Յուբեր դը Ժիվանշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուբեր դը Ժիվանշի
ֆր.՝ Hubert de Givenchy
Hubert de Givenchy in his atelier at Avenue George V.tif
Ի ծնեֆր.՝ Hubert, James, Marcel Taffin de Givenchy[1]
Ծնվել էփետրվարի 20, 1927(1927-02-20)[2][3][4][1][5] կամ փետրվարի 21, 1927(1927-02-21)[6]
ԾննդավայրԲովե, Ֆրանսիա
Վախճանվել էմարտի 10, 2018(2018-03-10)[7][8][5] (91 տարեկանում)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, grand couturier, դիզայներ, փոստային բացիկների դիզայներ և գործարար
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ CFDA Lifetime Achievement Award?[9] և CFDA Lifetime Achievement Award?[9]
Կայքgivenchy.com
Hubert de Givenchy Վիքիպահեստում
Օդրի Հեփբըրնը Ժիվանշիի պատրաստած իրիկնային զգեստով

Յուբեր Ջեյմս Մարսել Տաֆեն դը Ժիվանշի (ֆր.՝ Hubert James Marcel Taffin de Givanchy փետրվարի 20, 1927(1927-02-20)[2][3][4][1][5] կամ փետրվարի 21, 1927(1927-02-21)[6], Բովե, Ֆրանսիա - մարտի 10, 2018(2018-03-10)[7][8][5], Նյոյի սյուր Սեն) - ֆրանսիացի մոդելավորող, նորաձևության Givanchy տան հիմնադիր (1952 թ.): Նորաձևության նրա ընկալումները մարմնավորել են երկու հանրահայտ հաճախորդուհիներ՝ Օդրի Հեփբյորնը և Ժակլին Քենեդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուբեր դը Ժիվանշին ֆրանսիացի գեղանկարիչ Պիեռ-Ադոլֆ Բադենի ծոռն է: Ֆաշիստ զավթիչներից Ֆրանսիայի ազատագրումից հետո նա վերադարձել է Փարիզ, որտեղ որպես ասիստենտ է աշխատել ու սովորել այնպիսի վարպետ մոդելավորողների մոտ, ինչպիսիք են Ժակ Ֆատը, Ռոբեր Պիգեն, Լյուսիեն Լելոնգը, Էլզա Սկիապարելլին: 1952 թվականի փետրվարի 2-ին քսանհինգամյա Յուբերը բացել է նորաձևության իր սեփական տունը՝ Givanchy-ն: Այդ ժամանակ նա բարձր նորաձևություն ստեղծողներից ամենաերիտասարդն էր: Նրա առաջին իսկ հավաքածուն հաջողությամբ է պսակվել: Յուբերի մամլո գործակալն ու ընկերության «դեմք»-ը դարձավ մանեկենուհի Բետտինա Գրացիանին, որի համար նա ստեղծել է «Բետտինա» կանացի վերնաշապիկը՝ բամբակյա գործվածքից կարված ճերմակ, համեստ մի վերնաշապիկ՝ թևքերին՝ սև-սպիտակ ալիքներ:

1953 թվականին Ժիվանշին ծանոթացել է իր կուռքի՝ իսպանացի մոդելավորող Քրիստոբալ Բալենսիագայի հետ: Հետագայում՝ 1957 թվականին, երբ վերջինս որոշեց արգելել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը հագուստի իր հավաքածուների առաջին ցուցադրություններին, Ժիվանշին իր աջակցությունը հայտնեց նրան և պաշտպան կանգնեց նրա նախաձեռնությանը: Ըստ այդ մտահղացման՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրավունք էին ստանալու ներկա գտնվել նոր հավաքածուի առաջին ցուցադրությունից ութ շաբաթ անց կազմակերպվող ցուցադրությանը միայն, որպեսզի հնարավորություն չունենային ազդելու գնորդների կարծիքների, տեսակետների վրա:

Դերասանուհի Օդրի Հեփբյորնն էր, որ դարձավ մարմնավորողը կնոջ արտաքին տեսքի մասին Ժիվանշիի պատկերացումների, այնպիսի՛ կնոջ, ում համար հագուստի նմուշօրինակներ էր ստեղծում ինքը: Նրանց երեսնիննամյա համագործակցությունն սկսվեց «Սաբրինա» կինոնկարից (1954 թ.). Յուբերը դերասանուհու համար մի քանի տարազամնուշներ պատրաստեց, բայց ֆիլմի տիտրերում նրան մոռացան հիշատակել: Հաջորդ տարի՝ 1955 թվականին Էդիտ Հեդը, որը կինոնկարի տարազների գծով նկարիչն էր ի պաշտոնե, «Սաբրինա»-ի համար «Օսկար» կինոմրցանակի արժանացավ: Այդ ժամանակներից սկսած՝ Հեփբյորնը դարձավ Ժիվանշիի մտերիմ ընկերուհին և միայն ու միայն նրան էր հագուստ պատվիրում թե՛ կինոնկարահանումների և թե առօրյայի համար և, բացի այդ, մասնակցում էր նրա հավաքածուների ցուցադրություններին: «Զվարճալի մռութիկը» (1957 թ.), «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1961 թ.), «Շարադ» (1963 թ.), «Ինչպես գողանալ միլիոն» (1966 թ.) ֆիլմերում իրեն վստահված դերերը դերասանուհին մարմնավորել է՝ կրելով Ժիվանշիի կերտած տարազները, և դրանք դարձել են այդ ժամանակների ընդգծված նրբագեղության խորհրդանիշեր: Որպես դիզայներ՝ Ժիվանշին Հեփբյորնի համար ստեղծել է նաև իր առաջին օծանելիքը՝ L'Interdit բուրմունքը, որի թողարկումն սկսվեց 1957 թվականից: Այդ ծաղկա-ալդեհիդային, ասես դիմափոշու նրբերանգն արտահայտող բուրմունքը կանխորոշեց Parfums Givanchy ընկերության հիմնադրումը:

Ժիվանշիի ոճը մարմնավորող երկրորդ կինը դարձավ Ժակլին Քենեդին, որն, ի դեպ, ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հուղարկավորության արարողությանը Ժիվանշիի ստեղծած հագուստով էր մասնակցում:

1973 թվականին մոդելավորողն սկսեց տղամարդկանց համար նույնպես հագուստի հավաքածուներ հորինել, իսկ 1974 թվականին նրա ընկերությունը թողարկեց տղամարդկանց համար ստեղծած արդեն երրորդ օծանելիքը՝ Givanchi Gentleman-ը, որի հեղինակը Պոլ Լեժեն է:

1995 թվականին Ժիվանշին հայտարարեց, որ արդեն անցնում է հանգստի:

2007 թվականի հունվարին Ֆրանսիայի փոստը թողարկեց Սուրբ Վալենտինի օրվան նվիրված երկու դրոշմանիշ, որոնց դիզայնի հեղինակը Յուբեր դը Ժիվանշին էր:

2016 թվականի հունվարին նա առաջինների թվում հանդես եկավ ի պաշտպանություն Գործվածքեղենի թանգարանի, որը ֆրանսիական կառավարությունը մտադրվել էր փակել անբավարար ֆինանսավորման պատճառով: 2017 թվականին համբավավոր մոդելավորողը այդ հարցի կապակցությամբ անձամբ դիմեց հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Յուբեր դը Ժիվանշին վախճանվել է 91 տարեկան հասակում՝ 2018 թվականի մարտի 10-ին, Ֆրանսիայի Բովե քաղաքում;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Le couturier Hubert de Givenchy est mort à l’âge de 91 ans Перейти ↑ Hubert de Givenchy (фр.). Ykone (26 января 2009). Проверено 18 сентября 2009. Архивировано 9 февраля 2012 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Official Givenchy Site Hubert de Givenchy: 18 facts about the iconic designer