Ջորջ Սիրլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջորջ Սիրլ
George Searle
George Mary Searle.jpg
Ծնվել է հունիսի 27, 1839({{padleft:1839|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:27|2|0}})
Լոնդոն
Մահացել է հուլիսի 7, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}}) (79 տարեկանում)
Նյու Յորք
Քաղաքացիություն US flag 48 stars.svg ԱՄՆ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Ամերիկյան կաթոլիկ համալսարան

Ջորջ Մարի Սիրլ (անգլ.՝ George Mary Searle, ծնվ. 1839 թ. հունիսի 27 - մահ. 1918 թ. հուլիսի 7), ամերիկացի կաթոլիկ եկեղեցական, աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Դադլի աստղադիտարանում։ 1858 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է (55) Պանդորա աստերոիդը, որը նրա առաջին և վերջին հայտնաբերած աստերոիդն էր։ Բացի այդ նա հայտնաբերել է 6 գալակտիկա։ Հետագայում դասավանդել է «Ամերիկայի կաթոլիկ համալսարանում»։

1905 թվականին Ջորջ Սիրլը հրատարակել է իր գաղափարները Գրիգորիական օրացույցի բարեփոխման համար։ Առաջարկվել է ամեն նոր տարին սկսել կիրակի օրվանից[1]։ Ըստ նոր օրացույցի ոչ նահանջ տարիներում պետք է լիներ 364 օր կամ ճիշտ 52 շաբաթ, ինչը հնարավոր էր դառնում փետրվար ամսվա կրճատման հաշվին մինչև 27 օր։ Իսկ նահանջ տարիների մեջ շաբաթների քանակը ավելանում էր մեկով, այսինքն մինչև 53, իսկ օրերի քանակը դառնում էր 371։ Այս ավելացված շաբաթը առաջարկվում էր դարձնել տոնական և ավելացնել ապրիլի ու մայիսի միջև։ Այս համակարգով նահանջ կհամարվեր ամեն հինգերորդ տարին, բացառությամբ այն տարիների, որոնք կլինեին բազմապատիկ 50 և 400 թվերին։ Արդյունքում կստացվեր օրացույց, որում ամեն 400 տարվա մեջ կլիներ 20871 շաբաթ, որը կհամընկներ այսօրվա Գրիգորիական օրացույցին։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Անգլալեզու երկրներում շաբաթվա օրերը ընդունված է հաշվել կիրակի օրվանից, այլ ոչ երկուշաբթիից։

Գրականություն[խմբագրել]

  • Կաթոլիկ հանրագիտարանը և նրա ստեղծողները (1917), էջ` 157; archive.org։
  • Ջորջ Մ. Սիրլ, «Հնարավոր օրացույց» Կաթոլիկ աշխարհ, Ընդհանուր գրականության և գիտության ամսագիր (Նոյ. 1 1905), էջ` 239։

Արտաքին հղումներ[խմբագրել]