Ջոն Դոպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Դոպերա
Ծնվել էհուլիսի 6, 1893(1893-07-06)
ԾննդավայրՇաշտին-Ստրաժե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Մահացել էհունվարի 3, 1988(1988-01-03) (94 տարեկանում)
Մահվան վայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
John Dopyera Վիքիպահեստում

Ջոն Դոպերա (անգլ.՝ John Dopyera, սլովակ.՝ Ján Dopjera, Յան Դոպերա, հուլիսի 6, 1893(1893-07-06), Շաշտին-Ստրաժե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա - հունվարի 3, 1988(1988-01-03), Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ), սլովենական ծագմամբ ամերիկացի գյուտարար, գործարար։ Նրա գյուտերից են ռեզոնատոր կիթառը և այլ կարևոր մշակումներ էլեկտրակիթառի զարգացման ամենավաղ փուլերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դոպերան ծնվել է 1893 թվականին Շաշտին-Ստրաժեում, բազմազավակ ընտանիքում։ Նրա հայրը՝ Յոզեֆ Դոպերան, Դոլնեյ Կրուպեում (այժմ՝ Տրնավայի երկրամաս, Սլովակիա) աշխատել է որպես հանքափոր, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր Ջոնի ծնունդից անմիջապես հետո։ Հայրն ունեցել է երաժշտական տաղանդ, նվագել և մշակել է ջութակ։ Ջոնը իր առաջին ջութակը ստեղծել է պատանի տարիքում հոր ղեկավարությամբ։ 1908 թվականին Դոպերա ընտանիքը, զգալով Եվրոպայում խոշոր պատերազմի վտանգը, տեղափոխվել է ԱՄՆ։ 1920 թվականին Ջոնը Լոս Անջելեսում բացել է իր սեփական խանութը, որտեղ պատրաստել և վերանորոգել է ջութակ, բանջո և այլ փայտե լարային գործիքներ։ Այդ ընթացքում Դոպերան արտոնագրել է բանջոյի մի քանի բարելավումներ։

1925 թվականին ամերիկացի ձեռնարկատեր, երաժիշտ Ժորժ Բոշամը խնդրում է Դոպերային ստեղծել ավելի բարձր ձայնով կիթառ։ Բոշամին պետք էր այնպիսի կիթառ, որը լսելի կլինի նվագախմբի մեջ։ Դոպերան մշակել է կիթառը երեք ալյումինե ռեզոնատորներով՝ տեղադրված կամրջի տակ, ինչը կիթառի ձայնն ավելի էր բարձրացնում սովորականից։ Կիթառի ձայնը հարուստ էր և մետաղական։ Դրանից հետո Ջոնը, նրա եղբայրներ Ռուդին, Էմիլը և այլ համահեղինակներ հիմնադրել են ազգային լարային գործիքների ընկերությունը (National String Instrument Corporation), որը ստեղծում և վաճառում է կիթառներ այն երաժիշտներին, որոնք աշխատում են կինոյում կամ ջազ ակումբներում։ Մի քանի տարի անց եղբայրները հեռանում են ընկերությունից՝ հիմնադրելու Dobro Manufacturing Company։ Ընկերության անունը ստեղծվել է եղբայրների ազգանվան և «bro» (եղբայրներ) մասնիկներից, ամբողջական բառը սլովեներեն նշանակում է «լավ»։ Ընկերության կարգախոսը դարձավ՝ «Դոբրո նշանակում է լավ ցանկացած լեզվով»։

1932 թվականին, աշխատելով վարպետ Արթ Սթիմսոնի հետ[1], Դոպերան հնարեց կիթառի նոր դիզայն, որը հետագայում հայտնի դարձավ որպես արդյունաբերական մեթոդներով արտադրված աշխարհի առաջին էլեկտրական իսպանական կիթառ[2][3]։

Դոպերան նաև հորինել է նվագալարը սեղմելու մի սարք։ Դոպերան ստացել է մի շարք գյուտերի արտոնագրեր, այդ թվում մի շարք լարային գործիքների ձևափոխման համար, մասնավորապես բարելավել է ջութակներ և բանջոներ, ստեղծել է էլեկտրաջութակի գյուտը։

Դոպերան մահացել է 94 տարեկան հասակում, 1988 թվականին՝ իր կյանքի ընթացքում գրանցելով շուրջ 40 արտոնագրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]