Ջրահարսը (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենթեզի |
Ռեժիսոր | Ալեքսանդր Պետրով |
Սցենարիստ | Մարինա Վիշնևեցկայա և Ալեքսանդր Պետրով[1] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Գերասիմով |
Երաժշտություն | Եվգենյա Սմոլյանինովնա |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | «ШАР» դպրոց ստուդիա |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1996 և փետրվար 1997[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
«Ջրահարս», ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Պետրովը՝ 1996 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանված է ապակու վրա՝ վրձինով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարնանը՝ սառույցների հալման ժամանակ, երիտասարդ վանականը առաջին անգամ գետի մեջ ջրահարս է տեսնում։ Նրանք ծանոթանում են։ Ջրահարսն օգնում է վանականին ձուկ որսալ և նրան ծաղկեպսակ է տալիս:Իսկ տղան նրան ուլունքներ է նվիրում։
Այս ամենը տեսնում է ծեր վանականը և ճանաչում աղջկան. դա այն աղջիկն էր, որ խաբել էր իրեն երիտասարդ տարիքում և խեղդվել էր ծովում, երբ տեսել էր,որ իր սիրելին ուրիշի հետ է ամուսնանում։ Ծեր վանականը ամեն կերպ փորձում է պաշտպանել երիտասարդին, սակայն նա գիշերը փախչում է ջրահարսի մոտ։ Ջրահարսը տեսնում է տղային բռնում է նավակի մի կողքից և սկսում ուժեղճոճել այմբայց ուժեղ փոթորիկ է սկսվում։ Նավակը շրջվում է։ Ծերունին շտապում է օգնության և երեքին էլ ափ է հանում։ Երիտասարդը գիտակցություն ուներ, ծերունին՝ խեղդված, երիտասարդ կինը՝ առանց կյանքի նշանների մերկ ընկած էր։ Երիտասարդ վանականը ուղղափառ ծիսակատարությամբ թաղում է նրանց իրար մոտ։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թվական—Լոս-Անջելես (ԱՄՆ)`Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար։
- 1977 թվական—անվնակարգ՝ «Ոսկե արջ» մրցանակ`որպես «լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» (Berlin International Film Festival, Բեռլին, Գերմանիա)[3]։
- 1977 թվական-անվանակարգ «Նիկա» մրցանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, (Ռուսաստան)
- 1998 թվական —Միջազգային կինոփառատոնում Հիրոսիմայի մրցանակ Հիրոսիմա (Ճապոնիա)
- 1988 թվական— Օտտավայում (Կանադա) կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացել է լավագույն սյուժեի համար մրցանակ։
- 1988 թվական—Զագրեբում (Խորվաթիա) կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է Գրան-պրի մրցանակ։
- 1977 թվական— Էշպինյու քաղաքում (Պորտուգալիա) կայացած միջազգային կինփառատոնի ժամանակ արժանացել է Գրան-պրի մրցանակի։
- 1997 թվական—Անսիում (Ֆրանսիա) կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է ժյուրիի կողմից մրցանակ[4]։
- 1997 թվական- Ժյուրիի մրցանակ ՝որպես լավագույն Նկարիչ-մուլտիպլիկատոր, անիմատոր[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лариса Малюкова СВЕРХкино. Современная Российская анимация.. — СПб.: Умная Маша, 2013. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5 . с.132-147 Мастерская Александра Петрова
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Фестиваль в Берлине
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 507-508. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Итоги ОРФАК Таруса 1997 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Русалка մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Русалка «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Русалка(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Русалка — Наше кино
|