Ջունեյթ Արքըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունեյթ Արքըն
թուրքերեն՝ Cüneyt Arkın
Ծնվել էսեպտեմբերի 7, 1937(1937-09-07)[1]
ԾննդավայրOdunpazarı, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա
Մահացել էհունիսի 28, 2022(2022-06-28)[2] (84 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունIstanbul Faculty of Medicine? և Ստամբուլի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բժիշկ և կինոդերասան
ԸնտրանիDünyayı Kurtaran Adam?
Ամուսին(ներ)Betül Arkın?
Երեխա(ներ)Murat Arkın?
Պարգևներ և մրցանակներ
cuneytarkin.com.tr

Ջունեյթ Արքըն (թուրքերեն՝ Cüneyt Arkın; ի ծնե անվանումը՝ Ֆահրեթթին Ջյուրեքլիբաթըր, թուրքերեն՝ Fahrettin Cüreklibatır; սեպտեմբերի 7, 1937(1937-09-07)[1], Odunpazarı, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա - հունիսի 28, 2022(2022-06-28)[2], Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Արքընը բժշկական գիտությունների դոկտոր է։ Զբաղվել է մարտարվեստի 7 տարբեր տեսակներով։ Նկարահանվել է ավելի քան 310 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Համարվում է բոլոր ժամանակների թուրք ամենահայտնի դերասաններից մեկը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը թարգմանվել են մի քանի լեզուներով։ Ջունեյթ Արքընին հաճախ անվանում են «թուրքական Ալեն Դելոն»։

Նա հիմնականում նկարահանվել է պատմական դրամաներում, որտեղ իրադարձությունները ծավալվել են Օսմանյան կայսրության առաջին դարերում։ Այդպիսի ֆիլմերից է Մալքոջօղլու Ջեմ Սուլթանի մասին պատմող ֆիլմը։ Չնայած պատմական ֆիլմերում գրանցած հաջողություններին, 1970-ական թվականների վերջին նկարահանվել է նաև քաղաքական ֆիլմերում, որոնցից ամենահայտնին ռեժիսոր Ռեմզի Այդըն Յոնթյուրքի «Երեք տղամարդկանց եռապատումն» է։

Արքընին միջազգային մեծ հռչակ է բերել Չեթին Ինանչի «Մարդը, ով փրկել է աշխարհը» ֆիլմը (թուրքերեն՝ Dünyayı Kurtaran Adam)։ Սա ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է, որտեղ օգտագործվել են տեսարաններ նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից։ Ջունեյթ Արքընին են առաջարկել Ջեյմս Բոնդի դերը, սակայն նա հրաժարվել է։ Ավելի ուշ գործակալի դերը մարմնավորել է Թիմոթի Դալթոնը։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]