Թագավորական վիլլա (Մոնցա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագավորական վիլլա (Մոնցա)
Villa Reale di Monza (Giuseppe Piermarini, 1777-1780), veduta di tre quarti.jpg
Երկիր`Flag of Italy.svg Իտալիա
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Ջուզեպպե Պիերմարինի

Մոնցա թագավորական վիլլա (իտալ.՝ Villa Reale di Monza), պատմական կառույց Իտալիայի հյուսիսում՝ Մոնցա քաղաքում: Գտնվում է Լամբրո գետի ափին, շրջապատված է Մոնցա զբոսայգով, որը Եվրոպայի ամենամեծ ցանկապատված զբոսայգիներից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը 1777-1780 թվականներին[1] կառուցել է Ջուզեպպե Պիերմարինին Ֆերդինանտ Ավստրիացու համար, երբ Լոմբարդիան համարվում էր Ավստրիական կայսրության մաս:

Իտալիայում նապոլեոնյան թագավորության հաստատումից հետո, շենքն օգտագործվել է որպես թագավորական պալատ և դարձել Իտալիայի փոխարքա Էժեն դե Բոհարնեի տունը: Առաջին կայսրության անկումից հետո (1815) Ավստրիան իտալական տարածքները միացրել է Լոմբարդիա-Վենետիկյան թագավորությանը: Մոնցան ներառվել է Միլանի մարզի մեջ:

1861 թվականին Իտալիայի թագավորության հաստատումից հետո կառույցը դարձել է Իտալիայի թագավորական Սավոյ ընտանիքի պալատը: Թագավորական ընտանիքը պալատը լքել է 1900 թվականին՝ պալատի մուտքի մոտ Ումբերտո I թագավորի սպանությունից հետո:

Պալատական համալիրը ներառում է Cappella Reale (թագավորական կապելլա), Cavallerizza (ձիանոց), Rotonda dell'Appiani, Teatrino di Corte (Արքունական փոքրիկ թատրոն), ջերմոց: Առաջին հարկում բացի սենյակներից կան նաև ընդարձակ սրահներ, Ումբերտո I արքայի և թագուհի Մարգարիտ Սավոյի սենյակները: Պալատի դիմաց արքայական այգիներն են, որոնք Պիերմարինին նախագծել է որպես բնանկարային զբոսայգիներ:

Կառույցում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, սակայն 2011 թվականի հուլիսի 23-ից հետո իրավիճակը փոխվել է, երբ այստեղ են տեղափոխվել Իտալիայի 4 նախարարություններ (Էկոնոմիկայի և ֆինանսների, Բարեփոխումների, Սոցիալական և Տուրիզմի):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]