Ջովդեթ Հաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովդեթ Հաջիև
Jovdat Hajiyev.jpg
Բնօրինակ անունՀաջիև Ահմեդ-Ջովդեթ Իսմայիլ օղլի
Ի ծնե անունHacıyev Əhməd-Cövdət İsmayıl oğlu
Ծնվել է1917 հունիսի 5,[1] Շաքի, Ադրբեջան, Ռուսաստան
Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել էհունվարի 18, 2002(2002-01-18) (տարիքը 84),[2] Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան
Ժանրերդասական, սիմֆոնիա, օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինԷմինե Դիլբազի
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան և «Փառքի» շքանշան
Jovdat Hajiyev Վիքիպահեստում

Հաջիև Ահմեդ-Ջովդեթ Իսմայիլ օղլի (ադրբ.՝ Hacıyev Əhməd-Cövdət İsmayıl oğlu), (հունիսի 5 (18), 1917[3], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 2002(2002-01-18)[3], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր: ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովդեթ Հաջիևը ծնվել է 1909 թվականին Շաքիում[4]։ Առաջին կրթությունն ավարտելուց հետո, սովորել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում 1935-1938 թվականիններին: 1938-1941թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, և պատերազմի տարիներին նրա կրթությունը մնացել է անավարտ: Հետագայում շարունակելով կրթությունը 1947-ին սովորել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի դասարանում: 1947-ից մինչև նրա կյանքի ավարտը նա զբաղվում էր կոմպոզիտորական գործունեությամբ: Ջովդեթ Հաջիևը դասավանդել է Բաքվի երաժշտական ակադեմիայում: 1957-1969 թվականներին եղել է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր: Նա երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով: Պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն պարգը `Փառքի շքանշանով: Ջովդեթ Հաջիևը մահացել է 2002 թվականի հունվարի 18-ին `85 տարեկան հասակում[5]:

Գլխավոր ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Sülh uğrunda»-simfonik poema («Խաղաղության համար»-սիմֆոնիկ պոեմ)
  • «Vətən»-opera, Q.Qarayevlə birgə; («Հայրենիք» օպերա, Կարա Կարաևի հետ միասին;)
  • «Azərbaycan»-suita («Ադրբեջան» սյուիտ)
  • «Zirvələrə»-simfoniya («Գագաթները» սիմֆոնիա)
  • "Şəhidlər"-simfoniya («Շեհիդներ» սիմֆոնիա)
  • "Onu zaman seçib"-simfoniya («ժամանակը ընտրեց նրան» սիմֆոնիա)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]