Ժորժ Բոշամ
Ժորժ Բոշամ | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1899 |
Ծննդավայր | Քոլմեն շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 30, 1941 (42 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | guitar maker, նվագարանների վարպետ և գյուտարար |
![]() |
Ժորժ Դելմետիա Բոշամ (անգլ.՝ George Delmetia Beauchamp, մարտի 18, 1899, Քոլմեն շրջան, Տեխաս, ԱՄՆ - մարտի 30, 1941, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և գործարար, էլեկտրակիթառի գյուտարարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տեխասի Քոլմեն շրջանում։ Գործունեությունը սկսել է 1920-ական թվականներին որպես երաժիշտ, նվագել է ջութակ և լէպ-սթիլ կիթառ, որից հետո ավարտել է էլեկտրատեխնիկայի դասընթացները և զբաղվել էլեկտրականության օգնությամբ տողերի տատանումների ուժեղացման փորձերով[1]։ Բացի այդ, Բոշամը Դոպերի եղբայրների հետ զբաղվել է ռեզոնատորի կիթառի մշակմամբ[2]։ 1929 թվականին Բոշամը ստացել է մեկ կոն ունեցող ռեզոնատորային կիթառի դիզայնի արտոնագիր։

Մի շարք անհաջող փորձերից հետո Բոշամը 1931 թվականին հայտնաբերել է առաջին սերիական էլեկտրամագնիսական ձայնագրիչը։ Այն խոսափող էր՝ նալի տեսքով երկու մագնիսով, որոնք միացած էին կոճով։ Դրանց մեջ ձգված էին լարերը[1]։ 1932 թվականին Բոշամը Ադոլֆ Ռիկենբեկերի հետ հիմնադրել է «Ro-Pat-In» ընկերությունը, որը հետագայում անվանափոխվել է «Electro String», բայց շուկայում հայտնվել է «Rickenbacker» բրենդով՝ հավանաբար ազգանվան հայտնիության արդյունքում (Էդի Ռինկենբեյկերը՝ Ադոլֆի հեռավոր ազգականը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի օդաչու էր)[3]։ Ընկերությունը զանգվածային շուկայի համար սկսել է արտադրել էլեկտրակիթառներ, որոնք ալյումինից պատրաստված լինելու արդյունքում երաժշտների կողմից ստացել էին «frying pans» («թավաներ») անունը։ Բոշամն ու Ադոլֆ Ռիկենբեկերը 1932 թվականին սկսել են վաճառել «թավաները», սակայն Բոշամը կարողացել է ստանալ էլեկտրական կիթառի արտոնագիրը միայն 1936 թվականին, ինչը թույլ է տվել այլ ընկերություններին այդ շրջանում արտադրել էլեկտրակիթառների իրենց տարբերակները։
1931 թվականին սկսվել է բակելիտի պատյանով հավայական էլեկտրակիթառների արտադրությունը, որից հետո թողարկվել է իսպանական կիթառը (Էլեկտրո, մոդել B): Հետագայում էլեկտրաֆիկացվել են մյուս գործիքները՝ ջութակը, կոնտրաբասը, և նույնիսկ Հարպո Մակսի համար արֆան։
Ժորժ Բաշամը մահացել է 1941 թվականի մարտի 30-ին՝ ձկնորսության ժամանակ, սրտային նոպայից[1]։
Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1929․ «Դոբրո» կիթառի արտոնագիր, Արտոնագիր #1,808,756
- 1934․ «Թավա կիթառի» արտոնագիր, Արտոնագիր #2,089,171
- 1936․ Էլեկտրակիթառի արտոնագր
- 1936․ Էլեկտրաջութակի արտոնագիր
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Richard R. Smith, The Complete History of Rickenbacker Guitars, Centerstream Publishing, 1987, 256 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rickenbacker International Corporation Archived 2005-12-24 at the Wayback Machine.
- The Earliest Days of the Electric Guitar Archived 2005-12-24 at the Wayback Machine.
- Which Came First- Electric Guitar or Amp?
- Digital Violin
|