Ջուզեպպե Պիերմարինի
Ջուզեպպե Պիերմարինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1734[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4][4] |
Մահացել է | փետրվարի 18, 1808[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4] |
Աշխատավայր | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մոնցա թագավորական վիլլա, Լա Սկալա, Միլանի թագավորական պալատ և Բելջոիոզո պալատ |
![]() |
Ջուզեպպե Պիերմարինի (անգլ.՝ Giuseppe Piermarini, հուլիսի 18, 1734[1][2][3][…], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4][4] - փետրվարի 18, 1808[1][2][3][…], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[4]), իտալացի ճարտարապետ։ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի ճարտարապետը։ Բրերա գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիերմարինին ծնվել է այն ժամանակ Պապական պետության մաս կազմող Ֆոլինո քաղաքում։ 1765-1769 թվականներին Միլան տեղափոխվեուց հետո Կազերտայում համագործակցել է Լուիջի Վանվիտելիի հետ։ 1770 թվականին վերակազմակերպել է Պավիայի համալսարանը և Մանտովայի գեղարվեստի պալատը, ինչպես նաև նախագծել է Բիբիենա թատրոնի ճակատային հատվածը։ Իրականացրել է նաև Բրերա գրադարանի Մարիա Թերեզա սրահի ներքին հարդարանքները[5]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/2306_-_Milano_-_Palazzo_Greppi_%281776%29_-_Foto_Giovanni_Dall%27Orto_20-May-2007.jpg/220px-2306_-_Milano_-_Palazzo_Greppi_%281776%29_-_Foto_Giovanni_Dall%27Orto_20-May-2007.jpg)
Միլանում էրցհերցոգի մշտական բնակավայր ունենալու Հաբսբուրգի որոշումից հետո Պիերմարինիին են հանձնարարում վերակառուցելու հերցոգի պալատը որպես համապատասխան քաղաքային նստավայր, ինչպես նաև Մոնցայում կառուցելու միանգամայն նոր նստավայր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/La_Scala.jpg/220px-La_Scala.jpg)
Պիերմարինին Միլանի թագավորական պալատի ճակատային հատվածը ստեղծում է նեոդասական ոճով (1773-1780), ինչպես նաև որպես քաղաքային նախագծի մաս՝ քաղաքի կենտրոնում ստեղծում է Piazzetta Reale: Մոնցայի թագավորական վիլլայի համար (1776 թվականից սկսած) հաջորդական փոփոխությունների միջոցով վիլլան հարմարեցնում է որպես արքունի նստավայր։ 1779 թվականին պաշտոնապես նշանակվում է Կայսերական թագավորության ճարտարապետ՝ տարիներ շարունակ զբաղեցնելով այդ պաշտոնը։
Տարիների ընթացքում իրար հաջորդող ներքին վերափոխումները փոփոխվել են Լա Սկալայի ինտերիերը և միայն Պիերմարինիի գլխավոր հատակագիծը, ճակատային հատվածն են մնացել անփոփոխ։
Պիերմարինիի Միլանում ստեղծած այլ կառույցներից են Գրեպպի պալատը (1772-1778) և Բելջոիոզո պալատը (1772-1781)։ Պարաբիագոյում Պիերմարինիի ընկերը՝ հաջողակ կահույքագործ Ջուզեպպե Մաջոլինին նրան է հանձնարարել ստեղծելու Chiesa Prepositurale dei Santi Gervasio e Protasio-ի ճակատային հատվածը (1780)։ Նա նաև նախագծել է Դեզիոյի Tittoni Traversi վիլլան։
1798 թվականին Պիերմարինին վերադարձել է հայրենի Ֆոլինո, որտեղ որոշ փոփոխություններ է կատարել տաճարի նախագծում, ստեղծել է Սպելլոյի Սան Լորենցո տաճարի Cappella del Sacramento նախագիծը։
Պիերմարինիի աշակերտներից են եղել Ջակոմո և Ջոկոնդո Ալբերտոլիները։ Ջակոմո Ալբերտոլին, հաջորդելով իր ուսուցչին, դարձել է Բրերա ակադեմիայի պրոֆեսոր[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է Ֆոլինոյում 1808 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catini R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 83.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Entry for Biblioteca Braidense
- ↑ Caimi, Antonio (1862). Delle arti del designo e degli artisti nelle provincie di Lombardia dal 1777-1862. Milan, Italy: Presso Luigi di Giacomo Pirola. էջ 16.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պիերմարինի» հոդվածին։ |
|