Ջոն Դունկան Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դունկան Ֆերգյուսոն
Ծնվել էմարտի 9, 1874(1874-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրԼիթ
Վախճանվել էհունվարի 30, 1961(1961-01-30)[1][2][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի արվեստի քոլեջ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[5]
ԱշակերտներԼոուրենս Ատկինսոն
ԱմուսինՄարգարեթ Մորիս
 John Duncan Fergusson Վիքիպահեստում

Ջոն Դունկան Ֆերգյուսոն (անգլ.՝ John Duncan Fergusson, մարտի 9, 1874(1874-03-09)[1][2][3][…], Լիթ - հունվարի 30, 1961(1961-01-30)[1][2][4][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նկարիչ և քանդակագործ։ Շոտլանդական կոլորիստների (անգլ.՝ Scottish Colourists) նկարչական դպրոցի ամենաառանցքային դեմքերից մեկը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Eastre, Hymn to the Sun by J D Fergusson, 1924, Perth Museum

Ֆերգյուսոնը ծնվել է Լիթում, Էդինբուրգ[6], չորս երեխաներից առաջինն էր[6]։ Չնայած այն հանգամանքին, որ ստացել էր նավատորմային վիրաբույժի կրթություն, կարճ ժամանակ անց գիտակցում է, որ իր կոչումը նկարչությունն է։ Այնուհետև նա ընդունվում է Էդինբուրգոի Հոգեբարձուների Նկարչական Ակադեմիա(անգլ.՝ Trustees Drawing Academy։ Շատ կարճ ժամանակահատվածում հիասթափվում է ուսուցման կոշտ մեթոդներից և ընտրում ինքնակրթության ուղին։ Այդ նպատակով սկսում է ճանապարհորդել դեպի Մարոկկո, Իսպանիա և Ֆրանսիա, որտեղ ծանոթանում է այդ ժամանակաշրջանի այլ արվեստագետների հետ։ Նրանց թվում էր Սամուել Պեպլոեն ով հետագայում ճանաչվում է որպես Շոտլանդացի Կոլորիստներից մեկը[7]։

Նկարչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Ֆերգյուսոնն առաջին անգամ ուղևորվեց Փարիզ, որպեսզի ուսումնասիրի Լուվրը[6][7]։ Նրա վրա մեծ ազդեցություն թողեցին իմպրեսիոնիստական նկարները։ Առանձնահատուկ ազդեցություն ունեցավ Կայբոտայի(ֆր.՝ Gustave Caillebotte)արվեստը։ Այդ ամենը մեծ դեր խաղաց նրա նկարչական ոճի ձևավորման գործում[6]։ Ավելի ուշ նա հրապուրվեց Ֆովիզմով և գույների օգտագործման ֆովիստական սկզբունքը դարձավ նրա արվեստի տարբերակիչ հատկանիշը։ Անդրե Դունոյեր դե Սեգոնզակը 1961թ-ի Ֆերգյուսոնի «Հուշարձանների ցուցահանդես»(անգլ.՝ Memorial Exhibition)գրքի վերաբերյալ իր աշխատության նախաբանում գրել է «Նրա արվեստը արտացոլում է կյանքի նկատմամբ նրա ունեցած խորը և մաքուր սերը։ Օժտված է ճկուն, հազվադեպ հանդիպող շատ նուրբ զգացողությամբ, քանդակագործին հատուկ որակով։ Նա միաձուլվել է արվեստին գունային բացառիկ զգացողությամբ՝ գույներ որոնք արտահայտիչ են, հնչեղ, հարուստ և ճոխ իրենց էությամբ[6]։

Քսաներորդ դարի սկզբին Փարիզը գեղարվեստական տաղանդի աճի բնօրրանն էր, որի մի մասը դարձավ Ֆերգյուսոնը։ Փարիզը հայտնի էր սրճարանային հասարակությամբ, որի անդամներն էին նաև Մատիսն ու Պիկասոն և որոնց միացավ նաև Ֆերգյուսոնը[8]։ Բացի այդ, նա և իր ընկեր Սամուել Պեպլոն 1904–09 թվականներն ընկած ժամանակահատվածում կանոնավոր կերպով միասին նկարել են Փարիզի Պլեյջում[9] և ափի երկայնքով ձգվող այլ տեղերում։ Հենց այս ժամանակաշրջանում էլ նա սկսեց իր հարաբերությունները ամերիկացի նկարազարդող Էնն Էսթել Ռայսի (1879–1959) հետ[10], որին նա խրախուսեց զբաղվել նկարչությամբ։ Էնն Էսթելին ուղարկել էին Փարիզ՝ նկարներ տրամադրելու թատրոնի, բալետի, օպերայի և մրցարշավների մասին հոդվածների համար, որոնք տպագրվեցին Հյուսիսային Ամերիկայի ամսագրում և պետք է դառնար բնորդուհի Ֆերգյուսոնի կտավներից շատերի համար[11]։

Կարիերան Առաջին համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ֆերգյուսոնը համարվում էր ժամանակակից բրիտանական գեղանկարչության առաջատարներից մեկը։ Պատերազմի տարիներին գեղարվեստական ձեռքբերումները չնչին էին, և միայն պատերազմի ավարտին էր, որ նա վերականգնեց իր աշխատանքի տեմպը։

1920 թվականին բնակություն հաստատեց Լոնդոնում։ Իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակեպվեց Ալեքսանդր Ռեյդի կողմից 1923 թվականի սեպտեմբերին Գլազգոյի La Societe des Beaux Artes-ում, ապա վերացուցադրվեց Էդինբուրգի Aitken & Dott's պատկերասրահում 1923 թվականի հոկտեմբերին Ռեյդի միջոցով։ Ռեյդը 1924թ-ի փետրվարին Փարիզում գտնվող Galerie Barbazanges պատկերասրահում կազմակերպեց չորս հեղինակների ցուցահանդես, որոնցից մեկը Ֆերգյուսոնն էր[12]։ 1928 թվականին նա և իր զուգընկերուհին՝ պարուհի Մարգարետ Մորիսը, տեղափոխվեցին Փարիզ ապրելու, մինչև պատերազմի ուրվականը կրկին հայտնվեց Եվրոպայում, ինչի հետևանքով զույգը տեղափոխվեց Գլազգո 1939 թվականին, որտեղ նրանք ապրեցին մինչև իրենց կյանքի ավարտը։ Լինելով Գլազգոյի արվեստի ակումբի անդամ՝ Ֆերգյուսոնը 1939 թվականի ապրիլին տեղի ունեցած ցուցահանդեսում դիմանկար ցուցադրեց[13]։

1940 թվականին Ֆերգյուսոնը հիմնեց «Նոր արվեստի ակումբը», որից առաջացավ նկարիչների «Նոր շոտլանդական խումբը»։ Խմբի առաջին նախագահը Ֆերգյուսոնն էր[14]։ 1943թ-ին նա հրատարակեց իր գիրքը՝ «Ժամանակակից շոտլանդական նկարչություն» վերնագրով[15]։ Նրա մահից հետո նրա այրին՝ Մարգարետ Մորիսը ամուսնու կտավներից տասնչորսը նվիրեց Ստիրլինգի համալսարանին, երբ այն հիմնադրվեց 1968 թվականին[6]։ Մահվանից հետո նրա աշխատանքները մնացին հանրաճանաչ և 1992թ-ին՝ Պերտում հիմնադրվեց Ֆերգյուսոնի պատկերասրահը, որտեղ մինչև այսօր պահմանվում են նրա աշխատանքները[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Duncan FergussonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Cumming E. Fergusson, J(ohn) D(uncan) // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T027923
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Peploe, Guy. «Fergusson at Stirling». University of Stirling. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 Millar, Barbara (2011 թ․ հունվարի 7). «A man of colour». Scottish Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին.
  8. «J D Fergusson». Art From Scotland. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  9. See Fergusson's "Evening at Paris Plage" (1904) Արխիվացված 24 Հունվար 2013 Wayback Machine, "Building at Paris Plage" Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, "Grey Day" and "Estelle Rice on the beach" (1907)
  10. Biographical details Արխիվացված 2 Հոկտեմբեր 2011 Wayback Machine
  11. Տե՛ս Duncan Miller Fine Arts Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine և Perth Museum and Art Gallery Արխիվացված 21 Հունվար 2011 Wayback Machine
  12. Alexander Reid in Context, Frances Fowle,_vol1
  13. Glasgow Herald article 1 April 1939 ‘’Glasgow Art Club Annual Exhibition’’ Retrieved 2011-08-17
  14. Moffat, Alexander; Riach, Alan (2015). «J D Fergusson: A Biographical Timeline». Modern Scottish Painting. Luath Press. էջ 64. ISBN 9781910021880.
  15. Taylor, Alan (2015 թ․ հուլիսի 4). «J D Fergusson on modern Scottish painting». Glasgow Herald. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.

Աղբուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miller, J. Harrison (1962), John Duncan Fergusson: Independent Extraordinaire, in Giles Gordon and Scott-Moncrieff, Michael (eds.), New Saltire 3: Spring 1962, The Saltire Society, Edinburgh, pp. 6 – 10

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դունկան Ֆերգյուսոն» հոդվածին։