Ջոն Էդվարդ Վարնոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Էդվարդ Վարնոք
անգլ.՝ John Warnock
Ծնվել էհոկտեմբերի 6, 1940(1940-10-06)
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 19, 2023(2023-08-19)[1] (82 տարեկան)
Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, ձեռնարկատեր, գործարար և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Adobe, Evans & Sutherland? և PARC?
Պաշտոն(ներ)գլխավոր գործադիր տնօրեն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերՅուտայի համալսարան և Olympus High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարDavid C. Evans? և Այվեն Սազերլենդ
Պարգևներ
 John Warnock Վիքիպահեստում

Ջոն Էդվարդ Վարնոք (անգլ.՝ John Edward Warnock, հոկտեմբերի 6, 1940(1940-10-06), Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 19, 2023(2023-08-19)[1], Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համակարգչային գիտությունների բնագավառի ամերիկացի գիտնական, գործարար, որն առավել հայտնի է որպես Adobe Systems ընկերության համահիմնադիր (Չարլզ Գեսչկեի հետ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարնոքը ծնվել և մեծացել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում։ 1958 թվականին ավարտել է Օլիմպուս ավագ դպրոցը։ Յուտա նահանգի համալսարանում ստացել է մաթեմատիկայի ու փիլիսոփայության բակալավրի և մաթեմատիկայի մագիստրոսի կրթական աստիճաններ, ինչպես նաև փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան համակարգչային գիտությունների բնագավառում։ Ներկայում ապրում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Վարնոքի առաջին հրապարակումն ու նրա թեզի թեման 1964 թվականին եղել է ապացույցն այն թեորեմի, որը լուծում էր Ջեյքոբսոնի ռադիկալը վերջավոր շարքի մատրիցաների համար[5], որն 1956 թվականին ներկայացրել էր ամերիկացի մաթեմատիկոս Նաթան Ջեյքոբսոնը։ 1969 թվականին իր դոկտորական ատենախոսության մեջ Վարնոքը նկարագրել է համակարգչային գրաֆիկայում անտեսանելի մակերևույթների հեռացման ալգորիթմը[6], որը կոչվել է Վարնոքի ալգորիթմ և, որը լուծում էր բարդ պատկերների արտացոլման խնդիրը։

Ջոն Վարնոքը և Չարլզ Գեսչկեն Adobe Systems ընկերության հիմնադրման ժամանակ, 1982

1976 թվականին, երբ աշխատում էր Evans & Sutherland ընկերությունում, որն զբաղվում էր համակարգչային գրաֆիկայով, Վարնոքը մտահղացել է ստեղծել PostScript ծրագրավորման լեզուն։

Նախքան Գեսչկեի և Պուտմանի հետ համատեղ Adobe-ի հիմնումը, 1978 թվականին Վարնոքը Գեսչկեի հետ աշխատել է Xerox's Palo Alto Research Center-ում (Xerox PARC): Կապված InterPress տեխնոլոգիայի հետագա զարգացման վերաբերյալ Xerox-ի ղեկավարության հետ տարաձայնության պատճառով նա Գեսչկեի և Պուտմանի հետ լքել է Xerox-ը, որպեսզի 1982 թվականին հիմնեն Adobe-ը։ Իրենց նոր ընկերությունում նրանք մշակել են PostScript տեխնոլոգիան, որը շատ ավելի դյուրացրել է տեքստի և պատկերների տպագրման գործընթացը և հեղափոխական դեր է ունեցել 1980-ականների հրատարակչական ոլորտում։ 1991 թվականի գարնանը Վարնոքը սկսել է աշխատանքը Camelot[7] համակարգի վրա, որը հետագայում դարձել է Portable Document Format ֆայլի ձևաչափ։

Վարնոքի սիրած զբաղմունքներից են լուսանկարչությունը, դահուկասահքը, հետիոտնային զբոսաշրջությունը, նկարչությունը, վեբ կայքերի զարգացումը և հազվադեպ գիտական գրքերի և հնդկացիների կենցաղային իրերի պահպանումը[8]։

Ջոնը կնոջ՝ Մարվայի հետ զգալի բարեգործական աջակցություն են ցուցաբերել կրթության զարգացման գործին։ Այսպես, օրինակ, 2003 թվականին նրանք նվիրաբերել են 5,7 միլիոն դոլար Յուտա նահանգի համալսարանի նոր մասնաշենքի կառուցման համար[9], որն էլ ստացել է The John E. and Marva M. Warnock Engineering Building անվանումը։ Շինարարությունն ավարտվել է 2007 թվականին և ներկայում այնտեղ տեղակայված են Scientific Computing and Imaging Institute-ը և Յուտա նահանգի համալսարանի ինժեներական քոլեջի դեկանատը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Վարնոքն ստացել է զգալի քանակությամբ գիտական և տեխնիկական մրցանակներ, մասնավորապես՝ 1989 թվականին Հաշվողական տեխնիկայի միության կողմից արժանացել է Software Systems Award մրցանակի[10], 1995 թվականին ստացել է Յուտայի ​​համալսարանի վաստակավոր շրջանավարտի մրցանակ, իսկ 1999 թվականին ճանաչվել է Հաշվողական տեխնիկայի միության անդամ։ 2000 թվականին Օպտիկական միությունը Վարնոքին պարգևատրել է Էդվին Հերբերտ Լենդի մեդալով[11]։ 2002 թվականին Վարնոքը դարձել է Համակարգչային պատմության թանգարանի պատվավոր անդամ համակարգչային գրաֆիկայի և տպագրության ոլորտում նորարարության և համակարգչային դասավորության առևտրայնացման գործում ունեցած իր նվաճումների համար[12]։ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը 2003 թվականի նոյեմբերին Վարնոքին պարգևատրել է Բոդլի մեդալով[13] [14]. 2008 թվականին Վարնոքը և Գեսչկեն IEEE համակարգչային միության կողմից պարգևատրվել են Computer Entrepreneur Award մրցանակով[15]։ 2009 թվականի սեպտեմբերին Վարնոքին և Գեսչկեին շնորհվել է ազգային բարձրագույն պարգևներից մեկը՝ Տեխնոլոգիաների և նորարարության ազգային մեդալ[16], որը շնորհվում է այն գիտնականներին, ինժեներներին և գյուտարարներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել տեխնոլոգիական առաջընթացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Adobe Co-Founder Dr. John Warnock Passes at 82Business Wire.
  2. https://www.nytimes.com/2023/08/24/technology/john-warnock-dead.html
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. John Warnock: National Medal of Technology and Innovation, Computer Science
  5. Sexauer NE and; Warnock, J. E. The Radical of the Row-Finite Matrices over an Arbitrary Ring(անգլ.) // Transactions of the American Mathematical Society : journal. — American Mathematical Society, 1969. — Т. 139. — С. 281—295. — doi:10.1090/s0002-9947-1969-0238889-9
  6. «A hidden surface algorithm for computer generated halftone pictures»  , 32 страницы
  7. «The Camelot Project»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-04-ին։ Վերցված է 2020-06-17 
  8. Nagy C., etal The Splendid Heritage:perspectives on American Indian art / Warnock J and Warnock M.. — Salt Lake City: Կաղապար:Нп3, 2009. — С. 223. — ISBN 0874809606
  9. «U Receives Cornerstone Gift for New Engineering Building: President Bernard J. Machen Announces Plans for the John E. and Marva M. Warnock Engineering Building»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին։ Վերցված է 2018-03-21 
  10. «Software Systems Award Awardees List» 
  11. «Edwin H. Land Medal Winners List» 
  12. «Computer History Museum Fellow Awards» 
  13. «Speech of welcome at the Bodleian Library's San Francisco dinner, 13 November 2003»։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 17 June 2020 
  14. «Speech of welcome to the Bodley Medal Event»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-14-ին։ Վերցված է 2020-06-17 
  15. «Computer Entrepreneur Past Recipients» 
  16. «Adobe co-founders to receive national science award» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]