Ջուզեպպե Աբբատի
Ջուզեպպե Աբբատի իտալ.՝ Giuseppe Abbati | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1836[1][2] |
Ծննդավայր | Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 21, 1868[1][2] (32 տարեկանում) |
Մահվան վայր | Ֆլորանս, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Մեկենասներ | Diego Martelli? |
Հայր | Vincenzo Abbati? |
Giuseppe Abbati Վիքիպահեստում |
Ջուզեպպե Աբբատի ( իտալ.՝ Giuseppe Abbati, հունվարի 13, 1836[1][2], Նեապոլ, Երկու Սիցիլիաների թագավորություն - փետրվարի 21, 1868[1][2], Ֆլորանս, Իտալիայի թագավորություն), իտալացի գեղանկարիչ, պատկերել է նկարներ մաքիայոլի ոճով: Եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուզեպպե Աբբատին ծնվել է Նեապոլում, 1836 թվականի հունվարի 13-ին՝ նկարիչ Վինչենցո Աբբատիի և Ֆրանչեսկայի (ծննդով հռոմեացի) ընտանիքում[3]: 1850-1853 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջիրոլամո Միքելանջելո Գրիգոլետտի և Ֆրանչեսկո Բանիարի մոտ: 1856 թվականին ուսանողական գործուղման ժամանակ ծանոթացել է նկարիչներ Տելեմակո Սինորինիի և Վիտո Անկոնայի հետ: Այդ ժամանակ Նեապոլում հոր հետ բացել է արհեստանոց[4]:
Պայքարել է Իտալիայի միասնության համար, որի ժամանակ էլ զրկվել է աջ աչքից: 1860 թվականին հաստատվել է Ֆլորենցիայում, որտեղ ծանոթացել է Սերաֆինո դե Տիվոլի հետ և անդամագրվել մաքիայոլի խմբին:
1861 թվականին Աբբատիի նկարները իտալական ցուցահանդեսում քննադատները բարձր են գնահատել: 1860-ական թվականներին շատ էր նկարում պլեների ոճով ՝ մենաստաններում և Ֆլորենցիայի հարակից այգիներում: Հաճախ էր այցելում և աշխատում Կաստիլոնչելոյում գտնվող Դիեգո Մարտելիի տանը:
Աբբատին ուներ հպարտ և անկախ բնավորություն: 1868 թվականին նա հրաժարվեց նկարիչներին տրվող խրախուսանքներից, Ռիսորջիմենտոյի կրծքանշանից: Հրաժարվեց նաև հաշմանդամներին տրվող թոշակից[5]:
1866 թվականին նա մասնակցել էր Իտալիայի անկախության համար մղվող Երրորդ պատերազմին, որի ժամանակ գերի էր ընկել: Վերադառնալով գերությունից՝ հաստատվում է Կաստել դելլա Միզերիկորդիայում: Մահացել է Ֆլորենցիայում 1868 թվականի փետրվարի 21-ին: Ջուզեպպեն դարձել էր իր իսկ կատաղի շան հարձակման զոհը[6]:
Աբբատին եղել է պերգենտինյան դպրոցի հետևորդ, որի անդամները ուսումնասիրում էին գույնի և ձևի համադրությունը: Դպրոցի հետևորդներից են եղել Սերաֆինո դե Տիվոլին, Նինո Կոստան, Ջովաննի Ֆատորին, Վինչեցո Կաբյանկան: Նկարչական դպրոցը իր անունը ստացել է Ֆլորենցիայի Պերգենտինա այգու անունից, որտեղ նկարիչները սիրում էին աշխատել: Այս դպրոցում են իրենց գործունեությունը ծավալել Սիլվերստրո Լեգան, Օդոարդո Բորրանին, Ռաֆֆայելո Սերնեզին, Տելեմակո Սինորինին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mezzetti A.։ «Abbati, Giuseppe»։ www.treccani.it։ Վերցված է 1.10.2018
|