Jump to content

Ջրային պաշտպանության հոլանդական գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ջրային պաշտպանության հոլանդական գիծ, հոլանդական ջրագիծ (հոլ.՝ Hollandsche Waterlinie, совр: Hollandse Waterlinie)[1], ջրում պաշտպանական կառույցների շարք՝ մտացված Մորից Օրանսկու կողմից XVII դարի սկզբին և իրագործած իր խորթ եղբոր՝ Ֆրեդերիկ Հենրիի կողմից։ Բնկան ջրագծերի հետ համադրությամբ, ջրային պաշտպանության գիծը կարող էր Նիդերլանդների ամենաարևմտյան հատվածը՝ Հոլանդիան, որը մոտ էր Հյուսիսային ծովին, վերածել կղզու։ 19-րդ դարում գիծը երկարացվեց մինչև Ուտրեխտ։

2021 թվականի հուլիսի 26-ին ջրագիծն ընդգրկվեց Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի դեմ անկախության համար մղվող Նիդերլանդական բուրժուական հեղափոխության սկզբին հոլանդացիները հասկացան, որ ցածրադիր տարածքների ջրասույզ անելը համարվում է թշնամական բանակից ամենալավ պաշտպանական միջոցը։ Դա ցուցադրվեց, օրինակ, 1574 թվականի Լեյդենի պաշարման ժամանակ։ Պատերազմի երկրորդ կեսին, երբ Հոլանդիան ազատագրվեց իսպանական զորքից, Մորից Օրանսին պալանավորել էր պաշտպանել Հոլանդիայի ամրոցներով պաշտպանված ջրածածկ տարածքների գիծը, որն ընկած էր Զյոյդեր Զե ծոցից (ներկայիս Այսելմիեր) մինչև Վաալ գետը։

Հոլանդական ջրային պաշտպանության հին գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային պաշտպանության հին գծի քարտեզ
Նարդեն ամրացված քաղաի տեսարան՝ նկարված վերևից․ լավ տեսանելի են հողային բաստիոնների աստղանման տեղակայությունը, որը նախագծվել է փոշու դարաշրջանի սկզբին զենքեր տեղախոխելու համար, որպեսզի հակառակորդին ստիպեին հեռավորություն պահել՝ նման կերպ հրաձգությունից պաշտպանելով քաղաքը։

1629 թվականին Ֆրեդերիկ Հենիրխ արքայզնը անցավ պալնի իրագործմանը։ Ջրամբարներում կառուցվեցին անցախուցեր, իսկ ստրատեգիական հատվածներում ստեղծվեցին ռազմաճակատներ և հրանոթներով ամրացված քաղաքներ, որոնք պաշտպանում էին ջրամբարները։ Ջրի մակարդակը ջրածածկ շրջաններում պահվում է բավականին խոր, որպեսզի ոտքով անցնելը լինի վտանգավոր, և բավականին ծանծաղ, որպեսզի բացառվեն նավակների էֆեկտիվ օգտագործումը (բացի հարթահատակ բեռնանավերի, որոնք գործածվում էին հոլանդական պաշտպանների կողմից)։ Ջրի մակարդակի տակ թաքնված էին այնպիսի լրացուցիչ խոչընդոտներ, ինչպիսիք են խրամատները և գայլերի խոռոչները (ավելի ուշ նաև փշալարերը և ականները)։ Ջրամբարի շրջակայքում տնկված ծառերը պատերազմի ժամանակ կարող էին վերածվել արգելանտառի։ Ձմռանը ջրի մակարդակը հնարավոր էր կարգավորել, որպեսզի թուլացվի սառույցի շերտը, իսկ սառույցը կարելի էր օգտագործել լրացուցիչ խոչընդոտների ստեղծման համար, որպեսզի պաշտպանների կողմից ավելի երկար տևի կրակոցները առաջխաղացող զորքերի դեմ։

Ջրային պաշտպանության հոլանդական գիծը ապացուցեց իր արժեքը կառուցելուց քառասուն տարի անց, Ֆրանկո-հոլանդական պատերազմի ժամանակ (կամ Երրորդ անգլո-հոլանդական պատերազմ) (1672 թվական), երբ այն խանգարեց Լյուդովիկոս XIV-ի զորքերին գրավել Հոլանդիան, չնայած գիծը սառել էր և փաստացի ոչ պիտանի։ 1794 և 1795 թվականներին հեղափոխական ֆրանսիական բանակը ջրային պաշտպանության հոլանդական գիծը հաղթահարեցին սաստիկ ցրտի շնորհիվ միայն, ինչի հետևանքով ջրածածկ տարածքները ամուր սառույցով էր պատվել։

Հոլանդական ջրային պաշտպանության նոր գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային պաշտպանության նոր գծի քարտեզ
Ռյոյհենխուկ բերդամրոցի բետոնե թաքստոցներ

1815 թվականին Վաթեռլոյի ճակատամարտում Նապոլեոնի վերջնական պարտությունից հետո կազմավորվեց Նիդերլանդների միավորված թագավորություն։ Շուտով դրանից հետո Վիլլեմ I թագավորը որոշեց արդիականացնել ջրային պաշտպանության գիծը։ Այն երկարացվեց Ուտրեխտից դեպի արևելք։

Հետագա 100 տարիների ընթացքում Նիդերլանդների պաշտպանության գլխավոր գիծը եղել է ջրային պաշտպանության գիծը։ 19-րդ դարում այն մեծացվեց և արդիականացվեց, դրա վրա կառուցվեցին բերդամասեր՝ Մարթելո աշտարակ հիշեցնող հրանոթային կլոր աշտարակներ։ 1870 թվականի Ֆրանս-պրուսական և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ գիծը մոբիլիզացվեց, սակայն հարձակումների չենթարկվեց։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գծի հողային և աղյուսային ամրացումների մեծամասնությունը ժամանակակից հրետանու և ռումբերի համար բավականին խոցելի էր, որպեսզի դիմակայի երկարատև շրջափակմանը։ Իրավիճակը փրկելու համար կառուցվեցին մեծաքանակ երկրաժամկետ կրակային կետեր։ Սակայն հոլանդացիները որոշեցին օգտագործել պաշտպանության արևելյան գլխավոր՝ Գրեբե գիծը, և ջրային պաշտպանությանը մղեցին երկրորդական դեր։

Երբ մայիսի 13-ին Գրեբե գիծը ճեղքվեց, դաշտային զորքը տեղափոխվեց ջրային պաշտպանության գիծ։ Սակայն ժամանակակից մարտավարությունը թույլ է տալիս պաշտպանական ֆիքսված գծերը շրջանցել, ինչը տեղի ունեցավ ֆրանսիական Մաժինոյի գծի հարձկման ժամանակ։ Մինչև հոլանդական բանակը Գրեբե գծում մարտեր էր տալիս, գերմանական օդային դեսանտային զորքերը անսպասելի զավթեցին դեպի «Հոլանդիա ամրոց» հարավային մատույցները, որոնց հիմնական կետերն էին Մուրդեյքի, Դորդրեխտի և Ռոտերդամի կամուրջները։ Երբ դիմադրությունը չէր դադարում, գերմանացիները հոլանդացիներին կապուտիլացիայի ենթարկեցին Ռոտերդամի օդային ռմբակոծությունով և Ուտրեխտի և Ամստերդամի ռմբակոծության սպառնալիքով։

1815 թվականին ստեղծման պահից մինչև 1940 թվականի վերջին արդիականացումը ջրային պաշտպանության նոր գծի համար ծախսվել է մոտ 50 միլիարդ եվրո (ժամանակակից փողով հաշված)[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նիդերլանդների կառավարությունը ջրային պաշտպանության գծի գաղափար մշակեցին, որպեսզի կանխեն խորհրդային ուժերի հնարավոր հարձակումը։ Գծի երրորդ տարբերակը կառուցվել դեպի արևելք, Էյսել գետի վրա և Խելդերլանդում։ Հռենոս և Վաալ գետերի ջրերի ներխուժման դեպքում ջուրը պետք է ուղղվեր Էյսել՝ ողոելով գետը և հարակից տարածքները։ Պաշտպանական պլանն այդպես էլ չօգտագործվեց, և 1964 թվականին հոլանդական կառավարությունը դրանից հրաժարվեց։

Չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարություն 85 կմ
Լայնություն 3—5 կմ
Մակերես 50 000 հա
Պաշտպանական կառույցներ 60
Ջրածածկ գոտի 10 ջրավազան

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրածածկ գոտի Ռյոյհենխուկ բերդամրոցի մոտ
Ռյոյհենխուկ բերդամրոցի տեսարանը Վոսեգանթսեդեյք փողոցից

Ներկայումս բերդամոցների շատերը պահպանվել են տարբեր մակարդակով։ Ջրային պաշտպանության գծերի հանդեպ հետաքրքրությունն աճում է բնության իր գեղեցկության շնորհիվ։ Կազմակերպվում են գծի թեմատիկայով հեծանվային արշավներ և քալյերթեր։ Որոշ ամրոցներ բաց են հեծանվորդների և զբոսաշրջիկների գիշերելու համար։ Մնացածներն ունեն տարատեսակ նշանակություն, օրինակ՝ Ուտրեխտի համալսարանն իր բուսաբանական այգին տեղավորել է Հոֆդեյք ամրոցում։

Գծի յուրատեսակ բնույթի շնորհիվ հոլանդական կառավարությունը քննարկել է բոլոր պաշտպանական գծերը ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգությանցանկում ներառելու հարցը, ինչն արվել է Ամստերդամի պաշտպանական կառույցների գծի դեպքում։ 2021 թվականի հուլիսի 26-ին գիծը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Գծի զարգացման 25-ամյա պլանը մշակվել էր նկարչուհի Ագնես Դենեսի կողմից։

2010 թվականին գծի բերդամրոցներից մեկը՝ Բունկեր 599[4][5], բացվել է արվեստի հանրային ստեղծագործություն։ Բունկերը սղեցվեց, դրա միջով անցնում է հետիոտնային ճանապարհը, որը ստեղծում է բունկերի ներսը նայելու հնարավորություն տվող ինստալյացիա։

Ջրային պաշտպանության նոր գծի վրա բերդամրոցներ և ամրեցված քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային պաշտպանության գծի վրա գտնվող թույլ վայրերի պաշտպանության համար կառուցվել են մի շարք բերդամրոցներ և ամրեցված բնակավայրեր։

Հյուսիսից հարավ ձգվող գծի վրա տեղակայված բերդամրոցները հերթականությամբ (ցանկը թերի է)։ Քաղաքների պաշտպանության համար կառուցված ամրոցները նշված են փակագծերում համապատասխան քաղաքով։

  • Մշտական Դե-Վեսթբաթերեյ հրետանային մարտկոց (Մաուդեն)
  • Մաուդերսլոթ ամրոց (Մաուդեն)
  • Ամրեցված Մաուդեն քաղաք
  • Ամրեցված Վեյսպ քաղաք
  • Օսսենմարկտ բերդամրոց (Վեյսպ)
  • Էյթերմեր բերդամրոց
  • Խինդերդամ բերդամրոց
  • Ռոնդյոյթ բերդամրոց (Նարդեն)
  • Ամրեցված Նարդեն քաղաք
  • Մշտական հրետանային մարտկոց Կարնեմելքսլոթում (Նարդեն)
  • Քեյկյոյթ բերդամրոց
  • Սպիոն բերդամրոց
  • Նիվերսլյոյս բերդամրոց
  • Տինխովենին մոտ բերդամրոց
  • Բերդամրոց-ան-դե-Կլոպ (Ուտրեխտ)
  • Բերդամրոց-դե-Գագել (Ուտրեխտ)
  • Բերդամրոց Ռյոգենհուքսեդեյքում (Ուտրեխտ)
  • Բլաուվկապել բերդամրոց (Ուտրեխտ)
  • Վորդորփսդեյք բերդամրոց (Ուտրեխտ)
  • Բերդամրոց Բիլթսթրատում (Ուտրեխտ)
  • Վերկ փոքր բերդամրոց Հոֆդեյքում (Ուտրեխտ)
  • Ռեյնաուվենի մոտ բերդամրոց (Ուտրեխտ)
  • Լյունեթեն, լյունեթենների շարք (փոքր չափերի կիսալուսնաձև ամրոցներ)։
  • Լյունեթ I (Ուտրեխտ)
  • Լյունեթ II (Ուտրեխտ)
  • Լյունեթ III (Ուտրեխտ)
  • Լյունեթ IV (Ուտրեխտ)
  • Բերդամրոց Վեխթենի մոտ(Ուտրեխտ)
  • Բերդամրոց Հեմելթեի մոտ
  • Բերդամրոց Յութֆասի մոտ (Նիուեխեյն)
  • Վերկ փոքր բերդամրոց Վալսե Վետերինգում
  • Վերկ փոքր բերդամրոց Քրոթ Ուիթվեգում
  • Լյունեթ Սնելում
  • Հոնսվեյք բերդամրոց
  • Վերկ փոքր բերդամրոց Գրունեվեգեում
  • Էվերդինգեն ամրոց
  • Վերկ փոքր բերդամրոց Սպուլեում
  • Փաներդեն ամրոց
  • Բովեն-Լենթ ամրոց
  • Վերկ փոքր բերդամրոց Դիֆդեյքի երկաթուղային ճանապարհին
  • Բերդամրոց Ասպերենի մոտ
  • Բերդամրոց Նիվ-Սթենգի մոտ
  • Բերդամրոց Վուրենի մոտ
  • Խորինխեմ ամրեցված քաղաք
  • Վաուդրիհեմ ամրեցված քաղաք
  • Լուվեսթեյն ամրոց
  • Վերկ փոքր բերդամրոց Բաքերսկիլում
  • Սթյուրգաթ ամրոց
  • Բերդամիոց Ուփելս-Դեյքում (Ալտենա բերդամրոց)
  • Գիսեն բերդամրոց

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային պաշտպանության հոլանդական գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home». Publiekssite NHW (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Stichting Menno van Coehoorn - C.R.T. Krayenhoff en de genese van de NHW». web.archive.org (հոլանդերեն). 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Nieuwe Hollandse Waterlinie verrassend opgenomen op Werelderfgoedlijst». nos.nl (հոլանդերեն). 2021 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «rietveld landscape/ atelier de lyon: bunker 599». web.archive.org (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Bunker 599 / RAAAF + Atelier Lyon». ArchDaily (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]