ջրկոտեմ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Cardamineae |
| Ցեղ | Ջրկոտեմ (Nasturtium) |
| Տեսակ | Ջրկոտեմ (N. officinale) |
| Միջազգային անվանում | |
| Nasturtium officinale | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Ջրկոտեմ դեղատու (լատիներեն՝ Nasturitum officinale), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 60 սմ բարձրությամբ, հաստ սնամեջ ցողունով և արագ աճող հավելյալ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Կենտ-փետրաձև տերևները կազմված են 2-7 զույգ օվալաձև տերևիկներից։ Խոշոր և ձվաձև գագաթնային տերևիկը կոթունավոր է։ Կարճ ողկույզներում հավաքված են ծաղիկները, որոնք սպիտակ են և քառանդամ։ Պսակը բաժակից կրկնակի երկար է, իսկ առէջաթելերը մանուշակագույն են։ Սերմերը դասավորված են երկու շարքերով՝ կարճ, գծային փքված պատիճակներում[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրատու բույս է, որն աճում է ստորին լեռնային գոտու խոնավ վայրերում, աղբյուրների մոտ, գետափերին, հաճախ նաև ջրում։ Հանդիպում է Տավուշի, Լուռու, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանում։ Որպես բանջարեղենային բույս աճեցվում է որոշ եվրոպական երկրներում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլիկոզիդներ, ալկալոիդներ, սապոնիններ, կալիումի, երկաթի, ֆոսֆորի աղեր պարունակող վիտամիններով հարուստ բույս է։ Սերմերից ստանում են մանանեխի փոխարեն օգտագործվող ճարպային և եթերային յուղ («մանանեխային յուղ»)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ դեղատու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրկոտեմ դեղատու» հոդվածին։ |
| ||||||||||||||
|