Ջուդիթ Կրանց
Ջուդիթ Կրանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 9, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 22, 2019[4][2][3] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և հրապարակախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուելսլի քոլեջ և Birch Wathen Lenox School? |
Ժանրեր | սիրավեպ |
Զավակներ | Թոնի Կրանց |
Ջուդիթ Կրանց(անգլ.՝ Judith Krantz, ծննդյան անունը՝ Ջուդիթ Բլումա Գիտել Տարչեր (անգլ.՝ Judith Bluma-Gittel Tarcher, հունվարի 9, 1928[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 22, 2019[4][2][3], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թվականի հունվարի 9-ին Նյու Յորքում[7], հրեական ընտանիքում[8]։ Սովորել է Birch Wathen Lenox School հեղինակավոր դպրոցում, 16 տարեկանում ընդունվել է կանանց լիբերալ արվեստների քոլեջ՝ Ուելսլի քոլեջ։ 1948 թվականին ավարտել է Ուելսլի քոլեջը և տեղափոխվել Փարիզ, որտեղ սկսել է աշխատել է նորաձևության արդյունաբերության ոլորտում, եղել հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ Նա շփվել է մշակույթի, արվեստի և նորաձևության հայտնի ներկայացուցիչների, մասնավորապես Մառլեն Դիտրիխի, Օրսոն Ուելսի և Յուբեր դը Ժիվանշիի հետ[9]։
Մեկ տարի անց վերադարձել է Նյու Յորք։ Ջուդիթն աշխատել է որպես լրագրող Good Housekeeping ամսագրի գեղարվեստական բաժնում, որտեղ հետագայում դարձել է հրատարակության խմբագիր և հնարավորություն է ստացել գրել հոդվածներ ամսագրի համար[10]։
1954 թվականին ամուսնացել է Սթիվ Կրանցի հետ[11], որը հետագայում դարձել է իր գրքերի հիման վրա նկարահանված կինոնկարների և մինի սերիալների մեծ մասի կինո- և հեռուստ ատեսային պրդյուսեր։ Երեք տարի անց նրանք որդի են ունեցել։ Ջուդիթը ստիպված է եղել թողնել աշխատանքը և երկար ժամանակ աշխատել տանը որպես հոդվածների խմբագիր։ Այդ ընթացքում նա համագործակցել է Macleans, McCall's, Ladies 'Home Journal և Cosmopolitan հրատարակությունների հետ։ Հետագայում նա ամբողջովին նվիրվել է գրական գործունեությանը։
2007 թվականին այրիացել է։
Մահացել է 2019 թվականի հունիսի 22-ին Բել Էյրում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 91 տարեկան հասակում[12][13]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Ջուդիթ Կրանցը 50 տարեկան հասակում հրապարակել է իր առաջին վեպը` «Հատիկներ» (անգլ.՝ «Scruples»), որը դարձել է New York Times բեսթսելեր[14]։ Հեղինակել է բազմաթիվ բեսթսելլերներ կանանցի վեպերի ժանրում։
Կրանցի գրքերը թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով և տպագրվել ավելի քան 80 միլիոն օրինակով։ Նրա ութ վեպեր էկրանավորվել են։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 - Հատիկներ ( Scruples)
- 1992 - Հատիկներ 2 ( Scruples Two)
- 1988 - Մինչև մենք նորից կհանդիպենք (Till We Meet Again)
- 1996 - Գարնանային հավաքածու (Spring Collection)
- 1998 - Աստղային փոշի (The Jewels of Tessa Kent, «Թեսա Քենտի զարդերը»)
- 1994 - Սիրահարներ (Lovers)
- 1990 - Ստուդիա «Դեզլ» (Dazzle)
- 1980 - Արքայադուստր Դեյզի (Princess Daisy)
- 1984 - Փառք, սեր և սկանդալներ (անգլ.՝ Mistral’s Daughter, «Միստրալի դուստրը»)
- 1986 - Ես կնվաճեմ Մանհեթենը (I’ll Take Manhattan)
Նա 2000 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրական վեպը՝ Sex and Shopping: The Confessions of a Nice Jewish Girl:
Ջուդիթ Կրանցի ստեղծագործությունների էկրանավորուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատիկներ / Scruples (1980), մինի սերիալ
- Արքայադուստր Դեյզի / Princess Daisy (1983)
- Միստրալի դուստրը // Mistral’s Daughter (1984), մինի սերիալ
- Ես կնվաճեմ Մանհեթենը / I’ll Take Manhattan (1987), մինի սերիալ
- Մինչ մենք նորից կհանդիպենք / / Till We Meet Again (1989), մինի սերիալ
- Գաղտնիքները / Secrets (1992), մինի սերիալ
- Սիրո երգ։ Բոց և կիրք / Torch Song: Fire & Passion (1993)
- Հմայիչը / Dazzle (1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Judith Krantz Dies: Best-Selling Author And Journalist Was 91 Years Old — 2019.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2019/06/23/obituaries/judith-krantz-dead.html
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «UPI Almanac for Thursday, Jan. 9, 2020». United Press International. 2020 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին. «…author Judith Krantz in 1928»
- ↑ Asmelash, Leah; Gray, Melissa. «Judith Krantz, romance novelist, dies at 91». CNN. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Ruark, Liz (2001 թ․ փետրվարի 12). «Person of the Week: Judith Tarcher Krantz '48». Wellesley. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Huseby, Sandy (2000). «Judith Krantz: Life is even better than fiction». Book Page. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Martin, Douglas (2007 թ․ հունվարի 12). «Steve Krantz, 83, Maker of TV Mini-Series, Dies». New York Times. Վերցված է 2007 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Judith Krantz, Novelist Who Wrote Tales of Sex and Shopping, Dies at 91». 2019 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին – via www.bloomberg.com.
- ↑ Fox, Margalit (2019 թ․ հունիսի 23). «Judith Krantz, Whose Tales of Sex and Shopping Sold Millions, Dies at 91». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ New York Times Best Seller List, 18 June 1978
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 22 մահեր
- 2019 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ամերիկացի երկարակյացներ