Ջորջ Արնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Արնալդ
George Arnald by George Arnald.jpg
Ծնվել է1763[1][2][3][…]
ԾննդավայրԲերկշիր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 21, 1841(1841-11-21)[1][5]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար[4] և ծովանկար[4]
ԱշակերտներHenry William Pickersgill?[4]
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Commons-logo.svg George Arnald Վիքիպահեստում
Ջորջ Արնալդի ինքնադիմանկարը, 1831 թվական

Ջորջ Արնալդ (1763[1][2][3][…], Բերկշիր, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 21, 1841(1841-11-21)[1][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի նկարիչ, բնանկարիչ։ Հայտնի է պատմական տեղագրական պատկերներով։ Նրա անենաճանաչված նկարը պատկերում է Նողոսի ճակատամարտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Արնալդի «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում» 1798 թվական

Ջորջ Արնալդը ծնվել է 1763 թվականին։ Որոշ տվյալների համաձայն նա ծնվել է Նորթհեմփթոնշիրի (ներկայումս Բեդֆորդշիր) Ֆեմդիփ գյուղում (ներկայումս Ֆարնդիշ), իսկ ըստ այլ տվյալների, նա ծնվել է Բերկշիրում[6][7]։

Նրա վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ կան, բայց համարվում է, որ նախ աշխատել է սպասավոր, մինչ նկարչություն սովորելը։ Նա բնանկարիչ և փորագրող Ուիլյամ Պիտերի (1738-1821) աշակերտն էր[6]։

Առաջին անգամ ցուցահանդեսների է մասնակցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) 1788 թվականին։ Ընդհանուր առմամբ նա այստեղ ցուցադրության է ներկայացրել 176 աշխատանք, իսկ Բրիտանական ինստիտուտում՝ 63 աշխատանք։ 1810 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) ասոցացիայի անդամ, բայց երբեք չի ընդգրկվել ամբողջական կազմի մեջ[8]։ Զրուցելով Ջորջ Բոմոնտի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել Բրիտանական ինստիտուտի և Լոնդոնի Ազգային պատկերասրահի կայացման գործում, Արնալդի կրթության բացակայության մասին Ուիլյամ Վորդսվորթը ցավով է նշել, ասելով.

Aquote1.png "Նա ավելի լավ նկարիչ կլիներ, եթե նրա տաղանդը թույլ տար ավելի շատ սովորել երիտասարդ տարիքում . . . Ես չեմ կարծում, որ հնարավոր է գերազանց արդյունքի հասնել բնանկարչության ոլորտում առանց բանաստեղծական ոգու խորը զարգացումների[9] Aquote2.png


Նրա ամենաճանաչված և բարձր գնահատականի արժանացած աշխատանքը իր հիմնական ոճին չի պատկանում։ «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում 1798 թվականի օգոստոսի 1-ին», Արնալդի միակ ճանաչված ծովանկարն է[10]։ Այն 500 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցույթին մասնակցած չորս նկարներից մեկն էր, որոնք պատվիրել էին Գրինվիչ հոսպիտալի պատկերասրահը ձևավորելու համար[6]։ Այն ցուցադրվել է Բրիտանական ինստիտուտում 1827 թվականին, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Գրինվիչ ծովային պատկերասրահում[6]։ Այն պատկերված է որպես «նկարը նկարում» Թոմաս Դեյվիդսոնի «Անգլիայի հզորությունը և հպարտությունը» նկարում, որի կողքին Լեմուել Էբոթի «Հորացիո Նելսոն» դիմանկարն է, որոնք գտնվում են Գրինվիչ հոսպիտալում[11]։

Արնալդը Ջոն Վարլիի ընկերն էր, և 1798-1799 թվականներին միասին ուղևորվում են Ուելս։ Նրա աշակերտներից է դիմանկարիչ Հենրի Վիլյամ Փիքերսգիլը, ով դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի լիարժեք անդամ։ Նկարել է Ուիլյամ Վորդսվորթի, Արթուր Ուելսլի Վելինգթոնի և Ռոբերտ Պիլի դիմանկարները[6][12][13]։

Բացի որոշ գրքերի նկարազարդումներից, նա ստեղծել էր «Մաաս գետի տեսարաններ» ալբոմը 1828 թվականին[14]։ Նա ցուցադրեց գիտական աշխատանք՝ յուղաներկով բնանկար, որտեղ արտահայտված էին տարատեսակ դիագրամներ և երկու ուսումնասիրված յուղանկարներ[15]։

Արնալդը մահացել է 1841 թվականի նոյեմբերի 21-ին Լոնդոնի Պոնտոնվիլա շրջանում։

Աշխատանքները թանգարաններում և պատկերասրահներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Թեյթ պատկերասրահում, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, Բելգիայի Լյեժի համալսարանում[7][16][17][18]։ Հալի Ֆերենզ պատկերասրահում է գտնվում նրա «Չարլզ առաջինը Հալի առջև» նկարը, իսկ «Քրոմվելը զորքին ուղեկցում է Վինչեստր» նկարը գտնվում է Վինչեստրի թանգարանում[19]։

Գրքերի նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնալդի որոշ աշխատանքներ օգտագործվել են գրքերի նկարազարդումների համար, ինչպես, օրինակ

  • Վ. Սկոտ «Անգլիայի և Շոտլանդիայի անտիկ շրջանի սահմանները», Էդինբուրգ, 1814
  • Ջեյմս Դուգդեյլ «Նոր Բրիտանացի ճանապարհորդը», Լոնդոն, 1819
  • Թոմաս Րայթ «Էսեքս Կոմսության պատմությունը», Լոնդոն, Վիռտու,1836

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 George Arnald
  3. 3,0 3,1 George Arnald
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 George Arnald — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «George Arnald biography on the National Maritime Museum website»։ Արխիվացված է օրիգինալից 2003-09-02-ին։ Վերցված է 2008-09-06 
  7. 7,0 7,1 «George Arnald in the Royal Academy Collections»։ Վերցված է 2008-09-06 
  8. «List of Royal Academicians (A)»։ Վերցված է 2008-09-11 
  9. «Altick, Richard D.,Paintings From Books: Art and Literature in Britain 1760–1900, Ohio State University Press»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-18-ին։ Վերցված է 2008-09-07 
  10. «Biography of William Henry Pickersgill»։ Royal Observatory Greenwich։ Արխիվացված է օրիգինալից 2004-08-24-ին։ Վերցված է 2008-09-11 
  11. «The Greenwich Hospital collection BHC 1811 at Portcities.org.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին։ Վերցված է 2008-09-11 
  12. «List of Royal Academicians (P)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-07-ին։ Վերցված է 2008-09-11 
  13. «Philip Mould Ltd: Historical portraits image library»։ Վերցված է 2008-09-11 
  14. Copy in National Art Library, V&A (issued in parts from at least 1822).
  15. Copy in NAL; see P. Bicknell & J. Munro, Gilpin to Ruskin: Drawing Masters and their Manuals, 1800-1860 (1988), no. 49.
  16. «George Arnald's work in the Tate Collection»։ Վերցված է 2008-09-06 
  17. «George Arnald self-portrait in the collection of the National Portrait Gallery (London)»։ Վերցված է 2008-09-06 
  18. «Engravings of George Arnald works held at the University of Liège, Belgium»։ Վերցված է 2008-09-06 
  19. Harrington, Peter (1993). British Artists and War: The Face of Battle in Paintings and Prints, 1700-1914. London: Greenhill.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Houfe, Simon, "The Bedfordshire Prodigy: George Arnald ARA", Bedfordshire Magazine, Vol 2, (1990), pp. 135–41

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]