Ջորջ Կարպատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Կարպատի
Ծնվել էմայիսի 17, 1934(1934-05-17)
Դեբրեցեն, Հունգարիա[1]
Մահացել էփետրվարի 6, 2009(2009-02-06)[2] (74 տարեկան)
Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]
Քաղաքացիություն Կանադա և  Հունգարիա
Մասնագիտություննյարդակենսաբան, նյարդաբան, բժիշկ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՄաքԳիլի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն[3] և նյարդաբանություն[3]
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Կանադայի թագավորական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][3] և հունգարերեն[3]
Պարգևներ

Ջորջ Կարպատի (անգլ.՝ George Karpati, մայիսի 17, 1934(1934-05-17), Դեբրեցեն, Հունգարիա[1] - փետրվարի 6, 2009(2009-02-06)[2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]), կանադացի նյարդաբան։ Նյարդամկանային խանգարումների, այդ թվում մկանային տարաճման ախտորոշման և բուժման առաջատար փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Կարպատին ծնվել է Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։ Վերապրել է հոլոքոստը, 1957 թվականին գաղթել է Կանադա[7]։ 1960 թվականին Դալհուզի համալսարանից ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում։ Շուրջ 30 տարի զբաղվել է նյարդաբանության կլինիկական պրակտիկայով, հետազոտությամբ և դասավանդմամբ[8]։ Ղեկավարել է Իսահակ Ուոլթոն Կիլամ ամբիոնը, եղել է ՄաքԳիլի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր[7]։

2001 թվականին մկանային տարաճման բնագավառում ներդրման համար արժանացել է Կանադայի շքանշանի[9]։ 2005 թվականին արժանացել է Քվեբեկի ազգային շքանշանի ասպետի կոչման[10]։ Եղել է Կանադային թագավորական ընկերության և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ[7]։

Կարպատին մահացել է 2009 թվականի փետրվարի 6-ին, 74 տարեկան հասակում։ Թաղված է Մոնրեալի Բարոն դե Հիրշ գերեզմանատանը[7]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pathology of skeletal muscle. New York: Churchill Livingstone. 1984. (Stirling Carpenterrel)
  • Myoblast transfer therapy. Ed. by Robert C. Griggs, George Karpati. New York: Plenum Press. 1990.
  • Disorders of voluntary muscle. Ed. by George Karpati et al. Cambridge: Cambridge University Press. 2001.
  • Az izombetegségek alapjai és modern szemlélete. Budapest: Springer. 2001. (Molnár Mária Judittal)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]